Մարկոս Պիզզելիի 2 գոլերը Նեֆթչիի դարպասը (վիդեո)


Երեկ երեկոյան մեր հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզզելիի Կուբանը ընկերական հանդիպում անցկացրեց ադրբեջանական Նեֆթչիի հետ:

Մարկեսը խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին և կարողացավ այս խաղում դառնալ դուբլի հեղինակ: Նախ՝ 65-րդ րոպեին նա մոտ 32 մետրից կատարած հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա 80-րդ րոպեին խփեց իր երկրորդ գնդակը այս խաղում:

Հայաստանի հավաքականը 55-րդն է


Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ՖԻՖԱ-ի վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ մեր հավաքականը նահանջել է 4 հորիզոնականով, և զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը:

Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական խմբի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներից Իտալիան՝ 6-րդն է, Դանիայի հավաքականը 10-րդն է, Չեխիան՝ 18-րդը, Բուլղարիան՝ 92-րդը, Մալթան՝ 145-րդը:

Հիշեցնենք, որ մեր հավաքականը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 15-ին, Երևանում, ընկերական խաղում, ընդունելով Բելառուսի ազգային թիմին, և այդ խաղում հաղթանակի հասնելու դեպքում կբարցրանա ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:

Արաս Օզբիլիս. Հայաստանում ինձ զգում եմ` ինչպես տանը


Մեր հավաքականի կիսապաշտպանը հունիսի 25-ից «Այաքսում» վերսկսել է պարապմունքները: football365.am-ի  հետ զրույցում Արասը հատուկ նշեց, որ իրեն հրաշալի է զգում: Հունիսի 30-ի Հոլանդիայի սիրողական լիգայի «Հաուզեն» թիմի հետ ընկերական խաղին ընդգրկված էր թիմի հիմնական կազմում եւ 45 րոպե անցկացրեց դաշտում: Հուսով ենք` այսուհետ նրան միշտ կտեսնենք թիմերի հիմնական կազմերում՝ եւ՛ Հայաստանի հավաքականում, եւ՛ «Այաքսում»:

 

Բլից

 

— Սիրելի վայրն աշխարհում:

 

— Ողջ աշխարհը չեմ տեսել, բայց Հայաստանում ինձ զգում եմ` ինչպես տանը:

 

— Որտե՞ղ եք սիրում հանգստանալ:

 

— Տանը:

 

— Ինչպե՞ս եք անցկացնում արձակուրդը:

 

— Այս տարի իմ զարմիկների հետ գնացել էի Դոմինիկյան Հանրապետություն:

 

— Ի՞նչ վատ սովորություն ունեք:

 

— Ոչ մի վատ սովորություն չունեմ:

 

— Մարդկային ամենակարեւոր հատկանիշը:

 

— Հավատը:

 

— Այլ սպորտաձեւերով հետաքրքրվո՞ւմ եք:

 

— Սիրում եմ թենիս նայել:

 

— Դաշտ դուրս գալուց առաջ հավատո՞ւմ եք նախանշանների:

 

— Ոչ:

 

— Ո՞ր թիմի երկրպագուներն են լավագույնը:

 

— «Այաքսի»:

 

— Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

 

— Մարադոնան:

 

— Ֆուտբոլի աշխարհում Ձեր ամենամոտ ընկերը:

 

— Իմ խաղընկերները: