Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական


arm port

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան)

Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակում դեռ հնարավոր են փոփոխություններ, իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթ: