Ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած նոր պրոմո հոլովակը Հայաստան-Սերբիա խաղին ընդառաջ, որը կկայանա փետրվարի 28-ին Կիպրոսում:
Архивы по месяцам: Январь 2012
Արթուր Եդիգարյան. Ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 5-ին
Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն այս օրերին գտնվում է Թուրքիայում, որտեղ մերձմոսկովյան «Խիմկիի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Եդիգարյանը Թուրքիա է մեկնել հունվարի 30-ին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը հայտնեց, որ «Խիմկին» հավաքն ավարտելու է փետրվարի 5-ին եւ այդ ժամանակ էլ պարզ կդառնա իր կարգավիճակը ռուսական ակումբում: Մինչեւ այդ, թիմը երկու ստուգողական հանդիպումն կանցկացնի Մոսկվայի «Տորպեդոյի» եւ Սանկտ Պետերբուրգի «Պետրոտրեստ» թիմերի հետ, եւ Արթուր Եդգարյանը այդ խաղերում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա «Խիմկիի» կազմում: Այդ հանդիպումներից հետո` փետրվարի 5-ին, «Խիմկին» կմեկնի Մոսկվա:
Հավելենք, որ «Խիմկին» հանդես է գալիս Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում, եւ այս թիմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արտակ Ալեքսանյանը: Իսկ Ռոման Բերեզովսկին խզել է պայմանագիրը «Խիմկիի» հետ՝ «Դինամո» Մոսկվա տեղափոխվելու նպատակով:
Հայաստանը ՖԻՖԱ 2014-ում (վիդեո)
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ 1.5 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԻ «ԴԻՆԱՄՈՅԻ» ՀԵՏ
Հայաստանի հավաքականի 37-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով խզել է «Խիմկի» ակումբի հետ պայմանագիրը, մոտ օրերս բուժզննում կանցնի Մոսկվայի «Դինամոյում»:
Ինչպես «Դինամոյից» Sovsport.ru-ին հայտնել են, հաջող բուժզննում անցնելու դեպքում, Բերեզովսկին ակումբի հետ 1.5 տարվա պայմանագիր կստորագրի:
Սպորտ Էքսպրեսի հետ հեռախոսազրույցում Բերեզովսկին խոսել է իր զգացողությունների մասին.
“Զգացողությունները ամենալավն են ու դրական: Ինձ այս լուրը ոգեշնչեց ու թևեր տվեց”,- ասել է նա:
Դարպասապահ Շունինի հետ մրցակցության մասին Բերեզովսկին նշել է, որ ամեն ինչ իրենից է կախված.
“Ամեն ինչ կախված կլինի ինձանից և նրանից, թե ինչպես կմարզվեմ: Առավելագույն ջանքեր կներդնեմ և կփորձեմ մարզչական շտաբին ապացուցել իմ կարողունակությունը: Ընտրությունն, իհարկե, նրանք պետք է կատարեն: Ես դեռևս չեմ խոսել մարզիչների հետ, թե ինչ դերում են նրանք ինձ տեսնում, բայց, ամեն դեպքում, կարեիրայիս մեծ մասում ես հիմնական դարպասապահ եմ եղել, մրցակցությունը սովոր եմ և պատրաստ եմ ապացուցել խաղադաշտ դուրս գալու իմ իրավունքը”,- ասել է փորձառու դարպասապահը:
Ռոման բերեզովսկի. Դինամոյի” հետաքրքրության մասին իմացա հենց երեկ
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հաստատել է, որ լքում է մերձմոսկովյան Խիմին և տեղցափոխվում է Մոսկվայի Դինամո:
“Դինամոյի” հետաքրքրության մասին իմացա հենց երեկ,- Բերեզովսկու խոսքերը մեջբերում է Championat.com-ը: – Մինչ այդ Խիմկիի հետ հավաք էի անցկանցում: Հնարավոր է, ավելի վաղ ակումբները կապ էին հաստատել այս հարցով, բայց ես ոչինչ չգիտեի այս մասին, ինչպես նաև իմ տրանսֆերի փոխհատուցման չափսի մասին: Խիմկիի հետ պայմանագիրն արդեն խզված է: Դինամոյի հետ պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի վաղը: Դինամո վերադառնալը նոր մարտահրավեր է ինձ համար: Ես արդեն ախղացել եմ այս թիմում, որի երկրպագուներն ինձ չեն մոռացել նույնիսկ թիմից հեռանալուց հետո
Արթուր Եդիգարյանը միացել է Խիմկիին
Երևանի “Փյունիկի” և Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը միացել է մերձմոսկովյան “Խիմկիին”, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:
Այս մասին տեղեկացնում է “Փյունիկի” պաշտոնական կայք’ ավելացնելով, որ ռուսական ակումբը հետաքրքրված է Եդիգարյանի ծառայություններով:
Եդիգարյանը, ով ժամանակին ելույթ է ունեցել Իրանի “Պաս” թիմում, առաջիկայում “Խիմկիի” կազմում կմասնակցի 2 ստուգողական հանդիպման:
Ավելացնենք, որ “Խիմկիիում” ներկայումս փորձաշրջան է անցնում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի պաշտպան Էդուարդ Թաթոյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող թիմում են հանդես գալիս Ռոման Բերեզովսկին ու Արտակ Ալեքսանյանը:
Ռոման Բերեզովսկին ժամանել է Մոսկվա
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին շատ մոտ է Մոսկվայի “Դինամոյի” հետ պայմանագիր կնքելուն: ArmSport.am-ին հայտնի դարձավ, որ փորձառու դարպասապահը երեկ երեկոյան ժամանել է Մոսկվա:
Բերեզովսկու ներկայիս թիմը’ “Խիմկին”, ներկայումս Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում, սակայն Բերեզովսկին լքել է առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող թիմի ճամբարը’ “Դինամոյի” հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ Բերեզովսկու տեղափոխության մասին տեղեկությունն առաջինը հրապարակել է ռուսական Lifesports.ru կայքը’ նշելով, որ Հայաստանի հավաքականի դարպասապահի հետ “Դինամոն” ցանկանում է կնքել 1.5 տարվա պայմանագիր:
“Դինամոյում” Բերեզովսկին պետք է փոխարինի 25-ամյա Անտոն Շունինին, ով ծանր վնասվածք է ստացել և առաջիկա ամիսներին չի կարող դուրս գալ ասպարեզ:
Ռոման Բերեզովսկին “Դինամոյում” հանդես գալու փորձ ունի: 2002-2005թթ. Ռոմանը 90-ից ավել հանդիպում է անցկացրել մայրաքաղաքային թիմի կազմում, ապա տեղափոխվել է “Խիմկի”:
“Դինամոն” ներկայումս հաջող է հանդես գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Թիմը 58 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Գրիգոր Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
Իրանական “Պեյկան” թիմում ելույթ ունեցող 25-ամյա հայ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական’ մասնակցելու փետրվարին Կիպրոսում կայանալիք ընկերական հանդիպումներին:
Իրանական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Մելիքսեթյանը փետրվարի երկրորդ կեսին ժամանալու է Երևան:
Դեռևս 2011թ. աշնանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ Մելիքսեթյանը առաջիկայում հրավեր ստանալու է:
Գրիգոր Մելիքսեթյանը միջազգային հանդիպումների փորձ ունի: Ժամանակին նա “Փյունիկի” կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, մի շարք հանդիպումներ է անցկացնել Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականներում: Մելիքսեթյանը մի քանի անգամ հրավիրվել է նաև ազգային հավաքական: Վերջին անգամ հավաքականից հրավեր ֆուտբոլիստը ստացել էր 2009թ. օգոստոսին` աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներից առաջ:
2011թ. ամռանը Մելիքսեթյանը պայմանագիր կնքեց “Պեյկանի” հետ, որը ներկայումս գլխավորում է Իրանի առաջին դիվիզիոնի Ա ենթախմբի (14 թիմ) մրցաշարային աղյուսակը, իսկ Գրիգորը համարվում է թիմի հիմնական դարպասապահը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Հայաստանը Լառնակայում մրցելու է Սերբիայի հավաքականի հետ, իսկ մեկ օր անց Լիմասոլում հայ ֆուտբոլիստների մրցակիցն է լինելու Կանադան:
“Ազգային հավաքականը Կիպրոսում կհավաքվի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն կտրվի: Կլինեն նաեւ նոր անուններ: Ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ”,- օրերս ՀՖՖ պաշտոնական կայքին ասել էր Վարդան Մինասյանը:
Ռոբերտ Արզումանյան. Ավելի լավ է հեռանամ Յագելոնիայից
Հայաստանի հավաքականի և “Յագելոնիայի” պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մոտ ապագայում կարող է հեռանալ թիմից: Ֆուտբոլիստի եւ ակումբի ղեկավարության հետ հարաբերությունները սրվել են: ArmSport.am-ի հետ զրույցում Արզումանյանը հայտնեց, որ թիմը վերջին ամիսներին չի ցանկանում վճարել իր ամբողջությամբ վճարել իր աշխատավարձը:
“Ինչպես գիտեք, 2011թ. հունիսից ես վնասվածք ունեմ եւ միայն հունվարին եմ ամբողջովին ապաքինվել: 2011թ. սեպտեմբերից ակումբը ինձ տալիս է աշխատավարձի միայն կեսը… Ակումբի հետ հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ նախորդ տարի աշնանը երկու անգամ ժամանեցի Հայաստանի հավաքականի ճամբար, բայց ինչպես հայտնի է, այդպես էլ չկարողացա դուրս գալ խաղադաշտ, քանի որ չէի ապաքինվել:
Այժմ ստեղծվել է անորոշ իրավիճակ: Ավելի լավ է հեռանամ “Յագելոնիայից”, սակայն նրանք ազատ խաղացողի կարգավիճակ տալու ցանկություն չունեն եւ ցանկանում են իմ տրանսֆերի դիմաց գումար ստանալ”,- ասաց Ռոբերտ Արզումանյանը:
Ներկայումս “Յագելոնիան” ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, իսկ Ռոբերտ Արզումանյանը երիտասարդական թիմի կազմում է մարզվում Լեհաստանում ու մասնակցում ստուգողական խաղերի:
Ռոման Բերեզովսկին պատրաստվում է պայմանագիր կնքել Մոսկվայի Դինամոյի հետ
Ինչպես հաղորդում է Lifesports.ru կայքը, Մոսկվայի «Դինամոն» պատրաստվում է պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի և մերձմոսկովյան «Խիմկիի» 37-ամյա դարպասապահՌոման Բերեզովսկու հետ: Կայքը տեղեկացնում է, որ ակումբն ու ֆուտբոլիստը մոտ օրերս կձևակերպեն տեղափոխությունը:
«Դինամոյում» Բերեզովսկին կփոխարինի վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս մնացած Անտոն Շունինին: Հիշեցնենք, որ փորձառու դարպասապհն արդեն հանդես է եկել մայրաքաղաքային ակումբում: 2002-2005թթ. նա «Դինամոյի» կազմում մասնակցել է Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 88 հանդիպման:
«Բերեզովսկին արժանի թեկնածու է վնասվածք ստացած Շունինին փոխարինելու համար: Նա ահռելի փորձ ունի, որը թույլ կտա մեզ լուծել մեր առջև դրված խնդիրենը: Չենք կասկածում, որ Ռոման մեծ օգուտ կտա թիմին: Կարելի է ասել, որ բանակցությունների այս փուլում Բերեզովսկին ամենայն հավանականությամբ կդառնա «Դինամոյի» խաղացող»,- հայտնել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը:
Մոտ կանգնած աղբյուրից պարզեց, որ շուտով դարպասապահը1,5 տարվա պայմանագիր կկնքի իր նոր ակումբի հետ:
«Այս պահին դեռ հստաչ ոչինչ չկա և դժվարանում եմ ինչ-որ բան ասել» նշել է Բերեզեվսկին:




