Եվրոպայի լավագույն ռմբարկուների պայքարում Մխիթարյանը առաջինն է, Մովսիսյանը 10-րդը (աղյուսակ)


Ֆուտբոլային հանրահայտ Goal.com կայքը կազմել է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուների տասնյակը։ Այստեղ ընդգրկվել է միանգամից երկու հայ ֆուտբոլիստի անուն։ Տասնյակի վերին հորիզոնականում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանն է, իսկ 10-րդում՝ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը։

Մխիթարյանի մասին Goal.com-ը գրում է. «Երկու անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դարձած Մխիթարյանը, ով անցած մրցաշրջանում ճանաչվել է նաև «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ, այս տարի ձգտում է ավելի մեծ նվաճումների։ Նա կարևոր դեր է խաղացել «Շախտյորի» խելահեղ մեկնարկում, որի արդյուքնը հավասար է 12 հաղթանակ 12 խաղում։ Կիսապաշտպանը փոխարինեց Ժադսոնին «կենտրոնում ստեղծագործական դիրքում» և անցած մրցաշրջանում իր գոլերի (10) քանակն ապահովեց այս տարվա ընդամենը 6 խաղերի ընթացքում»։ Goal.com-ը մեջբերում է նաև Լուչեսկուի խոսքերը. «Մեր ամենամեծ առաջընթաց քայլը Մխիթարյանի աճն էր։ Նա արագացրեց խաղը և նոր տարածություններ բացեց»։

Յուրա Մոսիսյանին անդրադառնալիս Goal.com-ը նշում է, որ նա Հայաստանի երկրորդ ներկայացուցիչն է լավագույն տասնյակում, ում հաջողությունները չօգնեցին «Կրասնոդարին» հասնել լուրջ արդյունքի, քանի որ թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 թիմանոց առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Թիմում միայն Վանդերսոնն է, ում հաջողվել է իր հաշվին գրանցել մեկից ավելի գնդակ։ «Մովսիսյանն անցած մրցաշրջանում դարձել է 14 գոլի հեղինակ և ցանկանում է գերազանցել այս արդյունքը, որի համար իր թիմակիցների օգնության կարիքն ունի, եթե ցանկանում է հասնել ինչ-որ արդյունքի»։

 

N Ֆուտբոլիստ Խաղ Գոլ Խաղացած
ժամանակ
(րոպե)
Գոլ/րոպե
1 Հենրիխ Մխիթարյան (Շախտյոր) 12 14 1022 73
2 Լիոնել Մեսսի (Բարսելոնա) 8 11 663 60
3 Էբրահիամա Սավանեհ (Լյովեն, Բելգիա) 9 11 722 66
4 Վիլֆրիդ Բոնի (Վիտես) 10 9 759 76
5 Ռադամել Ֆալկաո (Ատլետիկո Մադրիդ) 7 9 535 59
6 Կարլոս Բակա (Բյուգե) 8 9 668 74
7 Կրիշտիանո Ռոնալդու (Ռեալ Մադրիդ) 8 9 692 77
8 Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) 8 9 720 90
9 Ջոնաթան Սորիանո (Ռեդ Բուլ, Շվեյցարիա) 12 9 1029 114
10 Յուրա Մովսիսյան (Կրասնոդար) 12 9 1035 115

Եվրոպայի լավագույն ֆոտտբոլիստներից մեկի հեռախոսային զրույցը Россия 2 հեռուստաալիքի ուղիղ եթերում (վիդեո)


Ռուսական հանրահայտ Россия 2 հեռուսատալիքի ուղիղ եթերում հեռարձակվով “գլխով հարված” հաղորդմանը հեռախոսով միացել էր Հենրիխ Մխիթարյանը: Հաղորդման հյուրերը նրան տվեցին հետաքրքիր հարցեր, իսկ Հենոն տվեց տպավորիչ պաաասխաններ: Հաղորդման հաղորդավարը Մխիթարյանին բնութագրեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և լավագույն ֆուտբոլիստ, ամբողջ նախկին Սովետական միության տարածքում:

Յուրա Մովսիսյան.Այն մարդիկ, ովքեր խաղից հետո սուր քննադատության ենթարկեցին հավաքականին, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք պարզապես ֆուտբոլից բան չեն հասկանում


Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը աքիլեսյան գարշապարի ցավեր ունի: Ֆուտբոլիստը armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս բժիշկները փորձում են լուծել խնդիրը:

— Հայաստան-Իտալիա հանդիպումից հետո առաջին անգամ է հնարավորություն ընձեռնվել զրուցել քեզ հետ ու հետաքրքիր է նախ իմանալ կարծիքդ այդ մրցավեճի մասին:

— Ցավոք չկարողացանք հաղթել, թեև լավ էինք խաղում: Ի վերջո խաղում էինք Իտալիայի դեմ, որն իր կազմում ունի ոչ թե 1-2 ուժեղ ֆուտբոլիստ, այլ իր ողջ կազմով է շատ ուժեղ: Ես այդ խաղում ցավազրկումներով հանդես եկա, քանի որ աքիլեսյան գարշապարի ցավեր ունեի: Դա ինձ խանագարեց, քանի որ խաղի ընթացքում էլ ցավեր զգացի:

— Եթե խաղի արժենքն այսքան մեծ չլիներ հավանաբար ասպարեզ դուրս չէի՞ր գա:

— Այո, ես բաց կթողնեի հանդիպումը, եթե խաղը մեր հավաքականի համար չունենար այդպիսի մեծ արժեք: Ես ստիպված էի թեկուզ ցավերով դուրս գալ խաղադաշտ, քանի որ մեր ողջ ազգի ուշադրության կենտրոնում էր այս հանդիպումը ու պետք էր պայքարել հաղթանակի համար:

— Խաղից հետո Հայաստանի հավաքականի հասցեին հնչեցին, թե գովեստի խոսքեր, թե քննադատություններ…

— Կնշեմ միայն, որ այն մարդիկ, ովքեր խաղից հետո սուր քննադատության ենթարկեցին հավաքականին, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք պարզապես ֆուտբոլից բան չեն հասկանում:

— Նշեցիր, որ աքիլեսյան գարշապարի խնդիր կա: Ի՞նչ իրավիճակ է այս պահին:

— Ներկայումս բժիշկներն աշխատում են այդ ուղղությամբ, կիրառում են բարդ պրոցեդուրաներ, որ կարողանամ առանց ցավերի դուրս գալ խաղադաշտ: «Կրասնոդարում» էլ ես հիմնականում հանդես եմ գալիս ցավազրկումներով:  Այս խնդիրը լուծելու համար ժամանակ է պետք, որը ես չունեմ… Այս ցավերի պատճառով շատ մարզումներ բաց եմ թողնում:

— Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա տուրին կկարողանա՞ս մասնակցել:

— Վաղը պետք է մարզվեմ ընդահանուր խմբի հետ, որից հետո արդեն պարզ կդառնա:

— Առաջիկա մրցակիցը «Վոլգան» է: Ինչ սպասումներ ունես Նիժնի Նովգորոդում կայանալիք խաղից:

— Այսօր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում բոլոր թիմերն էլ ի վիճակի են հաղթանակ տոնել: «Վոլգան» էլ լինելով ետնապահ, վերջին տուրում կարողացավ մրցակցի հարկի տակ հաղթել ու դա նրանց մոտ կավելացնի վստահությունը: Չի կարելի անտեսել նաև այն, որ Նիժնի Նովգորոդում բավական ցուրտ է լինելու: Դա էլ կբարդացնի խաղի ընթացքը:

— Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Կրասնոդարը» երկու անգամ լավ պայմաններով նոր պայմանագիր է քեզ առաջարկել: Այս կապացությամբ ի՞նչ զարգացումներ կան:

— Առաջարկ եղել է, բայց դեռ համաձայնության չենք եկել: Այս կապակցությամբ գործակալներս ներկայումս բանակցում են: Գործող պայմանագրի ավարտին դեռ 1.5 տարի կա: Ես չեմ անհանգստանում, քանի որ ակումբի հետ լավ հարաբերություններ ունեմ։

Տոնական եւ հիշարժան է լինելու նոյեմբերի 14-ի Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Սարգիս Հովսեփյանի համար


Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագի համար: Անկասկած, Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակով շնորհավորել ազգային հավաքականում 20 տարի հանդես եկած եւ 131 հանդիպում անցկացրած Սարգիս Հովսեփյանին, իսկ նրա բազմահազար երկրպագուները լինելու են իրենց սիրելի ավագի կողքին:

ՖԱՖ-ը Հայաստան — Իտալիա խաղին (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որում կտեսնեք “Առաջին Հայկական Ճակատ” ֆան ակումբի կազմակերպած երթը Հայաստան-Իտալիա խաղից առաջ,ինչպես նաև խաղի ընթացքում երկրպագման դրվագները… 

Վալերի Ալեքսանյան. Հայաստանի հավաքականն արժանապատվորեն պայքարեց մինչեւ հանդիպման վերջին վայրկյանը


Իտալացիների հետ խաղում Հայաստանի հավաքականն արժանապատվորեն պայքարեց մինչեւ վերջին վայրկյանը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ իրանական «Սանաթ Նավթ» ակումբի կենտրոնական պաշտպան Վալերի Ալեքսանյանը, ով իտալացիների հետ խաղում հանդես էր գալիս պաշտպանության աջ եզրում:

«Իտալացիների հետ խաղից լավ տպավորություններ ունեմ, քանի որ չնայած պարտութանը, Հայաստանի հավաքականն արժանապատվորեն պայքարեց մինչեւ հանդիպման վերջին վայրկյանը: Իտալացիների հետ խաղում հանդես էի գալիս աջ պաշտպանի դիրքում: Նախորդ երկու տարիների ընթացքում ես խաղացել եմ միայն պաշտպանության կենտրոնում: Մի փոքր անսովոր էր, բացի այդ էլ խաղում էի Իտալիայի պես հզոր թիմի դեմ: Գլխավոր նպատակս ակումբում մշտապես խաղալն է, որպեսզի հավաքական հրավիրվելուց ներկայանամ պատշաճ մարզավիճակով եւ կարողանամ օգտակար լինել իմ երկրի ազգային թիմին»,- զրույցում հայտնեց Ալեքսանյանը:

28-ամյա ֆուտբոլիստն անդրադարձավ նաեւ «Սանաթ Նավթում» տիրող մթնոլորտին:

«Ակումբում գործերս լավ են: Եկել է նոր մարզիչ, ով պորտուգալացի է: Տարիներ առաջ նա աշխատել է «Սանաթ Նավթում»: Հուսով եմ՝ կկարողանամ վստահություն ձեռք բերել նաեւ նոր մարզիչի մոտ եւ մշտապես խաղալու հնարավորություն ստանալ: Իրանում իրավիճակն այնքան էլ լավ չէ, տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում: Հիմա «Սանաթ Նավթի» գլխավոր խնդիրը մրցաշարային աղյուսակում վտանգավոր գոտուց հեռանալն է»,- նշեց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Վալերի Ալեքսանյանը 2011 թվականին Երեւանի «Ուլիսից» է տեղափոխվել «Սանաթ Նավթ»: Իրանի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո Աբադանի թիմը 7 միավորով գտնվում է վերջին՝ 18-րդ տեղում:

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են Շալկեն ու Բորուսիան


Ինչպես հայտնում է Tuttomecatoweb-ը, անմիջապես երկու գերմանական թոփ ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիան» ու «Շալկե-04»-ը հետաքրքրված են Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։

Ինչպես հայտնի է, Մխիթարյանը հոյակապ մրցաշրջան է անցկացնում ու արդեն հասցրել է 14 գնդակ հեղինակել Ուկրաինայի առաջնությունում ու գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հենրիխը նաև Հայաստանի հավաքականի առաջատարն է, և բնական է, որ առաջատար եվրոպական ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։
Հիշեցնենք, վերջերս Հենրիխը նշել է, որ ներկայումս նրա մտքերը կապված են միայն «հանքափորների» հետ։

Հայաստան-Իտալիա խաղն ամբողջությամբ (վիդեո)


Հոկտեմբերի 12-ին “Հրազդան” մարզադաշտում կայացավ Հայաստան-Իտալիա հանդիպումը, որում մեր հավաքականը ցավալի պարտություն կրեց, ցույց տալով բարձրակարգ ֆուտբոլ:

Ձեզ ենք ներկայացնում այդ հանդիպման տեսագրութունը ամբողջությամբ:

Հայաստան-Իտալիա. 1-ին խաղակես

Հայաստան-Իտալիա. 2-րդ խաղակես

Վարդան Մինասյանի և Չեզարե Պրանդելիի հարցազրույցները (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում panorama.am-ի նկարահանած տեսանոյւթը, որում ներկայացվում է Հայաստանի և Իտալիայի հավաքականների հետխաղյա մամուլիս ասուլիսները: