Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում: Տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից


Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը,  2012թ. օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
— արևելյան տրիբունա` 5000 դրամ
— արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 091 526477, 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվում էր հանդիպումն անցկացնել «Հրազդան» մարզադաշտում, սակայն վերջինիս վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել: