Հայաստանում կան մարդիք, ովքեր գերադասում են պաշտել թուրք ֆուտբոլիստի


Երեկ, որոշեցի պատրաստել մի նկար, որում փորձում էի հասկացնել, որ չի կարելի պաշտել արմատներով թուրք Մեսուտ Օզիլին, որ ունենք մեր ուժեղ ազգային հավաքականը, որտեղ խաղում են պրոֆեսիոնալ, ուժեղ ու նվիրված ֆուտբալիստներ, այդ թվում նաև մեր առաջատար Յուրա Մովսիսյանը: Մեր ազգային հավաքականը Եվրո 2012-ի ընտրական փուլի բոլոր խաղերում բարձր է պահել մեր պատիվը, հնարավորություն է տվել ուրախանալու, համախմբվելու, մի բան, որը դժվար է անել մեր օրերում:

Բայց մեր շրջապատում կան մի անխելքների խումբ, որոնք պաշտում են արմատներով թուրք, շատերի կարծիքով քուրդ Մեսուտ Օզիլին: Դա ուղակի աննորմալ երեևույթ է, այդպիսի մարդկանց շատ երկրներում ուղակի կվառեին: Ինչպե՞ս կարելի է պաշտել, երկրպագել, սիրել մի ազգի ներկայացուցչին, որի նախնիները դժբաղտացրեցին, նվաստացրեցին ու կոտորեցին մեր ազգին: Իրենք գոնե մտածել են, եթե իրենց ու իրենց մայրերին բռնաբարեին բոլորի առջև, սպանեին մի ամբողջ ընտանիքի, տանջեին, հասցնեին ինքնասպանության, կտրեին իրենց հայրենիքից, այդ դեպքում կպաշտեի՞ն ազգությամբ թուրք մարդու: Համոզված եմ որ ոչ, այդ դեպքում գոնե իրենց բնազդը կաշխատեր և կսկսեին ատել նրանց:

Իսկ այդ անխելքների ովհմակը չի հասկանում դա, պաշտում է ազգությաբ թուրք ֆուտբալլիստին, և դա հերիք չէ, ցածրացնում է մեր հայրենակից, մեր մեծ ֆուտբալիս Յուրա Մովսիսյանին, որը բարցր է պահում մեր ազգի պատիվը: Հավատացեք դա ուղակի անբարոյականություն է, դա մարդկային չէ, նորմալ մարդը այդպես չի կարող լինել:

Հարգելիներս հեռու մնացեք նման անխելքներին, սիրեք ձեր երկիրը, ձեր հայրենիքը, որպեսզի մեր ազգը բարգավաճի, իսկ այդ քոչվոր ցեղերը թող կորչեն գնան:

Ավելացնեմ, որ մեր հարևան ադրբեջանցիները նույնպես պատկանում են թուրք ազգին, և ամեն օր կրակում` սպանում  են մեր եղբայրներին, մտածեք թե ինչ եք անում ու ինչ եք դառել օզիլասեր, թուրք կամ քուրդ օզիլին պաշտող հիմարներ:

Հեղինակ` Դավիթ Եղիշյան

«Յագելոնիան» խզել է Ռոբերտ Արզումանյանի հետ պայմանագիրը


Լեհական «Յագելոնիան» փոխադարձ համաձայնությամբ խզել է Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հետ պայմանագիրը: Այս մասին հայտնում է sport.wp.pl-ն:

Արզումանյանը վաղուց «Յագելոնիայում» խաղալու հնարավորություն չէր ստանում, իսկ ակումբը հրաժարվում էր առանց փոխհատուցման բաց թողնել ֆուտբոլիստին, ինչի արդյունքում էլ խաղացողը նոր ակումբ գտնելու հարցում դժվարություններ ուներ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանը 2011թ. ձմռանը հայտնվեց «Յագելոնիայում», իսկ մինչ այդ հանդես է եկել Երևանի «Փյունիկում» ու դանիական «Ռանդերսում»: Հայաստանի հավաքականի կազմում Արզումանյանն անցկացրել է 52 խաղ ու խփել 4 գնդակ:

 

Օզբիլիսը ամենայն հավանականությամբ կխաղա Բելառուսի դեմ խաղում


Ամստերդամի «Այաքսը» սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը և երեքշաբթի օրը առաջին մարզումն է անցկացրել, որին մասնակցել է նաև Արազ Օզբիլիզը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը անցած մրցաշրջանի վերջում վիրահատության էր ենթարկվել, այդ պատճառով չէր մասնակցել մեր ազգային ընտրանու երկու ընկերական հանդիպումներին Հունաստանի և Ղազախստանի հավաքականների հետ: Այժմ նա առողջ է, և եթե նորից վնասվածք չստասնա` կխաղա Հայաստան-Բելառուս խաղում, որը կկայանա Երևանի Հրազդան ստադիոնում օգոստոսի 15-ին:

 

Այսօր Արթուր Եդիգարյանի ծննդյան օրն է


1987 թվականի հունիսի 26-ին է ծնվել մեր հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

ArmTeam-ը շնորհավորում է նրան, ցանկանում` առողջություն, հաջողություն ու երկար տարիների կյանք:

Էդգար Մանուչարյան. Ես շատ բան եմ սովորել Այաքսում


Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը այս օրերին գտնվում է Ամստերդամում, որտեղ ապաքինվում է ոտնաթաթի վնասվածքից: Ֆուտբոլիստը, ով անցած ուրբաթ վիրահատության էր ենթարկվել, հարցազրույց է տվել AjaxShowtime.comկայքին:

 

— Ես շատ բան եմ սովորել «Այաքսում», այստեղ ես մեծ փորձ եմ ձեռք բերել: Ցավոք, ես չկարողացա ցուցադրել իմ ողջ կարողությունները վնասվածքի պատճառով: Համոզված եմ` եթե ավելի շատ հնարավորություն ունենայի խաղալու, ապա կօգտագործեի այն և կցուցադրեի իմ կարողությունները: Գիտեմ, որ կարող էի, սակայն զգացի, որ «Այաքսում» ինձ չեն վստահում, և դա, բնականաբար ազդեց իմ որոշման վրա:

 

Ես հույս ունեի, որ «Հարլեմում» և «Ապելդորնում» խաղալուց հետո հնարավորություն կունենայի կրկին խաղալ «Այաքսում», որովհետև ինձ լավագույն կողմերով էի դրսևորել: Ցավոք, ես այլևս հնարավորություն չստացա: Սակայն ես «Այաքսում» անցկացրած տարիները կորած չեմ համարում: Ես շատ բան եմ սովորել այստեղ և ավելի ուժեղ եմ դարձել: Ի վերջո, ես դեռ 25 տարեկան եմ և ամեն ինչ դեռ առջևում է:

 

«Այաքսից» հեռանալուց հետո ես վերադարձա Հայաստան, որտեղ մեկ տարի խաղացի իմ նախկին ակումբում` «Փյունիկում»: 28 խաղում 13 գոլ խփեցի և լավ առաջարկ ստացա Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ուրալից»: Այնտեղ ամեն ինչ հրաշալի է, թիմում հրաշալի մթնոլորտ է տիրում:

 

Սակայն նորից հիշեցնել տվեց ոտնաթաթի վնասվածքը: Այն ինձ երկար ժամանակ չէր անհանգստացնում, սակայն մի քանի ամիս առաջ սկսեց շատ ուժեղ ցավալ: Երբ ես այն ցույց տվեցի հոլանդացի բժիշկներին, նրանք որոշեցին, որ պետք է վիրահատվեմ: Այդ պատճառով կրկին վերադարձա Հոլանդիա: Անցած ուրբաթ ինձ Ռոտերդամում վիրահատեցին:

 

Ես լավ հարաբերություններ ունեմ նրանց հետո, ովքեր ինձ միշտ օգնել են: Կապի մեջ եմ լինում նաև «Այաքսից» որոշ մարդկանց հետ, հատկապես, երբ գտնվում եմ Հոլանդիայում: Ամեն ինչ էլ հնարավոր է, իմ կարիերան դեռ առջևում է: Եթե մի օր հնարավորություն ստանայի վերադառնալ «Այաքս», ապա կանեի դա մեծ հաճույքով: «Այաքսը» իմ կյանքի մի մասն է,- նշել է Մանուչարյանը:

 

Վարդան Մինասյան.Մեր մրցակիցների ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք


Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլային ակումբների և հավաքական թիմերի գլխավոր մարզիչների պատվիրակությունը մեկնել էր Լեհաստան ներկա գտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այցը նախատեսված էր Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով և հանդիսանում էր դասընթացի փուլերից մեկը: Մեր ֆուտբոլային մասնագետներն այցելել և ուսումնասիրել են 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի, Չեխիայի և Դանիայի ընտրանիների հանդիպումները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով նույնպես պատվիրակության կազմում էր,ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսվել է մեր մրցակցիներից ունեցած իր տպավորություներով:

 

— Պարոն Մինասյան, ինչպիսի՞ տպավորությոններով եք վերադարձել Եվրոպայի առաջնությունից:

 

— Նախ ասեմ, որ ես առաջին անգամ էի ներկա նման մրցաշարի և պետք է նշեմ, որ Լեհաստանում ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով` թե խաղերը, թե երկրպագուների, թե տրանսպորտի հարցերը, իսկ մարզադաշտերում շատ հրաշալի և յուրահատուկ մտնոլորտ էր:

 

— Ի՞նչ աշխատանք է կատարել Լեհաստանում հայ մարզիչների պատվիրակությունը:

 

— Յուրաքանչյուր հանդիպում դիտելուց հետո, հաջորդ օրը հատուկ վերլուծական ծրագրով, որը տրամադրվել էր ՀՖՖ-ի կողմից, իրականացվում էր խաղերի վերլուծություն, որը տևում էր մոտ երեքից չորս ժամ: Բացի այդ, ամեն օր մարզիչներից մեկը հանգամանորեն ներկայացնում էր իր կարծիքը խաղերի վերաբերյալ:

 

— Այսօր արդեն ի՞նչ կարող եք ասել 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խմբի մեր մրցակիցների մասին: 

 

— Քանի որ մեր ապագա մրցակիցներից երեքը մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, դա արդեն խոսում է նրանց ուժի մասին և նրանց մասնակցությունը ԵՎՐՈ-ին պատահական լինել չէր կարող: Ամենալավ տպավորությունն ինձ վրա թողել է Իտալիան: Ես, իհարկե գիտեի որ Իտալիայի ազգային հավաքականը շատ կազմակերպված և տակտիկապես հագեցած թիմ է, բայց հիմա տեսնելով ընդհանուր պատկերը, վերլուծելով նրանց խաղը, դրանում ավելի համոզվեցի: Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի այն եզակի թիմերից է, որը կարողանում է խաղալ՝ ապահովելով իր համար անհրաժեշտ հաշիվը:

 

Չեխիայի ազգային հավաքականը նույնպես լավ տպավորություն թողեց: Այս մրցաշարը նրանց համար մեծ փորձ էր, քանի որ Չեխիայի հավաքականը երիտասարդ թիմ է: Լավ տպավորություն թողեց հարձակման գծում, հատկապես` եզրերում: Զգացվում էր, որ շատ բան իրենց խաղում կախված էր առաջատարից՝ Ռոսիցկուց, որովհետև երևում էր, որ այն խաղում, որին նա չէր մասնակցնում, թիմի խաղն այն չէր:

 

Ինչ վերաբերում է Դանիայի հավաքականին, ապա դանիական թիմը պետք է ասեմ, որ ընդգծված առաջատար չուներ, սակայն հավասար թիմ էր, լավ էին խաղում, թիմային բարձր արագությամբ: Այնպես որ մեր մրցակից երեք թիմերն էլ լավ թիմեր են: Լավ էր որ հնարավորություն եղավ դիտել այդ թիմերի խաղերը:

 

Մենք արդեն ունենք մեր հակառակորդների ամբողջական պատկերը այս պահի դրությամբ: Չգիտեմ հետո ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն նրանց թիմերում կամ մարզչական կազմերում, սակայն նրանց ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք:

 

Վալերի Ալեքսանյանը երկարաձգեց պայմանագիրը «Սանաթ Նավթի» հետ


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վալերի Ալեքսանյանը երկարաձգել է պայմանագիրը իրանական «Սանաթ Նավթ» ակումբի հետ:

 

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2012-2013թթ. մրցաշրջանի ավարտը:

 

«Մեկ տարով երկարաձգեցի պայմանագիրը «Սանաթ Նավթի» հետ: Հունիսի 26-ից թիմը 10-12 օր հավաք կանցկացնի Թեհրանում՝ նախապատրաստվելով հուլիսի 19-ին մեկնարկող Իրանի նոր առաջնությանը: Թիմում կան մի քանի նորեկներ: Նրանցից մեկը սերբ դարպասապահ է, իսկ մյուսը՝ բրազիլացի կիսապաշտպան: Թիմի կազմը համալրել են նաեւ չորս իրանցիներ, որոնցից երկուսը հանդես են գալիս պաշտպանությունում»,- զրույցում հայտնեց Ալեքսանյանը:

 

Վալերի Ալեքսանյանը 2011 թվականին Երեւանի «Ուլիսից» է տեղափոխվել «Սանաթ Նավթ»: Իրանի ավարտված առաջնությունում Ալեքսանյանը Աբադանի թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում: «Սանաթ Նավթի» վաստակած 43 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը:

 

Կառլեն Մկրտչյանը հիվանդանոցում է


NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստն ասել էր, որ արդեն տուն է վերադարձել եւ հունիսի վերջում պետք է միանար Դոնեցկի «Մետալուրգին», որը հավաք է անցկացնում Ավստրիայում:

 

Սակայն  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստն ասաց, որ առողջական խնդիրներ ունի եւ այժմ նա կրկին գտնվում է հիվանդանոցում: Որոշ անոթների բացվելու հետեւանքով, մի քանի օր է  չի դադարում արնահոսությունը ֆուտբոլիստի քթից: Կառլեն Մկրտչյանը ստիպված կլինի բաց թողնել նաեւ թիմի երկրորդ հավաքը:

 

Հենրիխ Մխիթարյան.Աստղերը երկնքում են


Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Звезда»-ի անցկացրած մրցույթի արդյունքներով դարձել է մայիս ամսվա ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստը, հարցազրույց է տվել«Спорт-Экспресс»-ին:

 

— Ընդունեք «СЭ»-ի շնորհավորանքները: «Звезда»-ի մայիս ամսվա քվեարկության արդյունքներով զբաղեցրել եք առաջին հորիզոնականը:

 

— Շնորհակալություն:

 

— Խոստովանեք, սպասու՞մ էիք նման հաջողության:

 

— Եթե անկեղծ, չէի սպասում: Իհարկե, առաջին հերթին ինձ համար անձնական հաջողությունների հետ համեմատած կարևոր են թիմային հաջողությունները: Բայց հաճելի է, որ ինձ, որպես «Շախտյորի» ֆուտբոլիստ, հաջողվել է հասնել նման մակարդակի: Դրա համար շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ տվել են իրենց ձայները:

 

— Մինչ այժմ «Звезда»-ի ամբողջ տարվա քվեարկության արդյունքում այդ մրցանակին արժանացել են ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստներ: Ըստ քեզ, հնարավորություններ կա՞ն, որ մի օր այդպիսի պատվի կարժանանան հայ ֆուտբոլիստները:

 

— Իհարկե, համոզված եմ, որ մի օր այդպիսի բան կլինի: Շատ հայ ֆուտբոլիստներ ունեն մեծ ներուժ և նրանք ամեն բան անում են, որ խաղադաշտում ցույց տան իրենց լավ կողմերը:

 

— Եթե հետ նայենք, մայիսն իսկապե՞ս ձեզ համար մարզական արդյունքներով լավ ստացվեց:

 

— Դե, այն առումով, որ «Շախտյորը» դարձավ չեմպիոն, իսկ մայիսի սկզբում նվաճեց Ուկրաինայի գավաթը, ապա այո:

 

— Ուկրաինայում նույնպես ձեզ չշրջանցեցին: «Շախտյորի» երկրպագուների քվեարկության արդյունքում դուք դարձաք մրցաշրջանի լավագույն խաղացողը: Հաճելի՞ է:

 

— Այստեղ ամեն ինչ պարզ է: Ես Դոնեցկում ունեմ շատ երկրպագուներ հայկական սփյուռքից: Մի խոսքով, ես հաղթեցի հիմնականում նրանց շնորհիվ, դե նաև այն մարդկանց, ովքեր քվեարկել են ինձ համար: Հաճելի էր մրցանակ ստանալ «Շախտյորից», չէ որ մրցակցությունն այստեղ մեծ է:

 

— Հետաքրքիր է, ի՞նչ եք դուք զգում այն ժամանակ, երբ «Դոնբասս Արենայում» գոլ խփելուց հետո, հնչում է «Սուսերով պարը»:

 

— Դա մեծ նվաճում է ինձ համար: Ոչ բոլորին է այդպիսի մեծ պատիվ ընձեռնվում գոլ խփել և լսել իր պատվին մեծագույն հայրենակցի երաժշտությունը: Ի դեպ առաջնության վերջին՝ «Ալեքսանդրիայի» դեմ խաղում գոլ խփելուց հետո, հնչեց 2 երաժշտություն՝ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» ու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Կրկնակի հաճելի է, որ դրա շնորհիվ մարդկանց ավելի շատ հնարավորություն է  տրվում, հայկական մշակույթի մասին իմանալ մի փոքր ավելին:

 

— Ինչպիսի՞ զգացում է քեզ աստղ զգալը:

 

— (Ծիծաղում է): Ես ինձ աստղ չեմ զգում: Ես Երևանի հասարակ քաղացացի եմ: Աստղերը երկնքում են:

 

— Երկրպագուների շրջանում հայտիությունը անհանգստացնու՞մ է:

 

— Ոչ, ամենևին: Շատ հաճելի է, երբ քեզ ճանաչում են փողոցում կամ ռեստորանում: Միշտ դրական լիցքեր եմ զգում:

 

— «Շախտյորը» երրորդ անգամ անընդմեջ դառնում է չեմպիոն: Ինչի՞ շնորհիվ է դոնեցկյան ակումբին հաջողվում առաջ անցնել բավականին ուժեղ Կիևի «Դինամոյից»:

 

— Բարձր կարգի և թիմային փոխհամագործակցության շնորհիվ: Արագ խաղով: Եվ նաև սեփական ուժերի հանդեպ ունեցած հավատի: Մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ:

 

— Մրցաշրջանը նշանակալից է ձեզ համար նաև խաղադաշտում տեղի ունեցած դիրքային փոփոխությունների համար: Ուկրաինայի առաջնության վերջնամասում «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ձեզ մոտեցրեց հարձակման գծին: Կարո՞ղ եք այդ դիրքը ձեզ համար ավելի հարմար համարել:

 

— Այո, իհարկե, ինձ հարմար է առջևում: Հարձակման գծում ինձ շատ լավ եմ զգում: Բայց եթե մարզիչն ինձ դնի պաշտպանական գծում, չեմ առարկի: Համաձայն եմ ամեն ինչի, միայն թե ակումբը հաղթի:

 

— Կիսվեք գաղտնիքով, ի՞նչ էր ձեզ խոստացել Սելեզնյովը, որ ստանա ցանկալի փոխանցումը («Ալեքսանդրիայի» դեմ  առաջնության վերջին խաղում, մեն մենակ դուրս գալով դարպասապահի դեմ Մխիթարյանը չհարվածեց, սպասեց Սելեզնևովին, փոխանցում կատարեց, և վերջինս էլ այդ գոլի շնորհիվ հաղթեց ռմբարկուների պայքարում,- ArmFootball.com):

 

— (Ծիծաղում է): Ընդանրապես ես մրցաշրջանի ավարտից հետո մեկնեցի Երևան և մենք չենք հանդիպել: Բայց խոստացել է փոխհատուցել: Իրականում ինձ համար կարևորն այն է, որ իմ խաղընկերն  ու  ընկերը, դարձավ լավագույն ռմբարկու: Դրանից լավ ոչինչ չի կարող լինել:

 

— Ընդունված է համարել, որ Ուկրաինայում մրցակցության մակարդակը ցածր է և այն ընթանում է Դոնեցկի և Կիևի միջև: Դուք կիսու՞մ եք այդ կարծիքը:

 

— Այս տարի միացավ նաև Խարկովի «Մետալլիստը», լավն էր «Դնեպրը»: Հուսով եմ` այս մրցաշրջանում լավ մրցակցություն կառաջարկի նաև Կիևի «Արսենալը», ով Եվրոգավաթներում խաղալու իրավունք է վաստակել: Վատ չէր հանդես գալիս նաև Սիմֆերոպոլի «Տավրիան»: Կան մրցակիցներ, ովքեր բացվում և լավ ֆուտբոլ են խաղում «Շախտյորի» ու «Դինամոյի» դեմ: Բայց, ցավոք, կան նաև այնպիսիք, որոնք խաղի 90 րոպեների ընթացքում պաշտպանվում են և նրանց միակ ցանկությունը ոչ-ոքիի հասնել է:

 

— Իսկ «Չելսի՞ն», ով հաղթեց Չեմպիոնների լիգան` ոչ այնքան դիտարժան խաղ ցուցադրելով:

 

— «Չելսին» արդյունք ցույց տվեց: Դա նրա ոճն է: Ակումբն այդպես է խաղում և հաճույք է ստանում: Ես խոսում եմ այն ակումբների մասին, որոնք միայն պաշտպանվում են ու չեն մտածում ուրիշ ոչնչի մասին:

 

— Ի՞նչ չբավականացրեց դոնեցկյան ակումբին, որ ավելի լավ հանդես գա նույն Չեմպիոնների լիգայում:

 

— Մենք կարծում էինք, որ եթե անցած Չեմպիոնների լիգայում հասանք մինչև 1/4 եզրափակիչ, ապա այս  անգամ ամեն ինչ ավելի հեշտ կլինի:

 

— Հնարավո՞ր է, որ խմբային փուլի մրցակիցների թերագնահատել եք, ասենք հենց «Անորտոսիսին»:

 

— Ոչ, շատ լուրջ էինք տրամադրվել:

 

— Թվում է` «Շախտյորի» խաղային անկումը եկավ հենց այն ժամանակ, երբ ակումբը հանդես էր գալիս ՉԼ-ի խմբային փուլում:

 

— Հնարավոր է: Ուկրաինայի առաջնությունում մենք մի քանի խաղ վատ անցկացրինք, դրա հետ մեկտեղ էլ ձախողվեցինք Չեմպիոնների լիգայում: Կարելի է ասել, դա ակումբի սև շրջանն էր, բայց փառք Աստծո, ամեն ինչ հետևում է և հիմա մտածելու ենք միայն նոր Չեմպիոնների լիգայի մասին: Ամեն ինչ կանենք, որ ամենաքիչը հասնենք մինչև կիսաեզրափակիչ:

 

— Հետևու՞մ եք Եվրո 2012-ին:

 

— Իհարկե, շատ մեծ հաճույքով: Առավել ևս, որ խաղերն անցկացվում են նաև իմ Դոնեցկում:

 

— Դեռ ցավ մնացե՞լ է նրանից, որ չհաջողվեց  Հայաստանի հավաքականի հետ որպես մասնակից մեկնել Եվրոյին:

 

— Այն ժամանակ՝ աշնանը, Իռլադիայի դեմ եզրափակիչ խաղից հետո, մնացել էին վատ լիցքեր, բայց ես աշխատեցի դրանց մասին որքան հնարավոր է շուտ մոռանալ:

 

— Իսկ ընդհանրապես ինպե՞ս ստացվեց, որ հայկական թիմը, որը սովորաբար հետնապահների թվում էր, հանկարծակի փոխվեց Եվրոյի ընտրական տուրի ժամանակ:

 

— Մրցակիցների թերագնահատումը:

 

— Ու՞մ կողմից:

 

— Հիմնականում սլովակների կողմից: Թե տանը, թե դրսում:

 

— Բրազիլիայում տեղի ունենալիք Աշխարհի առաջնության որկավորման փուլում Հայաստանի հավաքականը պետք է խաղա Իտալիայի, Չեխիայի և Դանիայի դեմ: Կարելի՞ է սպասել, որ հիմա բոլորը ձեր նկատմամբ լուրջ կվերաբերվեն:

 

— Կարծում եմ, որ շատ լուրջ: Մենք նույնպես չենք պատրաստվում ուղղակի դուրս գալ խաղադաշտ: Մեզ մոտ հիմա այնպիսի թիմ է հավաքվել, որ մենք պայքարելու ենք միայն հաղթանակի համար:

 

— Հայաստանի ուժերի սահմաններու՞մ է պայքարել մունդիալի ուղեգրի համար:

 

— Կարծում եմ` այո:

 

— Մարզիչներն ու երկրպագուները ձեզնից շատ սպասելիքներ ունեն, չէ որ դուք ներկայիս հավաքականի առաջատարներից մեկն եք: Պատասխանատվություը մե՞ծ է:

 

— Ոչ, ամեն ինչ կարգին է: Ես արդեն 23 տարեկան եմ: Սա արդեն այն տարիքը չէ, որ դու մտահոգվես կամ նյարդայնանաս: Պետք է դուրս գալ խաղադաշտ և անել այն ամենը, ինչ կախված է քեզնից: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կստացվի:

 

Հայ երկրպագուները Լեհաստանում հիշեցրել են Գոնսալեսի մասին


Հայաստանի հավաքականի երկրպագուներ Ժան Բաղիյանը և Սուրեն Թովմասյանըյուրահատուկ ակցիա են նախաձեռնել Եվրո-2012-ի շրջանակներում երեկ Լեհաստանում կայացած Ռուսաստան-Չեխիա հանդիպումից առաջ, տեղեկացնում է epress.am-ը:

 

Վրոցլավ մեկնած երկրպագուները բացել են հայկական դրոշը և պաստառ, որի վրա պատկերված է Հայաստանի ազգային հավաքականը և իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, ով, ըստ երկրպագուների, զրկել է Հայաստանին Եվրո-2012-ին մասնակցելու հնարավորությունից, երբ Իռլանդիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսում` 0:0 հաշվի ժամանակ, չնկատելով իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսի ձեռքով խաղը, անհիմն կարմիր քարտ է ցույց տվել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

 

Հայաստանցիների պաստառի վրա պատկերպված է Գոնսալեսը` կարմիր քարտը ձեռքին, իսկ նկարի տակ անգլերենով գրված է. «Հայաստանի ազգային հավաքական: Մենք այստեղ ենք!!! Անկախ ամեն ինչից!!!»:

 

Ժան Բաղիյանը տեղեկացրել է, որ ակցիային անդրադարձած կայքերից մեկի զրույցում իրենք ասել են, որ թեև Հայաստանի ազգային ընտրանին չի մասնակցում առաջնությանը և իրենք ընդամենը երկուսով են մեկնել Լեհաստան, այնուամենայնիվ, իրենք ցանկանում էին ընդգծել, որ Հայաստանը ներկայացված է Լեհաստանում:

 

Նրանց նպատակն էր նաև հիշեցնել, որ Հայաստանի հավաքականը բացակայում է մրցաշարին՝ «շնորհիվ» իսպանացի մրցավարի: