Էդգար Մանուչարյանը երկարաձգել է «Ուրալի» հետ պայմանագիրը


Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկու տարով երկարաձգել է «Ուրալի» հետ կնքած պայմանագիրը, տեղեկացնում է football365.am կայքը:

 

Անցած մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չի կարողացել իրեն անհրաժեշտ կերպով դրսևորել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում: Սակայն Մանուչարյանը, ով ներկա պահին վերականգնվում է վիրահատությունից Ամստերդամում, մտադիր է ելույթ ունենալ եկատերինբուրգյան ակումբում ու պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել:

 

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Էդգարը անցկացրած 12 խաղերում դարձել է 6 գոլի հեղինակ:

 

Կառլեն Մկրտչյանը անհատական ծրագրով է մարզվում


Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով քթի վիրահատության պատճառով բաց էր թողել իր թիմի նախապատրաստական շրջանը, արդեն սկսել է մարզվել:

Ինչպես «Մետալուրգի» մամլո ծառայությունից armsport.am-ին հայտնեցին, Մկրտչյանը դեռ անհատական ծրագրով է մարզվում:

Հիշեցնենք, որ դոնեցկյան ակումբի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ևս երկու խաղացողներ’ Գևորգ Ղազարյանը և Արտակ Եդիգարյանը: