Հայաստան-Հունաստան խաղը online


Հաշված րոպեներ հետո կսկսվի Հայաստան-Հունաստան ընկերական հանդիպումը:

Այդ հանդիպմանը, ուղիղ եթերով կարող եք հետևել նաև ինտերնետով, այցելելով այստեղ:

Հիշեցնենք, որ Հայաստան-Հունաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով, ժամը 22:30-ին:

Արթուր Եդիգարյան. Ինչպես միշտ բարձր տրամադրության ենք մոտենում խաղին


Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով ելույթ է ունենում մերձմոսկովյան «Խիմկիում», Ավստրիայի Ֆուլպմես քաղաքում զրուցել է armsport.am-ի հետ:

— Արթուր, «Խիմկիին» հաջողվեց տեղը պահպանել առաջին դիվիզիոնում: Ի՞նչ է սպասվում այժմ քեզ: Կշարունակե՞ս ելույթներդ մերձմոսկովյան թիմում:

— Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մակարդակը Հայաստանի բարձրագույն խմբից բարձր է, սակայն դա չի նշանակում, որ ցանկանում եմ մնալ «Խիմկիում»: Չեմ ցանկանում մնալ այնտեղ: Ունեմ մի քանի առաջարկներ: Պետք է նշեմ նաև, որ «Խիմկիի» հետ մեկ տարվա պայմանագիր ունեմ:

 Եղած առաջարկներն որքանո՞վ են լուրջ:

— Հույս ունեմ, որ հավաքականի առաջիկա խաղերից հետո էլ առաջարկները կավելանան ու ընտրության ավելի մեծ հնարավորություն կլինի: Կար անձինք, որոնք այժմ զբաղվում եմ այդ հարցերով: Այս պահին ես դեռ “Խիմկիի” խաղացող եմ:

— Ի՞նչ տվեցին քեզ Ռուսաստանում անցկացրած 3 ամիսները:

— Փորձի տեսանկյունից այս ամիսները շատ օգտակար էին: Առաջին դիվիզիոնում հիմնականում ուժային պայքար տեսա:

— Այժմ անդրադառնանք ազգային հավաքականին: Ինչպիսի՞

 մթոնոլորտ է հավաքականիճամբարում Հունաստանի խաղից առաջ:

— Ինչպես միշտ բարձր տրամադրության ենք մոտենում խաղին: Կրկին ստեղծված են բոլոր պայմանները, որ ոչ մի խնդիր չունենանք ու մտածենք միայն խաղի մասին: Ես միշտ էլ ասել եմ, որ կապ չունի, թե խաղն ընկերական է, թե ընտրական: Հաղթանակը միշտ էլ կարևոր է ու այն ավելի ուժեղ է դարձնում մեզ, մեծացնում է վստահությունը: Պետք է ամեն ինչ անենք մարզչի առաջադրանքը հստակորեն կատարելու ու արդյունքի հասնելու համար: Հունաստանի հավաքականին էլ ուսումնասիրել ենք ու գիտենք, որ ուժերը փորձարկելու շատ լավ մրցակից է, շատ ուժեղ թիմ է:

— Հայաստանի հավաքականում նախկինում քիչ չեն եղել դեպքերը, երբ եղբայրներըմիաժամանակ 

եղել են ազգային թիմում: Ներկայիս հավաքականում միայն դու ու Արտակնեք 

նման կարգավիճակում: Ի՞նչ զգացողություններ ունես:

— Անշուշտ դա լրացուցիչ էներգիա է հաղորդում ու մի քանի անգամ ավելի լավ ես զգում, որ եղբայրդ նույնպես պատիվ ունի ներկայացնելու ազգային հավաքականը: Երկու եղբայրներով էլ ամեն ինչ փորձում ենք անել, որ մեր հավաքականի հաջողություններում մեր լուման ունենանք:

— Որքանո՞վ է հավանական, որ այս տարի Արտակը ևս տեղափոխվի արտասահման:

— Կարծում եմ` արդեն ժամանակն է, որ նա ելույթ ունենա արտերկրի թիմերից մեկում: Նա արդեն հասունացել է, որ կարողանա հանդես գալ ավելի ուժեղ թիմում: Առավել ևս, որ կարող է ելույթ ունենալ մի քանի դիրքերում:

Մարկոս Պիզելի.Հույների դեմ շատ հետաքրքիր խաղ է սպասվում


Հայաստանի հավաքականի ու Կրասնոդարի “Կուբանի” հարձակվող Մարկոս Պիզելին Ռուսաստանի առաջնության ավարտից հետո մեկնել էր Բրազիլիա, որտեղ անցկացրեց կարճատև արձակուրդը, ապա միացավ ազգային թիմին` նախապատրաստվելով առաջիկա ընկերական խաղերին:

 

Ֆուլպմեսում կայացած հավաքականի մարզումից հետո armsport.am-ը զրուցեց Մարկոսի հետ:

 

 

 

— Ինչպե՞ս անցավ արձակուրդդ:

 

— Շատ լավ: Այցելեցի հարազատներիս, որոնց շատ էի կարոտել: Հիմնականում այցիս նպատակը հենց հարզատներիս տեսնելն էր ու արտառոց ոչ մի բան չէի նախատեսել: Մարզվում էի նաև, որ մարզավիճակս չկորցնեմ: Հետո բարձր տրամադրությամբ եկա հավաքական, պատրաստվում եմ առաջիկա խաղերին:

 

— Ռուսաստանի առաջնությունն արդեն ավարտված է եւ դու մասնակցեցիր վերջին հատվածին: Որքանո՞վ արդարացան քո սպասելիքները “Կուբանում”:

 

— Անկեղծ ասեմ, որ չէի սպասում, թե Ռուսաստանի առաջնությունում որակն այսքան բարձր է: Ուկրաինայի առաջնությունում հանդես գալու փորձ ունեի, բայց Ուկրաինայում 3-4 թիմ են ուժեղ, իսկ Ռուսաստանում ամենաքիչը 10 բարձր կարգի թիմեր կան: Այստեղ ֆիզիական պատրաստվածությունը շատ բարձր մակարդակի վրա է ու դա ինձ մեծ օգուտ տվեց:

 

— Երբ տեղափոխվեցիր Դոնեցկի “Մետալուրգ”, կարծիքներ հնչեցին, թե դու առավելագույնը նման թիմում կարող ես խաղալ, բայց վերջին ամիսներն ապացուցեցին, որ կարող ես ավելի առաջ գնալ…

 

— Ես երբեք չեմ մտածում, թե արդեն հասել եմ ինչ-որ բանի ու արդեն անելիք չունեմ: Ես միշտ աշխատում եմ, նայում եմ առաջ, փորձում եմ հասնել ավելիին: Իմ համար կարևոր է, որ ես լինեմ լավ վիճակում, օգնեմ հավաքականին: Երբեմն ասում են, թե արդեն ես հասել եմ լավ արդյունքի, արդեն ապացուցել եմ` ինչ որ պետք էր, բայց դա այպդես չէ: Դեռ շատ անելիքներ կան: Հայաստանում ինձ շատ լավ են ճանաչում` թե Ռուբեն Հայրապետյանը, թե Վարդան Մինասյանը, թե մյուսները ու գիտեն, որ ես շատ նվիրված եմ խաղում: Ես արդեն 6 տարի է խաղում եմ հավաքականում ու շատ բաներ եմ սովորել: Այն, որ ես լավ եմ խաղում, դա Հայաստանի հավաքականն է ինձ օգնել:

 

— “Կուբանի” խաղին համարվելու հարցում ի՞նչ դեր խաղաց գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն: Արդյո՞ք նրան հաջողվեց նոր որակներ բացահայտել քեզանում:

 

— Նա շատ կարևոր դեր խաղաց ինձ համար: Նա հստակ ասեց  ու բացատրեց, թե ինչ է ուզում, իսկ դա մեծ ազդեցություն թողեց, որ ես կարողանամ խաղամ, գոլեր խփեմ:

 

— Վաղը Հայաստանն ընկերական հանդիպում է անցկացնելու Հունաստանի դեմ: 2008թ. դու արդեն խաղացել ես հույների դեմ` անցկացնելով 2-րդ հանդիպումը Հայաստանի հավաքականում: Ի՞նչ հիշողություններ են մնացել այդ մրցավեճից:

 

— Լավ եմ հիշում այդ խաղը, քանի որ նոր էի հավաքականում: Ներկայիս հավաքականը զգալիորեն փոփոխվել է, ավելի շատ երիտասարդներ են խաղում: Իսկ Հունաստանի մասին կարող եմ ասել, որ իրենք լավ արդյունքներ ունեն իրենց բարձր կարգապահության շնորհիվ: Շատ բարդ խաղ է սպասվում մեզ, բայց մեր երկրպագուները չեն ափսոսա, որ դիտելու են այս խաղը, քանի որ հույների դեմ շատ հետաքրքիր խաղ է սպասվում:

 

Հավաքականի մարզումը տևել է մոտ 1 ժամ


Մայիսի 30-ի երեկոյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է մարզում Ավստրիայի Շպորտպլաց Ֆուլպմես բնակավայրում գտնվող մարզադաշտում: Մոտ մեկ ժամ տեւած մարզման ընթացքում Վարդան Մինասյանը թիմն անցկացրել է երկկողմանի հանդիպում: Մարզման ժամանակ տեղացել է հորդառատ անձրեւ, որը սակայն չի խանագարել մարզման բնականոն ընթացքին, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 31-ին կայանալիք Հունաստանի թիմի հետ ընկերական հանդիպումը, տեղի կունենա Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» ստադիունում: Խաղի մեկնարկը Երեւանի ժամանակով 22:30-ին:

Ռոման Բերեզովսկի. Հունաստանի հավաքականի հետ խաղն ավելի դժվար կլինի


37-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր անդրանիկ հանդիպումն անցկացրել 1996 թվականի օգոստոսի 3-ին Պորտուգալիայի թիմի հետ խաղում: Բերեզովսկին Հայաստանի հավաքականին փրկել է շատ խաղերում: Երբ հայկական թիմի դարպասը պաշտպանում է Բերեզովսկին, երկրպագուները անհամեմատ ավելի հանգիստ են հետեւում մրցակից թիմի գրոհներին: 2012թ. օգոստոսին տաղանդավոր դարպասապահը կդառնա 38 տարեկան, սակայն տարիքը չի խանգարում նրան լինել Հայաստանի հավաքականի վերջին եւ ամենահուսալի օղակը: Ներկայումս Վարդան Մինասյանի թիմը գտնվում է Ավստրիայում, եւ այսօր՝ մայիսի 31-ին, ընկերական խաղում ուժերը կչափի Հունաստանի հավաքականի հետ: Բերեզովսկին հույների հետ անցկացրել է երկու ընտրական հանդիպում, որոնցում Հայաստանի հավաքականը պարտվել է:

Ավստրիա մեկնելուց առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է  Ռոման Բերեզովսկու հետ:

Ռոմանհունվարին շատ լավ տեղեկություն ստացանքոր դու տեղափոխվում ես Մոսկվայի

 «Դինամո»:Սակայն ժամանակը ցույց տվեցոր այդ ակումբում ավելի շատ վստահում են 

մյուս դարպասապահին`Անտոն Շունին:

Ես շատ ուրախ էի «Դինամո» տեղափոխվելու համար եւ ամեն ինչ անում էի իմ տեղափոխությունն արդարացնելու համար: Եղան հանդիպումներ, որոնք այնքան էլ հաջող չդասավորվեցին ինձ համար: Հիմա թիմում նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու, տեսնենք՝ ինչպես կդասավորվի իմ ապագան «Դինամոյում»: Շունինը երիտասարդ դարպասապահ է, Ռուսաստանի հավաքականի անդամ է, այնպես որ թիմում մեծ մրցակցություն կա:

Դու չմասնակցեցիր «Դինամոյի» նախորդ պաշտոնական խաղերինՉե՞ս կարոտում պաշտոոնականհանդիպումները:

Իհարկե, կցանկանայի  խաղալ, բայց կարոտ այնքան էլ չկա: Այնքան պաշտոնական հանդիպումներ եմ անցկացրել, որ արտասովոր ոչինչ չկա (ծիծաղում է): Մարզիչները կատարում են իրենց ընտրությունը, ֆուտբոլիստն էլ համաձայնվում է դրա հետ: Ուղղակի մինչեւ Հայաստանի հավաքականի հավաքին մասնակցելը մոտ տասը օր չէի մարզվել ու հավաքի ընթացքում լավ աշխատեցի, ինչպես ասում են գնդակը զգալու համար:

Ռոման շատերը նշում ենոր Բերեզովսկին դեռ երկար է հանդես գալուդու ի՞նչ կարծիքի ես:

Չեմ կարող ասել, թե ինչքան կխաղամ: Իհարկե, տարիքն արդեն զգացնել է տալիս եւ գալիս է մի պահ, երբ պետք է հեռանալ: Հուսով եմ, որ այդ պահը  շուտ չի գա: Ամեն դեպքում, ինչքան որ մեր հավաքականին պետք եղա, այդքան կծառայեմ հայկական ֆուտբոլին:

Հունաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ խաղերից ո՞րն է ավելի դժվար լինելու:

Կարծում եմ, որ Հունաստանի հավաքականի հետ խաղն ավելի դժվար կլինի, քանի որ թիմը նախապատրաստվում է Եվրո-2012-ին: Հունաստանի հավաքականում մրցակցություն կա: Հույն ֆուտբոլիստները ձգտելու են ապացուցել, որ արժանի են տեղ ունենալ մեկնարկային կազմում: Բացի այդ, հույները կարգով ավելի բարձր են: Մյուս կողմից էլ ղազախների հետ խաղն էլ  զբոսանք չի լինելու: Յուրաքանչյուր խաղում պետք է դուրս գալ խաղադաշտ ու ամեն ինչ ապացուցել հանդիպման ընթացքում:

Հայաստանի հավաքականի հնարավորություններն ինչպե՞ս ես գնահատաում այս պահին:

Այս պահին հավաքականի տղաները տարբեր պայմաններում են գտնվում: Արտասահմանում հանդես եկող խաղացողները ծանր մրցաշրջանից հետո, փոքրիկ հանգիստ են ունեցել ու ժամանել հավաքի: Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների համար էլ մրցաշրջանը նոր է մեկնարկել: Հիմա մեր ուժն անսասան հոգեբանության մեջ է, եւ այդ առումով խնդիր չկա: Թիմը զգում է մեծ աջակցություն բոլոր առումներով եւ ամեն ինչ կանի հերթական անգամ լավ արդյունք ցուցադրելու համար:

ՖԱՖ-ը ունեցավ գործընկեր


Այսօր «Արմենտել» (ապրանքանիշը Beeline) ՓԲԸ-ն և «Առաջին Հայկական Ճակատ» երկրպագուների շարժում ՀԿ-ն (First Armenian Front, FAF) հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին:

 

«Հարգելի ընկերներ, ես շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը որոշեց աջակցել Հայաստանի հավաքականի երկրպագուներին: Միշտ հաճույքով եմ նայում ֆուտբոլային հանդիպումներ, հատկապես, երբ խաղում է Հայաստանի հավաքականը:

 

Վերջին անգամ նայել եմ Հայաստան – Ռուսաստան հանդիպումը. անկեղծ երկակի զգացողություն ունեի, չէի հասկանում ում վերջապես երկրպագել. ռուսների՞ն, քանի որ ես ռուս եմ, թե՞ մերոնց` հայերին: Որոշում կայացրի երկրպագել մերոնց:

 

«Արմենտել» ընկերությունը շատ ծրագրեր է իրականացնում, որոնց մեջ են մտնում երիտասարդներին օգնելը ամեն բնագավառում: Մեր այս ծրագիրն ուղղված է ազգային արժեքների պահպանման գործին: Ես համոզված եմ, որ հավաքականի երկրպագուները ցավում են ոչ միայն իրենց թիմի համար, այլ նաև ամբողջ երկրի:

 

FAF-ն ունի մեկ նպատակ, այն է` համախմբել տարբեր մարդականց մեկ նպատակի շուրջ, այդ իսկ պատճառով, որոշեցինք համագործակցել նրանց հետ: Բացի այդ FAF-ը ձևավորում է ֆան շարժման նոր ձևաչափ, և հույս ունենք, որ մեր օգնությամբ այդ շարժումը նոր լիցք կստանա:

 

Եզրափակելով միտքս` ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի հավաքականին, մեր խումբը շատ բարդ է, բայց կարծում եմ, որ Իտալիային անպայման կհաղթենք, հայ ֆուտբոլիստները իրենց խաղով ապացուցեցին, որ կարող են լուծում տալ ամենաբարդ խնդիրներին»,- իր խոսքում նշեց «Արմենտել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

 

«Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մեկնարկում է համագործակցություն մեր երկրում գործող խոշորագույն կազմակերպություններից մեկի և ամենամեծ ֆան շարժման` «Առաջին հայկական ճակատի» միջև:

 

Մեր ֆան ակումբի բոլոր անդամների անունից ցանկանում եմ շնորհակալության հայտնել Beeline ընկերությանը, այն բանի համար, որ նրանք ցանկանում են օգնել մեզ` մեր բարդ գործում, այն է ֆան շարժումը Հայաստանում զարգացնելը»,- նշեց FAF հիմնադիր և ղեկավար խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը:

 

Միջոցառման ավարտին, որպես երախտագիտության նշան, FAF-անդամները Իգոր Կլիմկոյին նվիրեցին Հայաստանի հավաքականի խորհրդանիշներվ զարդարված վզկապներ, ինչպես նաև նրան հրավիրեցին դիտելու վաղը` մայիսի 31-ին կայանալիք Հունաստան — Հայաստան հանդիպումը:

Տեղեկացնում է armsport.am-ը:

 

Հայաստանի հավաքականը ժամանեց Ավստրիա


Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Մյունխեն, որտեղից ավտոբուսով ուղևորվել է ավստրիական Ինսբրուկ քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆուլպմես բնակավայրը և հանգրվանել է «Շտուբայեր Հոֆ» հյուրանոցում: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:

 

Երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի միակ մարզումը, մայիսի 31-ին կայանալիք Հունաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ: Հիշեցնենք որ հանդիպումը տեղի կունենա Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 22:30-ին:

 

Բուքմեյքերները զարմանալիորեն հավատում են Հունաստանի հավաքականի հաղթանկին


Վաղը` մայիսի 31-ին կայանալիք Հայաստան-Հունաստան խաղի վերաբերյալ բուքմեյքերները սահմանել են գործակիցներ:

Մասնավորապես Տոտո միջազգային բուքմեյքերը սահմանել է հետևյալ գործակիցները.

Հայաստանի հաղթանակ -4.7, ոչ ոքի 3.45. Հունաստանի հաղթանակ-1.73

Վլադիմիր Խաշիգ.Մովսիսյանը չի վաճառվում


«Կրասնոդարի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Խաշիգը «Советский спорт»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թիմը մտադիր չէ բաժանվել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանից:

 

— Մովսիսյանի հեռանալու մասին կարող եմ ասել, որ նա չի վաճառվում: Մենք շահագրգռված ենք, որ Յուրան մնա մեր թիմում: Դրա հետ մեկտեղ, մենք չենք պատրաստվում որևէ մեկին իր կամքին հակառակ պահել թիմում,- Խաշիգի խոսքերն է մեջբերում հեղիանակավոր կայքը:

 

Հիշեցնենք, որ մեր ընտրանու հարձակվողը Ռուսաստանի առաջնության 37 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ:

 

Մանուչարյանն արդեն մեկնել է Ամստերդամ


Ինչպես հայտնի դարձավ armsport.am-ին, Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանն երեկ մեկնել է Ամստերդամ, որտեղ սրունքի վիրահատության կենթարկվի:

 

Այսօր Հոլանդիայի մայրաքաղաքում Մանուչարյանը կհանդիպի բժշկին, ում հետ կորոշեն վիրահատության օրը: