Հայաստան-Լիտվա նոյեմբերի 14-ին (վիդեո)


Նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Երևանի “Հանրապետական” մարզադաշտում կկայանա ընկերական հանդիպում, Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների միջև: Այդ հանդիպումը մեր հավաքականի երկար տարիների ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղն է:

Ձեզ ենք ներկայացնում այդ հանդիպման պրոմո վիդեոն:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը կրկին նահանջել է


Չորեքշաբթի օրը` նոյեմբերի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 18 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 82-րդ տեղը:

Առաջատարը Իսպանիայի հավաքականն է, որին հաջորդում են գերմանացիները, արգենտինացիներն ու պորտուգալացիները:

Մեր մրցակիցներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Իտալիան՝ 5-րդ հորիզոնական: Դանիան՝ 22-րդն է, Չեխիան՝ 25-րդը, Բուլղարիան՝ 40-րդը, իսկ Մալթան՝ 150-րդը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը` նոյեմբերի 7-ի դրությամբ

1 (1). Իսպանիա – 1564

2 (2). Գերմանիա – 1421

3 (4). Արգենտինա – 1349

4 (3). Պորտուգալիա – 1178

5 (8). Իտալիա – 1169

6 (5). Անգլիա – 1167

7 (6). Հոլանդիա – 1128

8 (9). Կոլումբիա – 1110

9 (12). Ռուսաստան – 1084

10 (11). Խորվաթիա – 1078…

22 (18). Դանիա – 851…

25 (22). Չեխիա – 806…

40 (55). Բուլղարիա – 627…

55 (42). Ուկրաինա – 575…

65 (65). Վրաստան – 499…

69 (70). Ուզբեկստան – 490…

74 (87). Բելառուս – 478…

82 (64). ՀԱՅԱՍՏԱՆ – 444…

84 (69). Էստոնիա – 430…

108 (118). Լատվիա – 322…

119 (110). Լիտվա – 296…

123 (111). Ադրբեջան – 277…

129 (125). Թուրքմենստան – 254…

132 (145). Մոլդովա – 241…

137 (136). Տաջիկստան – 225…

140 (147). Ղազախստան – 200…

150 (153). Մալթա – 166…

200 (198). Ղրղզստան – 20…