Հայաստան-Լիտվա հանդիպումը Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղ (վիդեո)


նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որի ժամանակ մեծ ֆուտբոլին հրաժեշտ կտա Հայաստանի հավաքականի երկար տարիների ավագ Սարգիս Հովսեփյանը:

“Արմենիա” հեռուստաընկերության youtube-ի սպորտային ալիքը պատրաստել է տեսանյութ նվիրված Սարգիս Հովսեփյանին և Հայաստան-Լիտվա հանդիպմանը:

Վարդան Մինասյանը ժամանակավորապես կգլխավորի Փյունիկը


«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ «Փյունիկ» թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հենց Վարդան Մինասյանն էլ կնախապատրաստի թիմին նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստանի առաջնության «Փյունիկ» — «Ուլիս» հանդիպմանը: