Հայաստանի ազգային հավաքականն Ադրբեջանի ընտրանուց թանկ է 2 անգամ


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 19 մլն 925 հազար եվրո, եթե հավատանք հայտնի Transfermarkt կայքին, որը մասնագիտացած է նման հաշվարկների մեջ:

 

Հայաստանի ընտրանու ընդհանուր տրանսֆերային արժեքը զգալի ավել է Ադրբեջանից, սակայն փոքր ինչ զիջում է Վրաստանի հավաքականին:

Այսպես, Ադրբեջանի ամբողջ հավաքականի տրանսֆերային արժեքը 7,9 մլն եվրո է, իսկ Վրաստանի հավաքականինը` 21,5 մլն եվրո:

Հարավային Կովկասի ամենաթանկ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է, ում տեղափոխության արժեքը գնահատվում է 9 մլն եվրո: Երկրորդը վրացի պաշտպան Գուրամ Քաշիան է (4 մլն եվրո), իսկ ահա երրորդ հորիզոնականում Յուրա Մովսիսյանն է (3,2 մլն եվրո):

Հետաքրքիր է, ով ադրբեջանցի ֆուտբոլիստների ոչ ոքի արժեքը չի անցնում 1 մլն եվրոն: Հայաստանի հավաքականում նման ֆուտբոլիստները երեքն են` Յուրայից և Հենոյից բացի նաև Մարկոս Պիզելին (1,5 մլն եվրո): Վրաստանի ընտրանու կազմում կան 9 ֆուտբոլիստներ, որոնց արժեքը հավասար կամ բարձր է 1 մլն եվրոյից:

Ի դեպ, Հայաստանի հավաքականը նաև ամենաերիտասարդն է հարավկովկասյան ընտրանիների մեջ: Մեր հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը 25,5 է, Վրաստանինը` 26,3, Ադրբեջանինը` 26,1: