Յուրա Մովսիսյանը մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն


Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրից:

«Կրասնոդարում» արդյունավետ խաղ ցուցադրած ֆուտբոլիստին «Սպարտակը» տարեկանը 3.5 մլն դոլար աշխատավարձ է առաջարկել:

«Յուրայի ներկայիս ակումբը՝ «Կրասնոդարը», մեծ ցանկություն ուներ, որ նա շարունակեր ելույթները թիմում: Թիմի սեփականատեր Գալիցկին պատրաստ էր կրկնապատկել աշխատավարձի չափը՝ այն հացնելով մոտ 2 մլն եվրոյի, սակայն Մովսիսյանը ցանկանում է հանդես գալ այնպիսի թիմում, որի կազմում հնարավորություն կունենա մասնակցել եվրագավաթներին: Ներկայումս նա Մոսկվայում է, որտեղ հստակեցում են պայմանագրին առնչվող մի շարք կետեր»,-նշեց ֆուտբոլիստի մերձավորներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

«Սպարտակը», որը օրերս պաշտոնանկ արեց իսպանացի Ունաի Էմերիին, սկսել է ակտիվորեն նոր ֆուտբոլիստներ փնտրել: Ակումբի սեփականատերերը պատրաստվում են ձմեռային պատուհանի ընթացքում մեծ ձեռբերումներ կատարել: Ռուսական թիմը վերջերս գաղթակղիչ առաջարկ է արել նաեւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին, սակայն Դոնեցկի «Շախտյորը» ու ֆուտբոլիստը կտրականապես մերժել են մոսկովյան ակումբին: