Արազ Օզբիլիսը դարձավ գոլի հեղինակ Օլդ-Տրաֆոլդում (վիդեո)

Երեկ կայացաց Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրապակչի Մանչեստեր Յունայյթեդ-Այաքս խաղն ավարտվեց Այաքսի հաղթանակով` 2-1 հաշվով:

Հայաստանի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը նախ դարձավ գոլի հեղինակ` հավասարացնելով հաշիվը, ապա տուգանայինից կատարեց գոլային փոխանցում, որից հետո հաշիվը դարձավ 2-1, հօգուտ Ամստերդամցիների: Ցավոք Այաքսին չբավականացրեց 1 գոլը հաջորդ փուլ դուրս գալու համար, քանի որ առաջին խաղում Այաքսը տանը պարտվել էր 2-0 հաշվով:  Չնայած դրան մի շարք լրատվամջոցներ Արազին ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Կիպրոսում` Սերբիայի ու Կանադայի հավաքականների դեմ ընկերական խաղին մասնակցելու համար:

Իսկ Մանչեստեր Յունայթեդ-Այաքս հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը կարող եք դիտել տեսագրությամբ:

Автор: ArmTeam

Հայաստանը Սերբիայի ու Կանադայի դեմ կխաղա Hummel մարաշապիկներով:

Արդեն տեղեկացրել էինք, որ փետրվարին կայանալիք ընկերական խաղերում Հայաստանի հավաքականը չի կարողանա ելույթ ունենալ նոր մարզահագուստով: Թեև Adidas-ի հետ պայմանագիրն արդեն կնքված է, ընկերությունը մարզաշապիկները չի կարողանա տրամադրել ապրիլ ամսից շուտ:

 

Այնպես որ մեր ընտրանին առաջիկա երկու հանդիպումներին խաղադաշտ դուրս կգա Hummel-ի իր կսրմիր-կապույտ մարզաշապիկներով: Այս մասին հաղորդում է Կիպրոս մեկնած ArmSport.am-ի թղթակիցը:

Автор: ArmTeam