ՀՖՖ-ն հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը


big_cb2eab5a1f8bd0bf1215bb471940ba1a

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը:

ՀՖՖ-ի կողմից առաջադրված 
«Տարվա լավագույն մարզիչ» թեկնածուների ցանկը 

1. Վարդան Մինասյան, Հայաստանի ազգային հավաքական, «Փյունիկ»
2. Ռաֆայել Նազարյան, Հայաստանի երիտասարդական հավաքական «Բանանց»
3. Աշոտ Ավետիսյան, Հայաստանի մինչև 19տ. հավաքական
4. Ռոման Սիմոնյան, Հայաստանի մինչև 17տ. հավաքական
5. Արթուր Ոսկանյան, Հայաստանի մինչև 16տ. հավաքական
6. Վարդան Բիչախչյան, «Շիրակ»
7. Ժոլտ Հոռնյակ, «Միկա»
8. Արմեն Գյուլբուդաղյանց, «Իմպուլս»
9. Սևադա Արզումանյան, «Գանձասար»
10. Կարեն Բարսեղյան, «Ուլիս»
11. Աբրահամ Խաշմանյան, «Արարատ»

Քվեարկության կարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

ՀՖՖ-ի կողմից առաջադրված «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» թեկնածուների ցանկը 

ՀՖՖ-ի կողմից առաջադրված թեկնածուների ցանկը
1. Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
2. Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան
3. Գևորգ Ղազարյան «Մետալուրգ» Դ., Ուկրաինա
4. Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ., Ուկրաինա
5. Արտակ Եդիգարյան «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
6. Մարկոս Պիզելի «Կուբան», Ռուսաստան
7. Արաս Օզբիլիս «Կուբան», Ռուսաստան
8. Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
9. Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան
10.Ռոման Բերեզովսկի «Դինամո», Ռուսաստան
11.Ռոբերտ Արզումանյան «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
12.Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
13.Վալերի Ալեքսանյան «Սանաթ Նաֆթ», Իրան
14.Էդգար Մալաքյան «Վիկտորիա» Պլզեն, Չեխիա
15.Արթուր Եդիգարյան «Հովերլա», Ուկրաինա
16.Զավեն Բադոյան ԲԱՏԵ, Բելառուս
17.Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
18.Արթուր Հարությունյան «Շիրակ»
19.Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը (ներառյալ):

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 75-րդն է


goooooooolՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Լիտվայի նկատմամբ 4:2 հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանն առաջադիմել է 7 տեղով ու տարին եզրափակում է 75-րդ հորիզոնականում:

Աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները: 4-րդ տեղ է բարձրացել Իտալիան:

Լյուքսեմբուրգը, որի հետ Հայաստանն ընկերական հանդիպում է անցկացնելու 2013թ. փետրվարին, նահանջել է 4 տեղով ու այժմ 148-րդն է:

Վարկանիշային աղյուսկային ամբողջական տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում (վիդեո)


HenooՁեզ ենք ներկայացնում Սահակ Մանվելյանի պատրաստած նոր տեսահոլովակը, որում նա ներկայացնում է կադրեր Հենրիխ Մխիթարյանի խաղից, Հյաստանի ազգային հավաքականի կազմում:

Sportbox.ru. Մխիթարյանը Եվրոպայի ամենացանկալի 5 տրանսֆերների թվում


Henooooooooo

Sportbox.ru կայքը կազմել է Եվրոպայի ամենացանկալի տրանսֆերների 5-յակը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ահա ինչ է գրում հեղինակավոր կայքը Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստի մասին:

«Հայաստանի հավաքականի կիսապաշտպան տրանսֆերային արժեքը վերջին ամիսներին աճում է երկրաչափական պրոգրեսիայով, դեռևս մեկ տարի առաջ նրա տրանսֆերային արժեքը 5 մլն եվրո էր: «Շախտյորի» կազմում նա գրեթե յուրաքանչյուր խաղում դառնում է գոլի հեղինակ` անընդհատ մեծացնելով իր տրանսֆերային արժեքը: «Բարսելոնա», «Բավարիա», «Բորուսիա» (Դ), «Ֆիորենտինա», «Լիվերպուլ»` ահա այն թիմերի ոչ ամբողջական ցուցակը, որոնք քննարկում են նրա թեկնածությունը:

Ճիշտ է` «Շախտյորը» չի ցանկանում բաժանվել հարձակվողական ոճի կիսապաշտպանից, ով Ուկրաինայի առաջնության 17 խաղերում 18 գոլի հեղինակ է դարձել, քանի որ թիմը պետք է հանդես գա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Սակայն գրավիչ առաջարկից աշխարհի ոչ մի ղեկավար չի հրաժարվի»:

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այցով ժամանեց Ստեփանակերտ


54021_518953184804295_1116628630_oՀայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանն այսօր ժամանել է Ստեփանակերտ:

3-րդ տարին անընդմեջ Մխիթարյանը նվերներ հանձնեց ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտաինքներ ստացան կենցաղային տեխնիկա` սառնարանն

եր, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ գնդակներ և այլ հուշանվերներ:

Հենրիխ Մխիթարյանի Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում շուրջ քսանմեկ ընտաինքներ ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ինչպես նաև ֆուտբոլիստի ստորագրությամբ գնդակներ և այլ հուշանվերներ:

«Շատ կարևոր է հիշել մեր հերոսներին»,-գտնում է Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ով 3-րդ տարին անընդմեջ Սեփանակերտում աջակցություն ցուցաբերեց ազատամարտիկներին:

Ֆեյսբուքից անհետացել են Հայաստանի ազգային հավաքականին նվիրված էջեր


Republic of Ireland v Armenia - EURO 2012 QualifierԴեկտեմբերի 14-ին, “ֆեյսբուք” սոցիալական ցանցից անհետքացել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքկանին նվիրված մի քանի էջեր: Անհետացած էջերի անունները գրված են եղել Հայատառ: Անհետացման հավանական պատճառներից կարող է լինել ադրբեջանցիների և թուրքերի հարձակումը կամ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործոնը:

Վերջին շրջանում շատացել էին Հայաստանի հավաքականին նվիրված էջերը, սակայն կաին էջեր, որոնք օգտագործվում էին այլ նպատակներով, և միայն անունն էր հուշում, որ այդ էջը նվիրված է մեր ազգային հավաքականին, իսկ դա անպատիժ հնարավոր է, որ չմնաց, վնասելով նաև մյուս էջերին, որոնցում տեղադրվում էին միայն Հայաստանի հավաքականի մասին նյութեր: Ինչևէ, սրանցք ենթադրություններ են, իսկ իրական պատճառը առայժմ անհայտ է:

Այժմ մի քանի էջեր վերաբացվել են, դուք կարող եք միանալ Հայաստանի ազգային հավաքական էջին, այցելելլով այստեղ և սեղմելով “Հավանել” կոճակը:

Ռոբերտ Արզումանյան.Շատ լավ է, որ ընկերական խաղ լինելու է


Sebastian Giovinco   Robert ArzumanyanՀայաստանի հավաքականի ու ռուսական «ԲՄԱ-Էներգիայի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը արձակուրդն անցկացնում է Երևանում: Armsport.am-ը զրուցել է փորձառու ֆուտբոլիստի հետ:

— Ռոբերտ, վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվում, որ «ԲՄԱ-Էներգիան» ամիսներով չի վճարում ֆուտբոլիստների աշխատավարձերը, ինչի արդյունքում թիմում խնդիրներ են առաջացել: Ի՞նչ իրավիճակ է ներկայումս: 

— Ֆինանսական խնդիրներն արդեն լուծվել են ու ակումբը մարել է իր ունեցած պարտքերը: Հետագայում, թե ինչպես կլինի՝ չեմ կարող ասել, բայց այս պահին ամեն ինչ կարգին է:

— Ամռանը քո ծառայություններով հետաքրքրված էր նաև «Կրասնոդարն» ու նշվեց, որ ձմռանը ևս մեկ անգամ կքննարկվի այդ ակումբ տեղափոխվելու տարբերակը: 

— Դեռ որևէ խոսակցություն այս պահին չկա: Ես պայմանագիր ունեմ «ԲՄԱ-Էներգիայի» հետ, որն ավարտվում է մայիսին:

— Թիմը ներկայումս եզրափակում է լավագույն եռյակը, սակայն արդեն 9 միավորով է զիջում երկրորդ տեղում ընթացող «Ուրալին»: Ըստ քեզ՝ ինչո՞ւ առաջացավ նման տարբերություն: 

— Մի քանի հանդիպումներում մենք բավարարվեցինք ոչ-ոքիով ու «Ուրալի» հետ սկզբունքային խաղում պարտվեցինք: Բայց 3-րդ տեղն էլ վատ չէ, քանի որ 3-րդ ու 4-րդ հորիզոնականներում հայտնված թիմերն իրավունք են ստանալու անցումային խաղերում պայքարել Պրեմիեր լիգայում հայտնվելու համար:

— Արդեն ավելի մոտիկից ես ճանաչում Ալեքսանդր Գրիգորյանին, ով գլխավորում է «ԲՄԱ-Էներգիան»: Շատերը նշում են, որ նա յուրահատուկ աշխատելաոճ ունի: Դու նույնպե՞ս կիսում ես այդ կարծիքը:
 

— Այո, նա ոչ ստանդարտ մարզիչ է, նրա հետ աշխատելը հետաքրքիր է: Իր ղեկավարած թիմերում նա մշտապես արդյունք է ցույց տվել, քանի որ լավ է հասկանում ֆուտբոլից: «ԲՄԱ-Էներգիան» գլխավորելը հեշտ գործ չէ, քանի որ թիմը ներկայացնում է Ռուսաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկը՝ Խաբարովսկը: Ոչ բոլոր մարզիչները կարող են նման թիմում արդյունքի հասնել, առավել ևս, որ վերջին ամիսներին ֆինանսական խնդիրներ են եղել: Նման պայմաններում էլ նա կարողացավ ֆուտբոլիստներին տրամադրել ու հասնել արդյունքի:

— Ե՞րբ ես վերադառնալու «ԲՄԱ-Էներգիայի» ճամբար:
 

— Արձակուրդն ավարտվում է հունվարի 10-ին: Մինչ այդ, հավանաբար, կլինեմ Երևանում: Ձմռանը նախատեսված է անցկացնել 3-4 հավաք, որոնցից մեկը պետք է կայանա Կիպրոսում: Առաջին դիվիզիոնի 8 թիմերի մասնակցությամբ այնտեղ մրցաշար է տեղի ունենալու:

— Երևան վերադառնալուց հետո դիտե՞լ ես Հայաստանի առաջնության որևէ հանդիպում: 

— Այո, «Փյունիկ»-«Գանձասար» խաղը:

— Ի՞նչ ես կարծում, հայկական ակումբներում շա՞տ են ֆուտբոլիստները, ովքեր կարող են հանդես գալ Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում: 

— Այդ հարցին միանշանակա պատասխանելը բարդ է, քանի որ մեր առաջնությունում այսօր շատ են երիտասարդները, որոնց դեռ ժամանակ է պետք վստահություն ձեռք բերելու համար: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մակարդակը զգալիորեն բարձրացել է, քանի որ շատ խաղացողներ դուրս են մնացել Պրեմիեր լիգայի ակումբներից, որոնք, իրենց հերթին, մեծ թվով ուժեղ լեգեոներներ են ձեռք բերում: Այսօր առաջին դիվիզիոնում էլ կան թիմեր, որոնք կարող են հանդես գալ Պրեմիեր լիգայում ու այնտեղ պահպանել իրենց տեղը:

— Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում այսօր ամենաքննարկվող թեման է դարձել ԱՊՀ-ի հնարավոր առաջնության անցկացումը: Ծանոթ լինելով հիմնական նախաձեռնողի՝ Ռուսաստանի ֆուտբոլային տնտեսությանը, ի՞նչ կարծիք ունես այդ նախագծի վերաբերյալ:
 

— Ես շատ քիչ տեղեկություններ ունեմ այդ առաջնության հնարավոր անցկացման մասին, քանի որ դեռ շատ մանրամասներ հայտնի չեն: Կոնկրետ Հայաստանը կարող է դրանից շահել, քանի որ մեր ակումբները ներկայումս Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում անհաջող են հանդես գալիս ու մենք կորցնելու ոչինչ չունենք: Եթե լինի հայկական թիմ, որը մասնակցի ԱՊՀ-ի առաջնությանը, ապա շատ ֆուտբոլիստներ հնարավորություն կունենան արագորեն աճել, քանի որ մասնակցելու են նման ուժեղ առաջնության:

— Քո խաղընկեր ու պարզապես ընկեր Յուրա Մովսիսյանը օրերս պաշտոնապես տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»: Ի՞նչ կարծիքի ես այս տեղափոխության մասին:
 

— Յուրայի հետ դեռ վաղուց ենք խոսել այդ մասին: Երկուսս էլ կարծում ենք, որ «Սպարտակ» տեղափոխվելը ճիշտ որոշում է, քանի որ ակումբն ունի մեծ պատմություն, մեծ հավակնություններ ու Յուրայի համար ավելի լավ լինի այնտեղ հանդես գալը: «Սպարտակում» մրցակցությունն ավելի մեծ է, իսկ դա կօգնի նրան բարձրացնել խաղամակարդակը, ավելի մոտիվացված լինել:

— Վերջում մեկ հարց Հայաստանի հավաքականի վերաբերյալ: Ինչպե՞ս ընդունեցիր Ֆրանսիայի հայաշատ Վալանս քաղաքում ընկերական հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը:
 

— Շատ լավ է, որ ընկերական խաղ լինելու է՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը: Իսկ Վալանսում հայերի թիվն, իրոք, բավական շատ է ու նրանց համար լավ հնարավորություն կլինի հավաքականին տեսնել մարզադաշտում, այլ ոչ թե հեռուստացույցով: Մենք գիտենք, որ սփյուռքում շատերն են երկրպագում Հայաստանի հավաքականին ու մեծ ցանկություն ունեն ներկա գտնվել հանդիպումներին, բայց չեն կարողանում ժամանել Երևան: Ահա այս խաղը հնարավորություն կտա մի քանի հազար հայ ֆուտբոլասերների՝ լրացնելու այդ բացը:

Վարդան Մինասյան. Ֆուտբոլիստը պետք է զգա, որ իր հետևից զգացվում է մրցակցի շունչը


vardaaan

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան ՄինասյանիArmFootball.com-ին տված հարցազրույցի երկրորդ մասը:

— Ինչու՞ Սարգիս Հովսեփյանը անսպասելիորեն լքեց հավաքականը:

— (ժպտում է) Սարգիս ինքն է որոշում կայացրել և ավարտել է կարիերան, դա ձեզ համար նույնպես գաղտնիք չէ: Մինչև իր վերջին՝ Բուլղարիայի դեմ հանդիպումը, հեռանալու վերաբերյալ խոսակցությունները թե՛ երկրպագուների, թե՛ ԶԼՄ-ների կողմից արդեն  կային:

— Ցանկանում եք ասել, որ երկրպագուների կարծիքը կարո՞ղ էր ազդել նրա կարիերան ավարտելու որոշման  վրա:

— Չեմ կարող ասել: Ավելի լավ է այդ հարցը հենց Հովսեփյանին ուղղեք: Դա նրա անձնական որոշումն էր: Նա շատ հեռատես անձնավորություն է ու ասաց, որ ավելի լավ կլինի, որ իր դիրքում մեկ այլ ֆուտբոլիստ խաղա, որպեսզի ժամանակին իրեն լիարժեք փոխարինող լինի: Հիմնականում դրա վերաբերյալ ենք զրուցել: Բայց նա մեզ համար կարևոր ֆիգուր է և միշտ հավաքականի կողքին է: Մարզումներ են լինում, որ նա ֆուտբոլիստների հետ հավասար մասնակցում է, բացի այդ նա հավաքականում իր գործառույթները ունի:

— Լիտվայի դեմ խաղում մեր հավաքականը հաջողությամբ բարձր պրեսսինգով էր գործում՝ հյուրերին դիմավորում էր հենց իրենց խաղադաշտում: Ինչու՞ Իտալիայի դեմ խաղում նման ագրեսիվ ոճով չխաղացինք:

— Դա մի փոքր վտանգավոր է: Առաջին հերթին տարբեր մակարդակի թիմեր են՝ Լիտվան Իտալիա չէ: Կոնկրետ դեպքում՝ իտալացիները խաղում են երկու հարձակվողներով: Տարբերություն չկա դա 4-4-2  շեղանկյամբ մարտավարությունն է, թե 3-5-2-ը: Այդպիսի մարտավարությունների հիմքում ընկած է բազմաթիվ ուղղահայաց փոխանցումներով խաղալու գաղափարը, որում շատ քիչ են կիրառվում լայնակի փոխանցումները: Այսինքն, եթե ինչ-որ բան չստացվեր, և նրանք դուրս գային պրեսինգից, ապա մեր պաշտպանությունում խնդիրներ կծագեին: Այդպես գործելը արդեն իսկ վտանգավոր էր, քանի որ նրանց երկու հարձակվողները մշտապես մեր կենտրոնական պաշտպանների դեմ միայնակ էին մնում, այնպես որ, ավելի խելամիտ էր նրանց մի փոքր ավելի ներքևից դիմավորելը:

— Ձեր կարծիքով, Վալերի Ալեքսանյանի` եզրում խաղալը իրեն արդարացրե՞ց:

— Իհարկե, նա այնպես չխաղաց, ինչպես կցանկանայինք, բայց ես հասկանում եմ, որ դա նրա համար մի փոքր անսովոր դիրք է: Միևնույն ժամանակ, դա այդ պահին եղած միակ լուծումն էր: Կասեմ միայն պատճառը, թե ինչու պաշտպանությունում այդքան ակնառու երևացին մեր սխալները: Իտալիան շատ հզոր թիմ է, այդ իսկ պատճառով այդպիսի թիմերի դեմ խաղերում թիմի թերություններն ավելի հստակ են երևում: Ամեն դեպքում, չեմ բացառում, որ անհրաժեշտության դեպքում, Ալեքսանյանը ինչ-որ խաղում  կրկին այդ դիրքում կխաղա: Տեսնում եք, որ մեր երկու եզրերում էլ խնդիրներ կան:

— Մի քանի հարց մեր սելեկցիայի վերաբերյալ: Գաել Անդոնյանը, ով խաղում է Մարսելի «Օլիմպիկում» հավաքական հրավիրվե՞լ է:

— Նրանով ֆեդերացիայից հետաքրքրվել են: Պաշտոնական հրավեր չի եղել: Մինչ հրավիրելը, պետք է իմանալ ֆուտբոլիստի կարծիքը: Օրինակ, Մարկոսովի դեպքում մեր ներկայացուցիչը զանգահարել է ֆուտբոլիստին, և նա պատասխանել է, որ մեծ հաճույքով կխաղա հավաքականում: Միայն դրանից հետո մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկում: Նույնը եղել է Գևգեոզյանի դեպքում: Զանգ-համաձայնություն:

— Այսինքն, Անդոնյանի պարագայում, գործը դրան չի հասե՞լ:

— Զանգահարել են, նա էլ մերժել է: Ընդհանրապես 17-19 տարեկանների հարցերով մենք ֆեդերացիայում հատուկ բաժին ունենք, նրանք են այդ հարցերով զբաղվում: Ուղղակի նրանք ինձ միշտ տեղյակ են պահում, որ այսպիսի տղա կա:

— Անդոնյանն իր հարցազրույցում նշել է, որ իրեն հրավիրել են ազգային հավաքական:

— (ծիծաղում է) Ազգայի՞ն: Նա քանի տարեկա՞ն է, տասնյո՞թ, թե՞ տասնութ: Ո՛չ: Ազգային հավաքական հրավիրվելը բացառված է, այդպիսի բան չի եղել, որ ես տեղյակ չլինեմ: Ընդհանրապես բոլոր տարիքային հավաքականներն ընդունված է ազգային անվանել, և նա երևի դա հասկացել է, որ երկրի գլխավոր հավաքական է հրավիրվում:

— Իսկ Բեն Յագանի մասին տեղյա՞կ եք:

— Իհարկե: Նա Հրաչ Յագանի եղբայրն է: Ինձ ասել են, որ Բենը խաղային որակներով գերազանցում է եղբորը: Տեղյակ եմ, որ նա մասնակցել է Բելգիայի բարձրագույն խմբի առաջնության մեկ հանդիպման:

Մենք վերջերս Հունաստանի «Պանատինաիկոս» ակումբից մի երիտասարդ ֆուտբոլիստի ենք հրավիրել:

— Գիզգիզյանի՞ն:

— Այո, նա մի շաբաթ մարզվեց «Փյունիկի» կազմում և շատ լավ տպավորություն թողեց: Հիմա ամեն ինչ անում ենք, որ նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցի ընտրական փուլի մրցաշարին: Մենք ցանկանում էինք, որ նա գա և խաղա «Փյունիկի» կազմում, բայց նրան իր թիմում գնահատում են, և նա կմնա այդտեղ: Մի խոսքով, այնպիսի ֆուտբոլիստ չկա, որ մեր տեսադաշտում չլինի: Հետևում ենք նաև գերմանական շրջանային առաջնություններում հանդես եկող հայ պատանիների խաղին:

— Վերադառնանք Մաուրո Գևգեոզյանին: Ավելի վաղ, երբ Ձեզ հարցնում էին նրա հրավիրման վերաբերյալ, Դուք պատասխանում էիք, որ շատ երկար ճանապարհ պետք է կտրի այստեղ հասնելու համար, բնականաբար դրանից բխող դժվարություններ կառաջանան: Այժմ ի՞նչ է փոխվել:

— Առաջինը, որ նա այն ժամանակ այժմյան մարզավիճակում չէր գտնվում: Երկրորդ, ես հետաքրքրվել եմ ու պարզել եմ, որ տեղի առաջնության տուրերը մեր հավաքականի պաշտոնական խաղերից հետո 4-5 օր հետո են կայանում, իսկ դա նշանակում է, որ նա ժամանակին կհասցնի մասնակցել ուսումնամարզական հավաքներին, նույնիսկ ժամանակային առումով կմերվի թիմին: Եվ ամենագլխավորը, վերը թվարկված ֆուտբոլիստները` Գևգեոզյանը, Մարկոսովը, ինչպես նաև Խաչատուրովը հրավիրվել են, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք Հայաստանի հավաքականի լիարժեք անդամներ են: Նրանք թեկնածուներ են և կմասնակցեն ընկերական հանդիպումներին: Բայց կան պահանջներ, որոնց նրանք պետք է համապատասխանեն:

— Խաչատուրովը հենակետային գոտում խաղալու փորձ ունի: Դուք նրան այդ դիրքում տեսնու՞մ եք:

— Բացի դա, նա կարող է խաղալ նաև աջ և ձախ եզրերում: Հնարավոր է, որ խաղացնենք հենց հենակետային գոտում, քանի որ մենք այդ դիրքում խնդիրներ ունենք՝ վնասվածքներ, որակազրկում: Շատ լավ է, որ նա ունիվերսալ ֆուտբոլիստ է:

— Իսկ փետրվարին Հայաստանի հավաքականը ու՞ր կմեկնի՝ Կիպրո՞ս, թե՞ ԱՄՆ: Հավաքականի նախապատրաստական շրջանի հետ կապված պլաններն արդեն կազմվա՞ծ են:

— Հավաքականը Կիպրոս կամ ԱՄՆ չի մեկնի: Արդեն պայմանավորվածություն կա, որ հավաքականը փետրվարին մեկ հանդիպում կանցկացնի: Այժմ բանակցում ենք երկրորդն անցկացնելու համար: Խաղերը կկայանան փետրվարի 5-ին և 6-ին: Այսինքն, մենք նախապատրաստվում ենք նույն գրաֆիկով, ինչ անցած տարի, երբ իրար հետևից խաղացինք Սերբիայի և Կանադայի հավաքականների դեմ:

— Իսկ այդ հանդիպումները որտե՞ղ են կայանալու: Դեռ պա՞րզ չէ:

— Ոչ, պարզ է, ուղղակի դրա վերաբերյալ մի փոքր ուշ կհայտարարենք:

— Հավաքական են հրավիրվում ևս երկու հարձակվողներ: Դա խոսու՞մ է այն մասին, որ ներկայիս հարձակվողների խաղից Դուք այդքան էլ գոհ չեք:

— Ոչ-ոչ: Մրցակցությունը կարևոր գործոն է: Ֆուտբոլիստը պետք է զգա, որ իր հետևից զգացվում է մրցակցի շունչը, բացի այդ չեմ կարծում, որ մենք երկու հարձակվող ունենք: Հիմա մեզ մոտ խաղում են Սարկիսովը, Մովսիսյանը, Մանուչարյանը: Շատ լավ է, որ Սարկիսովը կարող է խաղալ աջից և ձախից: Չեմ բացառում, որ ներքին առաջնությունից նույնպես ֆուտբոլիստներ կարող են հրավիրվել:

(շարունակելի)

Վարդան Մինասյանի հարցազրույցի առաջին մասը

“Կենդանի մատյան” հաղորդումը, ֆուտբոլի միջազգային օրվան նվիրված (վիդեո)


Կենդանի մատյան Թողարկում 46 - YouTube-195856Դեկտեմբերի 10-ի “Կենդանի մատյան” հաղորդման հերթական հաղորդումը, որը հեռարձակվում է “Արմենիա” հեռուստաընեկրությամբ, նվիրված էր Հայկական ֆուտբոլին:

Հաղորդման հյուրերն էին Լևոն Հասրաթյանը, Արման Սահակյանը, Վարդան Մինասյանը, Հենրիխ Մխիթարյանը և Սուքիաս Ավետիսյանը:

Փետրվարի 5-ին` Հայաստան-Լյուքսեմբուրգ


hayeeeeeerԱյսօր armsport.am-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն արդեն հստակ պայմանավորվածություն է ձեռք բերել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, ու հանդիպումը կայանալու է փետրվարի 5-ին, թեև ՖԻՖԱ-ի օրացույցում ընկերական հանդիպումների օր է հաստատվել փետրվարի 6-ը: Պատճառն այն է, որ հավաքականի լեգեոներները պետք է հասցնեն միանալ իրենց ակումբներին ու շարունակեն նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Հավանականությունը մեծ է, որ Հայաստանի հավաքականը Վալանսում բավարարվի միայն մեկ հանդիպումով:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Վարդան Մինասյանի սաները Երևանում անցկացնելու են մեկ այլ ընկերական խաղ’ հյուրընկալելով Թուրքմենստանին, իսկ մարտի 26-ին Հայաստանի ընտրանին անցկացնելու է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ հանդիպումը’ մրցելով Չեխիայի ընտրանու հետ: