Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական


«Կրասնոդարի» հարձակվողՅուրա Մովսիսյանըհրավիրվել է Հայաստանի հավաքական, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Վարդան Մինասյանիսաները նոյեմբերի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնեն Լիտվայի հավաքականի դեմ, որը կլինի մեր ընտրանու բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը:

Սակայն «ցուլերի» հարձակվողի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ նա խնդիրներ ունի ոտնաթաթի հետ, ինչի պատճառով նա բաց է թողել իր ակումբի վերջին երկու հանդիպումները: