Արտակ Եդիգարյանը պայմանագիր կնքեց Դոնեցքի Մետալուրգի հետ


Երկուշաբթի օրը Դոնեցկի «Մետալուրգը» ներկայացրել է թիմի նորեկներին: Ակումբը պայմանագիր է կնքել 5 ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը:

Նոր ակումբում մեր ֆուտբոլիստը հանդես կգա 27 համարի մարզաշապիկով: Բացի Եդիգարյանից «Մետալուրգի» հետ պայմանագիր են կնքել նաև Կիպրոսի հավաքականի կիսապաշտպան Կոստանտինոս Մակրիդիսը, դարպասապահԱլեքսանդր Մուսիենկոն, պաշտպան Ռոման Միրոշնիկը և հարձակվողՄաքսիմ Դեգտյարյովը, տեղեկացնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը: