Ինչպես Հայաստանի ազգային հավաքականը կարող է դուրս գալ Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ


1966143_w2Բոլորս էլ գիտենք, որ մեր հավաքականը հայտնվել է ծանր իրավիճակուն: Եվրո 2016-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ մենք ունեինք մեծ շանսեր և պատրաստ էինք պայքարել ընտրական փուլից դուրս գալու և Հայաստանը Ֆրանսիայում ներկայացնելու համար: Բայց բախտը կարծես հերթական անգամ երես թեքեց մեր վրա: Կադրային խնդիրների պատճառով մենք 5 խաղից հետո ունենք ընդամենը 1 միավոր, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: Թվում է թե շանսեր չկան խմբից դուրս գալու և պետք մտածել հաջորդ ընտրական փուլի մասին, բայց կա մի փոքրիկ շանս, այդ շանսից մենք կարող ենք օգտվել, եթե մենք հաղթենք մնացած բոլոր 3 խաղերում, իսկ մյուս թիմերը խաղան մեր օգտին:

Այսպես՝Սեպտեմբերի 4-ին կկայանա Դանիա-Ալբանիա, Սերբիա-Հայաստան հանդիպումները, Դանիա-Ալբանիա զույգում պիտի լինի հաղթող, եթե այդ խաղում գրանցվի ոչ-ոքի, ապա մենք պետք է մոռանանք եզրափակիչ փուլում խաղալու մասին: Դանիա-Ալբանիա զույգի պարտվող թիմը պետք է պարտվի մնացած ընտրական փուլի խաղերում, իսկ մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում: Եթե սեպտեմբերի 4-ից սկսած Դանիայի կամ Ալբանիայի ազգային հավաքականները պարտվում են իրենց բոլոր խաղերում իսկ մենք հաղթում ենք բոլոր խաղերում, մենք ունենում ենք 10 միավոր նրանցից մեկի հետ, և այստեղ հաշվարկվելով իրար միջև եղած խաղային առավելություննր և այդ առավելությունները Հայաստանի կողմը լինելու դեպքում,մենք գրավում ենք 3-րդ տեղը խմբում, և դուրս ենք գալիս փլեյյ-օֆ փուլ, այնտեղ հաղթելով մեկ ուրիշ խմբում 3-րդ տեղը գրաված թիմին, դուրս ենք գալիս Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ:  European Qualifiers - Standings – UEFA.com

Օրինակ՝ Սեպտեմբերի 4. Սերբիա-Հայաստան, Հ2, Դանիա-Ալբանիա Հ2, Սեպտեմբերի 7 Հայստան-Դանիա Հ1 Ալբանիա-Պորտուգալիա (կարևոր չէ) հոկտեմբերի 8 Ալբանիա-Սերբիա (կարևոր չէ) Պորտուգալիա-Դանիա Հ1, Հոկտեմբերի 11 Հայաստան-Ալբանիա Հ1  Սերբիա-Պորտուգալիա (կարևոր չէ)

Մի քիչ բարդ է, բայց անհնարին ոչինչ չկա, նամանավանդ, որ մենք սովոր ենք խաղալ բարդ իրավիճակներում  🙂

Հեղինակ՝ Դավիթ Եղիշյան

Հայաստանի ազգային հավաքականն ու իր մրցակիցները ԱԱ-ն ընտրական փուլում (տեսանյութ)


11010594_10153507095336454_1335782122384982954_oԿայացավ Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլի վիճակահանությունը: Մեր հավաքականը ընդգրվել է ընտրական E խմբում, նրա մրցակիցներն են Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի ազգային հավաքականները: Առաջարկում եմ այս փոքրիկ տեսանյութի օգնությամբ ծանոթանալ նրանց հնարավորություններին