Հենրիխ Մխիթարյանը և Դավիթ Մանոյանը պատասխանեցին լրագրողների հարցերին (վիդեո)


Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի հավաքականի առաջին մարզումը:

Մարզումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Դավիթ Մանոյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հարցազրույցը կարող եք դիտել news.am-ի պատրաստած տեսանյութի միջոցով:

Յուրա Մովսիսյանը մեկնել է Իսպանիա


Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքի պատճառով չմասնակցեց նաև «Սպարտակի» հետ հանդիպմանը, հետազոտության համար գտնվում է Իսպանիայում, տեղեկացրել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզիչ Սլովոլյուբ Մուսլինը:

«Մովսիսյանը հետազոտման համար մեկնել է Իսպանիա: Առաջիկա օրերին ախտորոշումը կիմանանք: Ամեն դեպքում, այժմ նա ավելի լավ է»,- ասել է Մուսլինը:

Հավելենք, որ վնասվածքի պատճառով, Յուրա Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև նոյեմբերի 14-ին կայանալիք, Հայաստան — Լիտվա հանդիպումը: