Մալաքյանը հնարավոր է տեղափոխվի ՈՒկրաինա


«Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Էդգար Մալաքյանն առաջիկա օրերին կմեկնի Ուկրաինա և, ամենայն հավանականությամբ, 2 տարվա պայմանագիր կստորագրի «Գովեռլա-Զակարպատիե» թիմի հետ, տեղեկացնում է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը:

Ուժգորոդի թիմը, որն Ուկրաինայի առաջին խմբի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, բարձրագույն խմբի ուղեգիր է նվաճել ու նոր մրցաշրջանում հանդես կգա ուժեղագույնների մրցաշարում:

Հայտնի է, որ «Գովեռլա-Զակարպատիեի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Եղիշե Մելիքյանը, ով մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:

Հիշեցնենք, որ ձմռանն Էդգար Մալաքյանն արդեն փորձել էր ֆուտբոլային կարիերան շարունակել արտերկրում: Նա փորձաշրջան էր անցել Նալչիկի «Սպարտակում», սակայն քննություն չէր բռնել և վերադարձել էր «Փյունիկ»:

Նյութը armsport.am-ից:

Автор: ArmTeam

Արաս Օզբիլիս.Այժմ իմ երազանքն իրականացել է. ես խաղում եմ ազգային հավաքականում


Հոլանդիայի առաջնության ավարտից հետո մեր հավաքականի հարձակվողը վիրահատվեց: Վերականգնումն ընթանում է ըստ նախատեսված պլանի, սակայն հավաքականի առաջիկա խաղերն Արասը բաց կթողնի…

 

- Ինչպե՞ս եք զգում վիրահատությունից հետո:

 

- Լավ եմ զգում, հրաշալի, շնորհակալություն: Վաղն արդեն երկու շաբաթ կլինի: Արդեն կարող եմ հեծանիվ քշել: Այնպես որ, ինձ լավ եմ զգում:

 

- Իսկ վիրահատությունը վերջանականապես ազատե՞ց եղած առողջական խնդիրներից:

 

- Այո, այն օգնեց: Հիմա կարծես ամեն ինչ վերջացած է:

 

- Այսօր ռուսական մամուլը շատ է խոսում «Կուբան» Ձեր տեղափոխության մասին: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

 

- Ո՛չ, ո՛չ, ես չեմ պատրաստվում տեղափոխվել: Ուզում եմ մնալ «Այաքսում»: Ես այստեղ ինձ լավ եմ զգում: Մենք այս տարի չեմպիոն ենք: Այնպես որ, չեմ գնում «Կուբան»: Ես երջանիկ եմ «Այաքսում»:

 

- Մինչեւ ե՞րբ է Ձեր պայմանագիրն «Այաքսի» հետ:

 

- Մինչեւ 2014 թվականը: Մինչեւ այդ ժամանակ պատրաստվում եմ այստեղ մնալ:

 

- Ո՞վ է հիմա Ձեր  գործակալը:

 

- Ռուբեն Էստեբանը (Խեսուս Էստեբանի հայրն է):

 

- Դուք «Այաքսում» խաղում եք որպես ընդգծված հարձակվող: Բայց խաղացել եք նաեւ կենտրոնում: Ո՞ր դիրքն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

 

- Ես նախընտրում եմ խաղալ որպես աջ կամ ձախ հարձակվող: Դա ինձ հարմար է:

 

Ե՛վ հավաքականո՞ւմ, եւ՛ «Այաքսո՞ւմ»:

 

- Այո, ինձ համար առաջնայինն այդ դիրքն է, այնպես որ, կարեւոր չէ՝ որտեղ:

 

- Ո՞րն է Ձեր կարիերայի ամենակարեւոր եւ հիշարժան խաղը:

 

- Չգիտեմ, թե որն է իմ կարիերայի ամենակարեւոր խաղը: Երեւի դեռ շատ կարեւոր խաղեր պետք է խաղամ: Չկա մեկը, որ նշեմ: Ես դեռ շատ երիտասարդ եմ: Այնպես որ, դեռ շատ խաղեր կլինեն, ու հետո կկարողանամ ասել՝ իմ կարիերայի ամենակարեւոր խաղն է:

 

- Արդեն երկրորդ մրցաշրջանն եք անցկացնում «Այաքսի» առաջին թիմում, բայց կարծես նոր-նոր եք ընդգրկվում թիմի հիմնական կազմում: Դժվա՞ր էր հարմարվելը:

 

- Երկար ժամանակ է՝ «Այաքսում» եմ խաղում՝ դեռ երիտասարդական թիմից: Առաջին թիմում հարմարվելը մի փոքր դժվար էր այն առումով, որ երկար ժամանակ վնասվածք ունեի: Բայց ես դեռ շատ ժամանակ ունեմ տղաների հետ մարզվելու համար, այնպես որ, կարող եմ աշխատել ինձ վրա եւ զարգանալ:

 

- Հասկանալի է, որ չեք կարող մասնակցել հավաքականի առաջիկա ընկերական խաղերին: Բայց Վարդան Մինասյանը նշել է, որ պետք է գաք եւ տղաների հետ լինեք:

 

- Այո՛, ես հավանաբար կգամ եւ կնայեմ խաղը: Ավստրիա չեմ գնա, բայց Երեւանում կնայեմ երկրորդ խաղը՝ Ղազախստանի դեմ, բայց ի վիճակի չեմ լինի խաղալ:

 

Ինչպիսի՞ն էր արձագանքը, երբ ստացաք Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը:

 

- Հրաշալի էր: Ես տարի առ տարի սպասում էի դրան: Այժմ իմ երազանքն իրականացել է. ես խաղում եմ ազգային հավաքականում:

 

Հիմա շատ հիասթափված եմ, որ չեմ կարող հանդես գալ հավաքականի առաջիկա հանդիպումներում: Մեծ սիրով նորից կխաղամ: Անհամբեր սպասում եմ հաջորդ խաղին:

 

- ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամանակ առաջին անգա՞մ էիք Հայաստանում:

 

- Ոչ, մինչ այդ էլի էի եղել Հայաստանում: Մոտ երկու տարի առաջ էր, երբ դեռ չէի խաղում ազգային հավաքականում: Այդտեղ եմ եղել Էդգար Մանուչարյանի հետ: Եվ հասցրել եմ շրջել ու ամեն ինչ տեսնել:

 

- Երբ Հայաստանից հետո վերադարձաք Հոլանդիա, Ձեր ընտանիքին, ընկերներին ի՞նչ պատմեցիք Հայաստանի  մասին:

 

- Ասացի, որ հրաշալի երկիր է: Իրենք էլ են հիացած: Եթե խաղի գամ, գուցե նրանք էլ ինձ հետ գան:

 

- Կանադայի դեմ խաղում նույնիսկ գոլ խփեցիք: Այդ պահին էին սպասում մեր հավաքականի բոլոր երկրպագուները: Ինչպիսի՞ն էին Ձեր զգացողությունները:

 

- Ես նույնպես շատ երջանիկ էի հավաքականի կազմում իմ առաջին գոլը խփելու համար: Տղաներն ինձ հնարավորություն տվեցին 11 մետրանոցն իրացնելու, այնպես որ, ես շատ երջանիկ էի: Հուսով եմ՝ կարող եմ ավելի շատ գոլեր խփել ազգային հավաքականում:

 

- Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ասել, որ Հայաստանի հավաքականը եւ «Այաքսը» միեւնույն խաղաոճն ունեն:

 

- Այո, կարծում եմ, որ նման են: Հայաստանի ազգային հավաքականը եւս խաղում է 4-3-3 դասավորությամբ: Դա գրավիչ ֆուտբոլ է: Եվ կարծում եմ, որ նույնն է:

 

Ինձ էլ դա ինչ-որ չափով օգնում է ազգային հավաքականում խաղալիս: Ես շատ եմ խոսել հավաքականի մարզչի հետ: Նա էլ ասել է, որ ինձ համար ավելի հեշտ կլինի, քանի որ դասավորությունը նույնն է:

 

- Երբեւե տեսե՞լ եք հավաքականի մյուս անդամների խաղերն այլ ակումբներում: Ի՞նչ տպավորություն ունեք:

 

- Այո, իհարկե: Հետեւում են նրանց խաղերին, կապ եմ պաշտպանում նրանց հետ, երբեմն խոսում ենք: Ես գիտեմ, որ Հենրիխը նույնպես չեմպիոն է դարձել եւ գավաթն է հաղթել: Յուրան էլ շատ գոլեր է խփել Ռուսաստանում: Այո՛, շատ եմ հետեւում նրանց: Նրանք շատ լավ խաղացողներ են: Մենք շատ լավ եւ ուժեղ թիմ ենք եւ շատ երիտասարդ ենք: Այնպես որ, միայն կարող ենք աճել:

 

Автор: ArmTeam

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

Reblogged from ArmTeam:

Click to visit the original post

Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում կայանալիք Հունաստան – Հայաստան, և հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադշտում կայանալիք Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումներին: Մայիսի 26-ից ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանիգլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Читать далее… 32 more words

Автор: ArmTeam

Էդգար Մանուչարյանը կվիրահատվի


Հայաստանի հավաքականի ու Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանի անունը բացակայում էր այսօր Վարդան Մինասյանի հրապարակած կազմից, թեև հայ ֆուտբոլիստը հրավեր ստացել էր ազգային թիմից:

 

Մանուչարյանը armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է վիրահատության ենթարկվել, ինչի պատճառով էլ չի մասնակցի հավաքականի առաջիկա հավաքին:

 

Էդգար, թվում էր, թե արդեն վերականգնվել է վնասվածքներից, քանի որ «Ուրալի»կազմում մասնակցեցիր առաջին դիվիզիոնի վերջին հանդիպումներին:

 

- Վերականգնվել էի, բայց նախկին վնասվածքը կրկին զգացնել տվեց ու կարելի է ասել, որ տանջում էր ինձ: Այժմ պատրաստվում եմ մեկնել Ամստերդամ, որտեղ կենթարկվեմ վիրահատության: Վաղուց էի ցանկանում դա անել, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց վիրահատությունը: Սկզբում ցավն անցավ, բայց հետո աստիճանաբար զգացնել տվեց խնդիրը, որը կապված է սրունքի հետ:

 

Իսկ ե՞րբ ես պատրաստվում մեկնել Հոլանդիայի մայրաքաղաք:

 

- Ցանկանում եմ հնարավորինս շուտ մեկնել: Այժմ սպասում եմ վիզայի հարցի կարգավորմանը: Հնարավոր է նույնիսկ վաղն այդ հարցը լուծվի ու անմիջապես մեկնեմ:

 

Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար:

 

- Նման վիրահատությունից հետո 8-12 շաբաթ են վերականգնվում, բայց ես հույս ունեմ, որ 8 շաբաթից կկարողանամ դուրս գալ խաղադաշտ: Ամեն դեպքում, դեռ պետք է զրուցեմ բժշկի հետ: Ցանկանում եմ հնարավորինս արագ վերադառնալ մարզումներին, կրկին հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից ու մասնակցել սեպտեմբերին կայանալիք ընտրական խաղերին: Հույս ունեմ, որ 100 տոկոսով կկարողանամ պատրաստ լինել աշնանը կայանալիք հանդիպումներին:

 

- «Ուրալի» հետ պայմանագիրդ մոտենում է ավարտին: Երկարաձգվելո՞ւ է այն, թե՞ ոչ:

 

- Պայմանագիրն երկարաձգելու նախադրյալներ կան, քանի որ, թե ես, թե ակումբը նման ցանկություն ունենք: Բայց անկեղծ ասեմ, որ այս պահին միայն առողջականիս մասին եմ մտածում ու երբ վերականգնվեմ, կսկսենք բանակցել ակումբի հետ:

 

Վերջին շրջանում գտնվում ես Երևանում ու ներկա ես լինում «Փյունիկի»մասնակցությամբ հանդիպումներին: Ի՞նչ տպավորություն ստացար քո հարազատ թիմիխաղից:

 

- Դիտել եմ վերջին 2 խաղերը, որոնցում «Փյունիկը» 2 գեղեցիկ հաղթանակ տոնեց ու 2-ում էլ շատ լավ տպավորություն ստացա: Բավական ուժեղ թիմ է դարձել: Նկատվեց, որ տղաները խաղում են մեկը բոլորի, բոլորի մեկի համար սկզբունքով: Ճիշտն ասաց ինձ համար անակնկալ չէր, քանի որ «Փյունիկում» տաղանդավոր շատ երիտասարդներ կան ու պատահական չէ, որ նրանցից շատերը տարբեր տարիքային հավաքականների անդամներ են: Եթե «Փյունիկն» այսպես շարունակի, ապա չեմպիոնության համար պայքարում ոչ մի թիմ չի կարողանա նրանց դեմն առնել:

 

Автор: ArmTeam

Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մայիսի 26-ին մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը:

 
Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 17:30-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում: Այնուհետև, մայիսի 27-ին, 28-ին և 29-ին թիմը կանցկացնի «փակ» մարզումներ, իսկ մայիսի 30-ի առավոտյան կմեկնի Ավստրիա, որտեղ նույն օրը, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին մարզում կանցկացնի արդեն Ավստրիայում:

Հունաստան-Հայաստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 22:30-ին, Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում:

Հունիսի 1-ին հավաքականը կվերադառնա Հայաստան, իսկ հունիսի 2-ին կվերսկսի հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Նույն օրը ժամը 18:00-ին թիմը կանցկացնի ևս մեկ «բաց» մարզում: Մայիսի 3-ին և 4-ին կրկին մարզումները «փակ» են լինելու, իսկ հունիսի 5-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ազգային ընտրանիների ընկերական հանդիպումը:

Հ.Գ. Մայիսի 25-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, իսկ մայիսի 26-ին, ժամը 19:00-20:00-ն լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Ավստրիայից վեռադառնալուց հետո, հունիսի 2-ին, ժամը 19:30-20:30 լրատվամիջողներին կրկին հնարավորություն կտրվի զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հունիսի 4-ին, ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւս մեկ հանդիպում կունենա լրագրողների հետ:

 

Автор: ArmTeam

Red Eagles-ը ունի իր պաշտոնական կայքը


Արդեն տեղեկացրել էինք, որ իր գործունեությունն է սկսել Հայաստանի հավաքականի նոր ֆան ակումբ Red Eagles-ը:

Իսկ այժմ արդեն Red Eagles-ը ունի իր պաշտոնական կայքը, որում կարող եք հետևել ֆան ակումբի մասին նորություւների, ինչպես նաև կարդալ նորություններ Հայաստանի հավաքականի մասին, դիտել հանդիպումներ օնլայն:

Red Eagles-ի պաշտոնական կայքի հասցեն է redeagles.am:

Автор: ArmTeam

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը


Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում կայանալիք Հունաստան – Հայաստան, և հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադշտում կայանալիք Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումներին: Մայիսի 26-ից ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանիգլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ

 

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան

 

Գևորգ Կասպարով, «Միկա»

 

 

 

Պաշտպաններ

 

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»

 

Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան

 

Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան

 

Հրայր Մկոյան, «Սպարտակ», Նալչիկ, Ռուսաստան

 

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան

 

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

 

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

 

 

 

Կիսապաշտպաններ

 

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

 

Արթուր Եդիգարյան, «Խիմկի», Ռուսաստան

 

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

 

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

 

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

 

Զավեն Բադոյան, ԲԱՏԷ, Բելառուս

 

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

 

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

 

 

 

Հարձակվողներ

 

Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան

 

Մարկոս Պիզելլի, «Կուբան», Ռուսաստան

 

Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

 

Автор: ArmTeam

Լրացուցիչ ժամանակ հաղորդման հյուրը կլինի Ռուբեն Հայրապետյանը


ՈՒրբաթ օրը, մայիսի 25-ին Լրացուցիչ ժամանակ հաղորդման հյուրը կլինի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ավանդույթի համաձայն, այս անգ ևս ֆուտբոլասերները կարող են իրենց հարցերը ուղարկել ՀՖՖ նախագահին:

Ռուբեն Հայրապետյանին հարցեր կարող էք ուղարկել 091 33 01 95 համարին sms հաղորրդագրությունների միջոցով:

Автор: ArmTeam

Հրայր Մկոյան. Ինձ ոչ ոք երբեք չի դիմել խաղը ծախելու առաջարկով


Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, որ Հրայր Մկոյանը չի կարողացել ամրապնդվել Նալչիկի «Սպարտակի» հիմնական կազմում, որովհետև չի ցանկացել մասնակցել պայմանավորված հանդիպումների: Հայաստանի հավաքականի պաշտպանը նամակ է ուղարկել ArmFootball.com-ի խմբագրությանը, որտեղ հերքել է այդ տեղեկատվությունը:

 

- Ցանկանում եմ դիմել բոլոր ֆուտբոլասերներին: Ես չեմ ուզում դա անել թերթի միջոցով, որովհետև չեմ ուզում ընդհանուր ոչ մի բան ունենալ նրանց հետ, ովքեր սուտ տեղեկատվություն են տարածում: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ. այդ թերթում իմ մասին գրված ամեն ինչ սուտ է: Ինձ ոչ ոք երբեք չի դիմել խաղը ծախելու առաջարկով: Եվ իմ չխաղալու պատճառը պարզից էլ պարզ է: Մարզիչը վստահում էր կենտրոնական պաշտպանների խաղակցված Ջուդովիչ – Օվսիենկո զույգին:

 

Չնայած միշտ համոզված էի, որ կարող էի օգուտ տալ թիմին, սակայն մարզչի որոշումները ընդունել եմ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Նալչիկի «Սպարտակի» ղեկավարությունը կատարում է իր աշխատանքն ու պարտականությունները: Այո, ակումբը աշխատավարձերի պարտքեր ունի, որի մասին այսօր գրվում է թերթերում: Ընդամենը մեկ ամսվա պարտք: Սակայն այդպիսի բաներ կարելի է հանդիպել նաև մեծ ակումբներում:

 

Ինձ արդեն զանգահարել է այդ նյութը գրող լրագրողը, ներողություն է խնդրել ու առաջարկել է հերքում տպագրել: Սակայն ինձ պետք չէ ներողությունը: Այպդպիսի բան գրելուց առաջ նախ հետևանքների մասին մտածել է պետք: Ես առաջարկեցի նրան ասել, թե որտեղից է վերցրել այդ տեղեկությունը, սակայն նա չկարողացավ պատասխանել,- գրված է Մկոյանի նամակում:

 

Автор: ArmTeam