Արթուր Սարկիսովը վարձավճարով հանդես կգա Վոլգայում


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 2012-2013թթ. մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սարկիսովը հայտնեց, որ երկուշաբթի օրը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Վոլգայի» հետ: 25-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

Նախորդ մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 41 հանդիպան եւ դարձել է 8 գոլի հեղինակ:

Սարկիսովի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ ռուսական այլ ակումբներ:

Հուլիսի 21-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Վոլգան» սեփական խաղադաշտում ուժերը կչափի Մոսկվայի «Դինամոյի» հետ:

Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան կանցնի ռուսական թիմում


Հայաստանի հավաքականի և լեհական «Յագելոնիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը հուլիսի 23-ից 30-ը փորձարշրջան կանցնի ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ Սարանսկի «Մորդովիայում», հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ Արզումանյանը նախորդ մրցաշրջանում ութ խաղ էր անցկացրել իր թիմի կազմում, սակայն մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Տոմաշ Հայտոն հայտարարել է, որ չի ընգրկի հայ պաշտպանին առաջին թիմի կազմում:

 

Մորդովիան հուլիսի 20-ին կայացած Ռուսաստանի առաջնության բացման խաղում 2-3 հաշվով սեփական հարկի տակ պարտվել է Մոսկվայի Լոկոմոտիվին: