Էդգար Մանուչարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել


Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով հունիսի սկզբին Ամստերդամում վիրահատության էր ենթարկվել, առայժմ գտնվում է Հոլանդիայի մայրաքաղաքում:

 

Ինչպես armsport.am-ին հայտնեց ֆուտբոլիստի հայրը` Վագրիկ Մանուչարյանը, հետագա բարդացումներից խուսափելու նպատակով Էդգարը դեռ մոտ մեկ շաբաթ կշարունակի մնալ հոլանդացի բժիշկների հսկողության տակ:

 

«Ինչպես գիտեք, վիրահատությունը հաջող է ընթացել, և այժմ պետք է փորձենք խուսափել որևէ բարդացումներից: Էդգարը լավ է զգում իրեն և արդեն սկսել է մարզվել մարզասարքերով»- ասաց Վագրիկ Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ վերջին մրցաշրջանն Էդգարն անցկացրել է Եկատերինբուրգի «Ուրալում»: