ՖԱՖ-ում պառակտում լինելու մասին նորությունները չեն համապատասխանում իրականությանը


Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբ “Առաջին հայկական ճակատը”  պաշտոնապես հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությմբ ներկայացնում ենք ձեր ուշատրությանը:

Ի պատասխան տարածված հայտարարությունների` տեղեկացնում ենք, որ ՖԱՖ-ում պառակտում լինելու մասին նորությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՖԱՖ-ից դուրս են եկել մի խումբ երկրպագուներ, որոնք ունեն իրենց պատկերացումները ֆան շարժման մասին:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դուրս եկած անդամներին ՖԱՖ-ի կայացման մեջ ունեցած իրենց ներդրման համար և ցանկանում նորանոր

 հաջողություններ. բոլորս երկրպագու ենք և ցավում ենք մեր ազգային հավաքականի համար: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր երկրպագման եղանակը: ՖԱՖ-ի դռները բաց են բոլորի համար:

Իր ունեցած 5 տարիների պատմության ընթացքում ՖԱՖ-ից դուրս են եկել, հեռացվել, ինչպես նաև անդամագրվել հարյուրավոր հայ երկրպագուներ, ինչը սովորական է ֆան շարժման համար:
ՖԱՖ-ում կա 370 անդամ Երևանից, մարզերից, Արցախից և 30-ից ավել անդամ արտերկրից:
Անդամագրությունը այս պահին վերսկսվում է info@faf.am հասցեի և ֆեյսբուքյան էջի միջոցով: Ակնկալում ենք նոր անդամների մեծ հոսք, քանի որ հավաքականի գերազանց խաղը պարզապես ստիպում է բոլորիս գալ մարզադաշտ և աջակցել մեր ընտրանուն:
ՖԱՖ հիմնադիր անդամներ` Սերգեյ Ջանջոյան, Էդգար Պետրոսյան, Նարեկ Հարությունյան, Կարեն Շաբոյան, Տիգրան Մարգարյան: