Սերբիա — Հայաստան. Ամեն ինչ կամ ոչինչ (+տեսանյութ)


2163967_w2Այսօր, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին կմեկնարկի Եվրո 2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը:

Մեր հավաքականի համար այս խաղը կարող է դառնալ ճակատագրական: Մենք դեռ ունենք տեսական փոքր հնարավորություն խաղալ Եվրո 2016-ի եզրափակիչ փուլում: Սերբիա-Հայաստան խաղում մեր հաղթանակի և Դանիա-Ալբանիա խաղում ոչ ոքի չգրանցվելու դեպքում մենք մեծացնում ենք այդ շանսը: Մենք դառցյալ ունենում ենք եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարող թիմը, որը մեծ կախում ունի մյուս թիմերի խաղերի հետ: Այդպես է եղել Եվրո 2012-ի ընտրական փուլի ժամանակ, այդպես է եղել ՖԻՖԱ 2014-ի ընտրական փուլի ժամանակ, և այդպես կարող է լինել Եվրո 2016-ի ընտրական փուլի ժամանակ:

Այսօրվա խաղին մեր հավաքականի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը ներկայացել են ֆանտաստիկ լավ մարզավիճակում և նրանք մեծ բան կարող են վճռել: Այսօրվա խաղում տարած հաղթանակը կարող է կիսադատարկ կանխատեսվող մարզադաշտը դարձնել լեփ-լեցուն Հայաստան-Դանիա հանդիպման համար, որը կկայանա 3 օրից:

Հաղթանակ մաղթենք մեր ազգային հավաքականին ու նրա երկրպագուներին:

Սերբիա — Հայասստան, այսօր 22:45, Առաջին Ալիք ուղիղ եթեր: