Յուրա Մովսիսյանը պայմանագիր ստորագրեց Մոսկվայի Սպարտակի հետ


Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը  5 տարվա պայամանգիր է ստորագրել Մոսկվայի Սպարտակի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ռուսական sportbox.ru կայքը:

Մովսիսյանը բուժզննոմ անցնելուց հետո 5 տարվա պայմանագիր կնքեց Սպարտակի հետ:

Հիշեցնենք, որ 25 ամյա Յուրա Մովսիսյանը  այս մրցաշրջանում Կրասնոդարի կազմում անցկացրել է 13 խաղ և խփել 9 գոլ:

Յուրա Մովսիսյանը մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն


Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրից:

«Կրասնոդարում» արդյունավետ խաղ ցուցադրած ֆուտբոլիստին «Սպարտակը» տարեկանը 3.5 մլն դոլար աշխատավարձ է առաջարկել:

«Յուրայի ներկայիս ակումբը՝ «Կրասնոդարը», մեծ ցանկություն ուներ, որ նա շարունակեր ելույթները թիմում: Թիմի սեփականատեր Գալիցկին պատրաստ էր կրկնապատկել աշխատավարձի չափը՝ այն հացնելով մոտ 2 մլն եվրոյի, սակայն Մովսիսյանը ցանկանում է հանդես գալ այնպիսի թիմում, որի կազմում հնարավորություն կունենա մասնակցել եվրագավաթներին: Ներկայումս նա Մոսկվայում է, որտեղ հստակեցում են պայմանագրին առնչվող մի շարք կետեր»,-նշեց ֆուտբոլիստի մերձավորներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

«Սպարտակը», որը օրերս պաշտոնանկ արեց իսպանացի Ունաի Էմերիին, սկսել է ակտիվորեն նոր ֆուտբոլիստներ փնտրել: Ակումբի սեփականատերերը պատրաստվում են ձմեռային պատուհանի ընթացքում մեծ ձեռբերումներ կատարել: Ռուսական թիմը վերջերս գաղթակղիչ առաջարկ է արել նաեւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին, սակայն Դոնեցկի «Շախտյորը» ու ֆուտբոլիստը կտրականապես մերժել են մոսկովյան ակումբին:

Առաջին Հայկական Ճակատ, Հզոր Հայ Երկրպագուներ (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում մի  տեսանյութ, որը նվիրված է ՖԱՖ-ին` “Առաջին Հայկական Ճակատ” ֆան ակումբին:

ՖԱՖ-ը արդեն 5 տարեկան է, ՖԱՖ-ը, միշտ եղել է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների կողքին, ինչպես նաև աջակցել է Հայստանի այլ մարզաձևերի հավաքականներին:

 

FIFA FUTBOL MUNDIAL-ը Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին (վիդեո)


FIFA FUTBOL MUNDIAL-ը իր հերթական հաղորդմանը անդևադարձել է Հայաստանին և հայկական ֆուտբոլին:

Ձեզ ենք ներկայացնում այդ հաղորդման տեսագրությունը, որը հեռարձակվել է ռուսական “Футбол” ալիքով և թարգմանվել է ռուսերեն լեզվով:

Արաս Օզբիլիսի գոլը նկարահանված տրիբունայից (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում Հայաստան-Լիտվա խաղում,Արաս Օզբիլիսի խփած գեղեցիկ գոլը. որը նկարահանված է “Հանրապետական”մարզադաշտի արևելյան տրիբունայից:

ՖԱՖ-ում պառակտում լինելու մասին նորությունները չեն համապատասխանում իրականությանը


Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբ “Առաջին հայկական ճակատը”  պաշտոնապես հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությմբ ներկայացնում ենք ձեր ուշատրությանը:

Ի պատասխան տարածված հայտարարությունների` տեղեկացնում ենք, որ ՖԱՖ-ում պառակտում լինելու մասին նորությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՖԱՖ-ից դուրս են եկել մի խումբ երկրպագուներ, որոնք ունեն իրենց պատկերացումները ֆան շարժման մասին:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դուրս եկած անդամներին ՖԱՖ-ի կայացման մեջ ունեցած իրենց ներդրման համար և ցանկանում նորանոր

 հաջողություններ. բոլորս երկրպագու ենք և ցավում ենք մեր ազգային հավաքականի համար: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր երկրպագման եղանակը: ՖԱՖ-ի դռները բաց են բոլորի համար:

Իր ունեցած 5 տարիների պատմության ընթացքում ՖԱՖ-ից դուրս են եկել, հեռացվել, ինչպես նաև անդամագրվել հարյուրավոր հայ երկրպագուներ, ինչը սովորական է ֆան շարժման համար:
ՖԱՖ-ում կա 370 անդամ Երևանից, մարզերից, Արցախից և 30-ից ավել անդամ արտերկրից:
Անդամագրությունը այս պահին վերսկսվում է info@faf.am հասցեի և ֆեյսբուքյան էջի միջոցով: Ակնկալում ենք նոր անդամների մեծ հոսք, քանի որ հավաքականի գերազանց խաղը պարզապես ստիպում է բոլորիս գալ մարզադաշտ և աջակցել մեր ընտրանուն:
ՖԱՖ հիմնադիր անդամներ` Սերգեյ Ջանջոյան, Էդգար Պետրոսյան, Նարեկ Հարությունյան, Կարեն Շաբոյան, Տիգրան Մարգարյան:

Սարգիս Հովսեփյանի մեծարման արարողությունը (վիդեո)


Երեկ կայացած Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը վերջին խաղն էր մեր հավաքականի այլևս նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի համար:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման սզբում կայացած մեծարման արարողությունը: Տեսանյութը դիտելու համար սեխմեք այստեղ

Հայաստանը հաղթեց Լիտվային 4-2 հաշվով (վիդեո)


Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան — Լիտվա ընկերական հանդիպումը, որն ավարտվեց Վարդան Մինասյանի սաների հաղթանակով՝ 4:2 հաշվով:

Հիշեցնենք, որ այս հանդիպմանը մեծ ֆուտբոլին վերջնականապես հրաժեշտ տվեց մեր ընտրանու բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանը, ով վերջին անգամ մեր հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ դուրս բերեց, իսկ մի քանի րոպե խաղադաշտում անցկացնելուց հետո, իր տեղը զիջեց Արտակ Եդիգարյանին:

Մեր տղաները շատ արագ կարողացան բացել հանդիպման հաշիվը, արդեն 7-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը կարողացավ եզրափակել Օզբիլիզիփոխանցումը՝ 1-0:

Առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 50-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հիանալի գերազանց տուգանային իրացրեց, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին ու հայտնվեց Կառլեն Մկրտչյանի մոտ, ով հանուն արդարության նշենք, որ գտնվում էր խաղից դուրս վիճակում: «Մետալուրգի» հենակետայինը կարողացավ արագ կողմնորոշվել և գնդակը մի քանի մրցակիցների արանքից ուղղել դեպի դարպասը՝ 2-0:

5 րոպե անց Մխիթարյան — Օզբիլիզ դուետը ևս մեկ գոլ հեղինակեց: Այս անգամ աջ եզրում Մխիթարյանը հաշվի տարբերությունը եռապատկեց՝ եզրափակելով Արազի փոխանցումը` 3-0:

Երկրորդ խաղակեսի միջնամասում Ռիմկևիչուսը ձախ եզրից հիանալի հարված կատարեց դեպի դարպասը՝ Բերեզովսկին չկարողացավ որսալ գնդակը՝ 3-1:

6 րոպե անց այս անգամ Ղազարյան — Օզբիլիզ համագործակցության արդյունքում ծնվեց 4-րդ գնդակը, որն իր հաշվին գրանցեց կրասնոդարյան «Կուբանի» կիսապաշտպանը՝ գերազանց հարվածով գնդակը դարպասապահի գլխավերևով ուղարկելով դարպասը՝ 4-1:

Այս հաշվից հետո Մինասյանը մի քանի առաջատար ֆուտբոլիստների փոխարինեց երիտասարդներով, որից հետո խաղային նախաձեռնությունն անցավ մերձբալթյան հավաքականի կողմը, ովքեր միայն խաղավերջում, Կառլեն Մկրտչյանի սխալից հետո մրցավարի նշանակած 11մ. դիպուկ իրացնելով, կարողացան կրճատել հաշվի տարբերությունը՝ 4-2:

Հայաստան — Լիտվա 4:2

գոլերը՝ Մանուչարյան 7, Մկրտչյան 50, Մխիթարյան 55, Օզբիլիզ 66 — Ռիմկևիչուս 72, 83

Վարդան Մինասյան. Մենք այս խաղում պատրաստվելու ենք Չեխիայի դեմ խաղին (վիդեո)


Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: