Երեկ կայացաց Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրապակչի Մանչեստեր Յունայյթեդ-Այաքս խաղն ավարտվեց Այաքսի հաղթանակով` 2-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը նախ դարձավ գոլի հեղինակ` հավասարացնելով հաշիվը, ապա տուգանայինից կատարեց գոլային փոխանցում, որից հետո հաշիվը դարձավ 2-1, հօգուտ Ամստերդամցիների: Ցավոք Այաքսին չբավականացրեց 1 գոլը հաջորդ փուլ դուրս գալու համար, քանի որ առաջին խաղում Այաքսը տանը պարտվել էր 2-0 հաշվով: Չնայած դրան մի շարք լրատվամջոցներ Արազին ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Կիպրոսում` Սերբիայի ու Կանադայի հավաքականների դեմ ընկերական խաղին մասնակցելու համար:
Իսկ Մանչեստեր Յունայթեդ-Այաքս հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը կարող եք դիտել տեսագրությամբ:








