“ՖԱՖ” կազմակերպության մասին

ՖԱՖ-ը դա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների կողմից երբևիցե ստեղծված միակ ֆան-ակումբն է: Ակումբը հիմնադրվել է 2007թ.-ին և գլխավոր նպատակն էր Հայաստանում երկրպագման նոր մշակույթի ձևավորումը: Ակումբի առաջին անդամները ArmFootball.comկայքում գործող ֆորումի որոշ անդամներն էին: ՖԱՖ-ը առաջին անգամ որպես ֆան-ակումբ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է 2007թ.-ին Երևանում կայացած Լեհաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ: Կարճ ժամանակ անց ՖԱՖ-ը ճանաչելի դարձավ ֆուտբոլային լայն շրջանակներում, ՖԱՖ-ի մասին գրում էին տարբեր թերթերում և ամսագրերում, հիշատակում էին հեռուստատեսային հաղորդումների ընթացքում և այդ ճանաչելիության արդյունքում ակումբի կազմում սկսեցին ընդգրկվել բազմաթիվ երկրպագուներ, ինչը մինչ օրս շարունակվում է: Ֆան-ակումբի եղելության գաղափարը նաև մեր ֆուտբոլային ղեկավաների ուշադրությունը գրավեց, ովքեր տարբեր միջոցներով փորձում են աջակցել ակումբին այն հարցերում, որոնք ի սկզբանէ դժվար լուծելի կամ նույնիսկ անլուծելի էին թվում:

Ստեղծման առաջին իսկ օրվանից ՖԱՖ-ը պարտադիր կերպով ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ազգային և տարբեր տարիքային հավաքականների սեփական հարկի տակ կայացած հանդիպումներին և խաղի ողջ ընթացքում անդադար երկրպագելով, փորձել է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ֆուտբոլիստները իրականում իրենց կողքին զգան 12-րդ խաղաղացողի դերը, ինչը այս ժամանակահատվածում տվել է իր արդյունքը, և հիրավի կարելի է ասել, որ ՖԱՖ-ը խորհրդանշում է հայ երկրպագուին: Ավելորդ չէ նշել նաև, որ բացի ֆուտբոլի ազգային հավաքականներից, ՖԱՖ-ը հնարավորության սահմաններում իր աջակցությունն է ցուցաբերել հայկական ակումբներին եվրոպական մրցասպարեզում, ինչպես նաև այլ մարզաձևերում մեր ակումբներին և հավաքականներին (բասկետբոլ, հոկեյ և այլն):

Բացի երկրպագման բուն գործընթացից, ՖԱՖ-ը գործուն աջակցություն է ցուցաբերում սփյուռքահայ տաղանդավոր ֆուտբոլիստներ հայտնաբերելու և Հայաստանի հավաքականում ընդգրկելու ուղղությամբ, և բազմաթիվ դեպքերում այդ ուղղությամ հաջողություններ են արձանագրվել: Այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ և ՖԱՖ-ը իր բոլոր հնարավորությունները օգտագործում է այդ խնդիրների լուծման համար:

Advertisements

Մեկնաբանել

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s