Բորուսիան ջախջախեց Վոլսերբերգին, Հենրիխ Մխիթարյանը հեթ-տրկի հեղինակ (տեսանյութ)


10420783_1018715061480530_6361015934735670575_n

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Դորտմունդի «Բորուսիան» 5 անպատասխան գնդակ է ուղարկել ավստրիական «Վոլֆսբերգերի» դարպասը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել 3 գոլով և գոլային փոխանցումով:

48-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Ռոյսը բացել է հաշիվը, իսկ 73-րդ րոպեին հենց Մխիթարյանն է դարձել գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3:0: 82-րդ րոպեին Մխիթարյանն այս խաղում նաև իր 2-րդ գոլն է խփել մրցակցի դարպասը. 4 րոպե անց Մխիթարյանը հեթ-տրիկ է ձևակերպել:

Հիշեցնենք, որ 1-ին խաղում «Բորուսիան» հաղթել էր նվազագույն հաշվով:

«Բորուսիա» Դ. — «Վոլֆսբերգեր»՝ 5:0
գոլերը՝ Մարկո Ռոյս (48), Պիեր-Էմենիկ Օբամեյանգ (64), Հենրիխ Մխիթարյան (73, 82, 86)