Արդյո՞ք Հովսեփյանը դասեր կքաղի գործած սխալներից


11953544_10155981223695247_1145656182437949762_oՄոտենում է հոկտեմբեր ամիսը, իսկ հոկտեմբեր ամսին Հայաստանի ազգային հավաքականը 2 հանդիպումներ  ունի անցկացնելու, մեկը ընկերական, որը կկայանա Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ Նիցցա քաղաքում, իսկ մյուսը պաշտոնական՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում,  Ալբանիայի հավաքականի դեմ Եվրո 2016-ի ընտրական վերջին խաղում:

Շուտով մեր հավքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը կհրապարակի մեր հավաքական հրավիրված ֆուտբոլիստները ցանկը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերյան 2 հանդիպումներին: Նախորդ հավաքաներին Հովսեփյանը համառորեն չէր հրավիրում հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանին, ով միշտ գտնվում էր հիանալի մարզավիճակում, փոխարենը հենակետայինի դիրքում խաղացնում էր լավ մարզավիճակ ու պրակտիկա չունեցող Կառլեն Մկրտչյանին ու մեր հարձակման գծի առաջատարներից մեկին, Հենրիխ Մխիթարյանին, զրկելով նրան գրոհներին լիովին մասնակցելու իրավունքից, արդյունքը գոհացնող չէր, 3 խաղ, 2 պարտություն, 1 ոչ-ոքի և ընդամենը խփված 2 գոլ ստանդարտներից: Ստացվում է, որ Հովսեփյանի «հանճարեղ» մարտավարության արդյունքում քանդվել է մեր երբեմնի ուժեղ հարձակումը, չնայած, որ դա սկսել էր նրան նախորդող Շալանդը, իսկ նա շարունակում է իրեն նախորդողի բացասական գործը:

Ինչևէ, այդ սխալները տեսնում են բոլորը, և բուռն քննադատության ենթարկում Հովսեփյանին, իսկ նա դաս կքաղի թե ոչ, կիմանանք մի քանի օրից:

Հեղինակ՝ Դավիթ Եղիշյան

Հայաստան — Ալբանիա. Համբերության վերջին կաթիլը. ՊՐՈՄՈ Տեսանյութ


goooooo vd portugalՀոկտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Եվրո 2016-ը ընտրական փուլի մեր վերջին հանդիպումը, Ալբանիայի ազգային հավաքականի դեմ:

Մեր հավաքականը այս ընտրական փուլում դեռ հաղթանակ չունի,մեր թիմը 7 խաղից ունի ընդամենը 2 ոչ-ոքի

Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիա — Հայաստան. ՊՐՈՄՈ (տեսանյութ)


big_1441285524_2665969Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիական Նիցցա քաղաքի ՛Ալլիանզ Ռիվիվերա՛ մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա — Հայաստան ընկերական հանդիպումը: Հանդիպումը կրում է ընկերական խաղի բնույթ քանի որ մենք ընդգրկված ենք Եվրո 2016-ի ընտրական I խմբում, որում կան 5 եզրափակիչ փուլի համար պայքարող հավաքականներ, իսկ 6-րդը Ֆրանսիայի ազգային հավաքականն է, որը Եվրո 2016-ի կազմակերպիչ երկրն է և չի մազնակցում եզրափակիչ փուլի համար պայքարին:

Հայաստան — Ալբանիա հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 12-ից


11960286_10155977973450247_3261284929053739728_n (1)

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպման տոմսերը վաճառվելու են սեպտեմբերի 12-ից:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնկան կայքը:
Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:
Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51 հեռախոսահամարներով և «Հյումել» խանութ` 54 09 54 հեռախոսահամարով:
Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը:
ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար:

ՖԱՖ-ը հրավիրում է Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին միասնական երթով շարժվել դեպի մարզադաշտ


11728832_1013152055370164_6298021169553364018_oՀայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին /կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել/ Սեպտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Դանիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:

Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:

Երթը կմեկնարկի 17:45, խաղի սկիզբը` 20:00-ին է:

Հեռացրեցիք Մինասյանին, «վայելեք» Շալանդների ու Հովսեփյանների «լավ» խաղերը


1Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կրեց հերթական պարտությունը, այս անգամ -2 միավոր ունեցող սերբերից: Ու եթե նախորդ հանդիպումներում մեկ-մեկ կտեսնեինք գրագետ դրվագներ, ապա այս խաղում այն բացակայում էր: Սերբիա-Հայաստան խաղում մենք մրցակցին զիջեցինք թե կարգով, թե խաղով, թե հաշվով…

2012 թվականի երբ Վարդան Մինասյանը գլխավորեց Հայաստանի հավաքականը, հավաքականը չուներ խաղային ձեռագիր, հաջող ու պրոֆեսիոնալ խաղ և մրցակիցների համար վտանգ չէր ներկայացնում: Ընդամենը 1 ընկերական խաղ և 1 պաշտոնական խաղ Եվրո 2012-ի նախընտրական փուլում, և արդեն մենք ունեցանք կազմակերպված խաղ, Եվրո 2012-ի արդեն 2-րդ խաղում մենք մոտ էին հաջողության, սակայն Արարատ Առաքելյանի ձեռքը հետաձքեց այն մեկ ամսով: Արդեն 3-րդ խաղում մեր հավաքականը դարձավ սենսացիայի հեղինակ, Երևանում գերազանց հաղթելով Սլովակիայի ուժեղ հավաքականին, այն հավաքականին, որը հասել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 1/8-րդ եզրափակիչ, այն հավաքականին, որը հաղթել էր Ռուսաստանի հավաքականին նրա իսկ հարկի տակ: Հաջողությունների շարքը շարունակվեց նաև ապագայում, հաղթանակներ Սլովակիային նրա իսկ հարկի տակ 0-4 հաշվով, Անդորային, Մակեդոնիային և միայն վերջին խաղում Իտուրալդե Գոնսալես մրցավար կոչվածի անարդարություններից հետո մենք չկարողացանք դուրս գալ Եվրո 2012-ի Եզրափակիչ փուլ: Մենք զբաղեցրեցինք խմբում 3-րդ հորիզոնականը, ՖԻՖԱ-ի վարկանիշային նաղյուսակում բարձրացանք մինչև 38-րդ հորիզոնականը և սա տվյալներ էր, որոնց մասին խոսելուց ծիծաղել կարելի էր նախկինում:

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլը մենք սկսեցինք հաղթանակով, սակայն ունեցանք և անհաջողություններ, բայց անհաջողությունների հետ մեկ տեղ մենք ունեինք ուժեղ հավաքական, հավաքական, որը վտանգ էր ներկայացնում յուրաքանչյուր թիմի համար: Մալթայի հավաքականին տանը 0-1 պարտվելուց հետո մենք Դանիայում ջաղջախեցինք նրանց հավաքականին, բոլորին ապացուցելով, որ դա ուղակի պատահականություն էր և որ մենք ունենք ուշեղ, հզոր հաղթող հավաքական, մենք Չեխերին հաղթեցինք 1-2 հաշվով, հաղթական գնդակ խփելով հանդիպման վերջին րոպեներին: Բոլորս հպարտանում էինք մեր հավաքականով, ու վստահ մտածում, որ մի օր մեր հավաքականը խաղալու է Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:

Մինասյանի հեռանալուց հետո ՀՖՖ-ն նշանակեց Շվեյցարացի Բեռնար Շալանդին, և խնդիր դրեց նրա օգնությամբ դուրս գալ Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ: Շալանդը կոտրեց մեր հավաքականը, նա փոխեց խաղային ձեռագիրը, սկսեց խաղալ պաշտպանողական ֆուտբոլ մեկնարկային կազմում դուրս բերելով միանգամից 5 պաշտպան, առջևում թողելով ընդամենը 3 հարցակողական ոճի ֆուտբոլիստ: Շալանդը պարտվեց Դանիային, Պորտուգալիային, Ֆրանսիաին, Ալբանիաին և միայն ոչ-ոքի խաղաց Սերբերի դեմ: Նրան ֆեդերացիան հեռացրեց և մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց նոր ֆուտբոլային կարիերան ավարտած և մարզչական աշխատանքի անցաց Սարգիս Հովսեփյանին, որը գլխավորում էր Փյունիկը: Հովսեփյանը մոտեցրեց թիմին իր առաջվա խաղային ոճին, սակայն Երևանում զիջեց Պորտուգալիայի ազգային թիմի 2-3 հաշվով: Հաջորդ խաղում մեր հավաքականը շատ վատ խաղաց սերբերի դեմ, և պարտվեց 2-0 հաշվով: Այդպիսի վատ կարգավիճակում մեր հավաքականը չէր հայտնվել շատ երկար ժամանակ:

Մենք եզրափակում ենք ընտրական I խմբի մրցաշարային աղյուսակը վաստակած 1 միավորով և կորցրել ենք բոլոր հնարավորությունները խաղալու Եվրո 2016-ում: Մեզ մնում է փորձել լավ խաղալ ընդրական փուլի Դանիայի և Ալբանիայի դեմ խաղերում, որպեսզի բարցրացնենք մեր պատիվն ու մարզավիճակը: Թե ո՞վ կլինի մեր հավաքականի նոր գլխավոր մարզիչը կիմանանք ընտրական փուլի ավարտից հետո: Հուսով լինենք, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության  ընտրական փուլում մենք մինիմում կխաղանք լավ հաղթանակ բերող ֆուտբոլ, իսկ խմբից դուրս գալու մասին կմտածենք դա ապահովելուց հետ:

Խմբագի՝ Դավիթ Եղիշյան

Սերբիա — Հայաստան. Ամեն ինչ կամ ոչինչ (+տեսանյութ)


2163967_w2Այսօր, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին կմեկնարկի Եվրո 2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը:

Մեր հավաքականի համար այս խաղը կարող է դառնալ ճակատագրական: Մենք դեռ ունենք տեսական փոքր հնարավորություն խաղալ Եվրո 2016-ի եզրափակիչ փուլում: Սերբիա-Հայաստան խաղում մեր հաղթանակի և Դանիա-Ալբանիա խաղում ոչ ոքի չգրանցվելու դեպքում մենք մեծացնում ենք այդ շանսը: Մենք դառցյալ ունենում ենք եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարող թիմը, որը մեծ կախում ունի մյուս թիմերի խաղերի հետ: Այդպես է եղել Եվրո 2012-ի ընտրական փուլի ժամանակ, այդպես է եղել ՖԻՖԱ 2014-ի ընտրական փուլի ժամանակ, և այդպես կարող է լինել Եվրո 2016-ի ընտրական փուլի ժամանակ:

Այսօրվա խաղին մեր հավաքականի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը ներկայացել են ֆանտաստիկ լավ մարզավիճակում և նրանք մեծ բան կարող են վճռել: Այսօրվա խաղում տարած հաղթանակը կարող է կիսադատարկ կանխատեսվող մարզադաշտը դարձնել լեփ-լեցուն Հայաստան-Դանիա հանդիպման համար, որը կկայանա 3 օրից:

Հաղթանակ մաղթենք մեր ազգային հավաքականին ու նրա երկրպագուներին:

Սերբիա — Հայասստան, այսօր 22:45, Առաջին Ալիք ուղիղ եթեր:

Հայաստան — Դանիա ՊՐՈՄՈ (տեսանյութ)


Ghazaryan-Mkhitaryan-AirapetianՍեպտեմբերի 7-ին, ժամը 20:00-ին Երևանում, Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան — Դանիա հանդիպումը: Բոլորս դեպի մարզադաշտ, աջակցելու մեր ազգային հավաքականին

Հրապարակվել է Հայաստանի հավաքականի ողջ կազմը


marcos goalllllllll

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.

Դարպասապահներ

Գևորգ Կասպարով «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան «Միկա»

Գևորգ Պրազյան «Արարատ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Լևոն Հայրապետյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)

Սերբիա — Հայաստան սեպտեմբերի 4-ին (Պրոմո տեսանյութ)


robՍեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով՝ ժամը 22:45-ին  Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ, Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում կմրցի Սերբիայի ազգային հավաքականի դեմ: Ընտրական I խմբում Հայաստանի հավաքականը 1 միավորով 4-րդն է, իսկ Սերբիան -2 միավորով եզրափակում է աղյուսակը: Հիշեցնենք. որ խաղը տեղի կունենա առանց հանդիսականների, իսկ դուք կարող եք վայելել հանդիպման պորոմո հոլովակը: