Հայաստան-Բելառուս պրոմո վիդեո


Օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը վերջինն է Հայաստանի հավաքականի համար ՖԻՖԱ-ի աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլից առաջ:
Հիշեցնենք, որ այդ խաղի տոմսերը վաճառքի կհանվեն օգոստոսի 1-ից:

 

Գևորգ Կասպարովը չի խաղա Բելառուսի դեմ խաղում


Հայաստանի հավաքականի և Երևանի «Միկայի» դարպասապահ Գևորգ Կասպարովը, ով Երևանի «Ուլսիի» կազմում մարզումներից մեկի ժամանակ վնասվածք էր ստացել, շարունակում է ապաքինվել:

 

31-ամյա դարպասապահը հայտնել է, որ բժիշկները խորհուրդ են տալիս նրան չշտապել, և ռիսկի չդիմելու համար նրա գիպսը կհանեն օգոստոսի 1-ին` նախատեսված հուլիսի 28-ի փոխարեն, տեղեկացնում էfootball365.am կայքը:

 

Դրանից հետո Կասպարովը կսկսի անհատական մարզվել, սակայն չի հասցնի վերականգնվել օգոստոսի 15-ին Երևանում կայանալիք Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը:

 

Ռոբերտ Արզումանյանը նոր թիմ չունեցավ


Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի փորձաշրջանը Սարանսկի «Մորդովիայում» ավարտված է, ու ֆուտբոլիստը լքել է թիմի ճամբարը: «Մորդովիայի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ին հայտնեցին, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր չի ստորագրվելու:

Ռոբերտ Արզումանյանը «Մորդովիայի» հետ մեկնել էր Կրասնոդար ու ներկա էր գտնվել «Կուբանի» հետ Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի մրցավեճին, որից հետո չի վերադարձել Սարանսկ: Մոլդովիայի գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Արզումանյանը մյուս պաշտպաններից ավելի տպավորիչ չէր:
Հավանական է, որ Ռոբերտ Արզումանյանը մոտ օրերս հայտնվի Երևանի «Փյունիկում», որտեղից ժամանակին տեղափոխվեց Եվրոպա: Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է լեհական «Յագելոնիային»: