Սերբիա — Հայաստան հանդիպումը կկայանա առանց հանդիսականների


sp-stadion-karadjodjeՍեպտեմբերի 4-ին Երևանի ժամանակով ժամը 22:45-ին կմեկնարկի Եվրո 2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը: Այդ հանդիպումը տեղի կունենա առանց հանդիսականների:

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն վճռել է կարգապահական տույժի ենթարկել Ալբանիայի և Սերբիայի հավաքականներին, որոնց միջև կայացած Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումը կասեցվել էր հոկտեմբերի 14-ին: Սերբիայի ազգային հավաքականը զրկվել է 2 տնային հանդիպումները անցկացնել հանդիսականների ներկայությամբ, իսկ այդ 2 հանդիպումներից մեկը կկայանա սեպտեմբերի 4-ին հենց մեր հավաքականի դեմ: