Հայաստան-Բելառուս պրոմո վիդեո


Օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը վերջինն է Հայաստանի հավաքականի համար ՖԻՖԱ-ի աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլից առաջ:
Հիշեցնենք, որ այդ խաղի տոմսերը վաճառքի կհանվեն օգոստոսի 1-ից:

 

Գևորգ Կասպարովը չի խաղա Բելառուսի դեմ խաղում


Հայաստանի հավաքականի և Երևանի «Միկայի» դարպասապահ Գևորգ Կասպարովը, ով Երևանի «Ուլսիի» կազմում մարզումներից մեկի ժամանակ վնասվածք էր ստացել, շարունակում է ապաքինվել:

 

31-ամյա դարպասապահը հայտնել է, որ բժիշկները խորհուրդ են տալիս նրան չշտապել, և ռիսկի չդիմելու համար նրա գիպսը կհանեն օգոստոսի 1-ին` նախատեսված հուլիսի 28-ի փոխարեն, տեղեկացնում էfootball365.am կայքը:

 

Դրանից հետո Կասպարովը կսկսի անհատական մարզվել, սակայն չի հասցնի վերականգնվել օգոստոսի 15-ին Երևանում կայանալիք Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը:

 

Ռոբերտ Արզումանյանը նոր թիմ չունեցավ


Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի փորձաշրջանը Սարանսկի «Մորդովիայում» ավարտված է, ու ֆուտբոլիստը լքել է թիմի ճամբարը: «Մորդովիայի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ին հայտնեցին, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր չի ստորագրվելու:

Ռոբերտ Արզումանյանը «Մորդովիայի» հետ մեկնել էր Կրասնոդար ու ներկա էր գտնվել «Կուբանի» հետ Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի մրցավեճին, որից հետո չի վերադարձել Սարանսկ: Մոլդովիայի գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Արզումանյանը մյուս պաշտպաններից ավելի տպավորիչ չէր:
Հավանական է, որ Ռոբերտ Արզումանյանը մոտ օրերս հայտնվի Երևանի «Փյունիկում», որտեղից ժամանակին տեղափոխվեց Եվրոպա: Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է լեհական «Յագելոնիային»:

Վալերի Ալեքսանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական


Իրանի «Սանթ Նավթի» պաշտպան Վալերի Ալեքսանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական` առաջիկա ընկերական հանդիպմանը մասնակցելու համար, տեղեկացնում է Աբադան քաղաքի թիմի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Վարդան Մինասյանի սաները կընդունեն Բելառուսի հավաքականին: Հանդպումը կսկսվի տեղի ժամանակով 20:00-ին:

 

Ավելացնենք նաև, որ 27-ամյա ֆուտբոլիստը նասնակցել է «Սանաթ Նավթի»` առաջնության առաջին երկու հանդիպումներին, իսկ նրա թիմը վաստակած 1 միավորով զբաղեցնում է12-րդ տեղը:

 

ՖԱՖ-ի կոչը հայ երկրպագուներին Հայաստան-Բելառուս խաղից առաջ


Օգոստոսի 15-ին “Հանրապետական” մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երթ: Երթը կընթանա Օպերա — Թումանյան փողոց — Հյուսիսային պողոտա — Հանրապետության հրապարակ — Վերնիսաժ — Վարդան Մամիկոնյանի արձան — Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:
Հավաքվում ենք ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:
Երթը կսկսվի ժամը 18:30 -ին և կավարտվի 19:00-ին ,,Հանրապետական” մարզադաշտում:
Բոլորիդ կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:

Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Խաղի սկիզբը` 20:00-ին:

Տոմսերի արժեքն է`
Արևմտյան տրիբունա — 8000 դրամ:
Արևելյան տրիբունա — 5000 դրամ:
Հարավային և Հյուսիսային տրիբունաներ — 3000 դրամ:

Հարգանքներով` ՖԱՖ:

Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում: Տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից


Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը,  2012թ. օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
— արևելյան տրիբունա` 5000 դրամ
— արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 091 526477, 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվում էր հանդիպումն անցկացնել «Հրազդան» մարզադաշտում, սակայն վերջինիս վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի ընտրանու դեմ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է  ձեռք բերել:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, ՀՖՖ-ի եւ Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ ստորագրվել է պայմանագիր` 2013թ. մարտի 22-ին, Երեւանում Հայաստան-Թուրքմենստան ընկերական հանդիպման անցկացման մասին:

Արթուր Եդիգարյանը պայմանագիր կնքեց Փյունիկի հետ


Արթուր Եդիգարյանը համալրել է Փյունիկի կազմը , ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թիմի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպանը մինչ Փյունիկ տեղափոխվելը, հանդես էր գալիս մերձմոսկովյան Խիմկիում:

Այսօր Ռոբերտ Արզումանյանի ծննդյան օրն է


1985 թվականի այս օրն է ծնվել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Այսօր նա դառնում է 27 տարեկան:

ArmTeam-ը շնորհավորում է, ցանկանում` առողջություն, հաջողություն ու մեծ հաղթանակներ:

Ռոբերտ Արզումանյանը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 42 հանդիպում` դարձել 4 գոլի հեղինակ:

Արթուր Սարկիսովը վարձավճարով հանդես կգա Վոլգայում


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 2012-2013թթ. մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սարկիսովը հայտնեց, որ երկուշաբթի օրը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Վոլգայի» հետ: 25-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

Նախորդ մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 41 հանդիպան եւ դարձել է 8 գոլի հեղինակ:

Սարկիսովի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ ռուսական այլ ակումբներ:

Հուլիսի 21-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Վոլգան» սեփական խաղադաշտում ուժերը կչափի Մոսկվայի «Դինամոյի» հետ: