Շախտյորը հաղթեց Մետալուրգին, Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ (վիդեո)


Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում կայացավ դոնեցկյան դերբին, որտեղ «Շախտյորը» հյուրընկալվելսի’ 0:4 հաշվով պարտության մատնեց «Մետալուրգին»:

Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց Էդուարդոն: 23-րդ և 37-րդ րոպեներին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարնանը դարձավ գոլերի հեղինակ, իսկ խաղավերջում Ալեքս Տեիշեիրան ապահովեց «հանքափորների»’ խոշոր հաշվով հաղթանակը:

Հարկ է նշել, որ «Մետալուրգի» մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ’ Գևորգ Ղազարյանը (55-րդ րոպեին նրան փոխարինեց Արտակ Եդիգարյանը) և Կառլեն Մկրտչյանը:

Միրչա Լուչեսկուի թիմը շարունակում է հաղթարշավը, նրանք արդեն իրենց ակտիվում ունեն’ 15 խաղ և 15 հաղթանակ (վստակած 45 միավոր): Իսկ «Մետալուրգը»’ 19 միավորվ 9-րդն է:

Վարդան Մինասյանը կլինի “Լրացուցիչ ժամանակ” հաղորդման հյուրը


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  նոյեմբերի 16-ին կլինի “Լրացուցիչ ժամանակ” հաղորդման հյուրը: Այդ մասին տեղեկացվեց “Լրացուցիչ ժամանակի” վերջին հաղորդման ժամանակ:

Ֆուտբոլասերները կարող ենիրենց հարցերը  ուղարկել` 093-501-502 հեռախոսահամարին, sms հաղորդագրության միջոցով; Հարցերի ընդունման վերջնաժամկետը` նոյեմբերի 16-ին, ժամը 12:00: