Մարկոս Պիզզելին ու Գևորգ Ղազարյանը որակազրկվեցին մեկ պաշտոնական խաղով


Հայաստանի ազգային հավաքականի անմիջապես երկու ֆուտբոլիստ կարմիր քարտի էին արժանացել Բուլղարիայի հետ ընտրական մրցավեճում։ Ավարտվող շաբաթվա ընթացքում պետք է հայտնի դառնար, թե քանի խաղով են այս ֆուտբոլիստները որակազրկվելու։

Armsport.am-ին հայտնի դարձավ, որ թե՛ Պիզելին ու թե՛ Ղազարյանը ՖԻՖԱ–ի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկել են մեկ պաշտոնական խաղով, այսինքն՝ բաց կթողնեն միայն Իտալիայի ընտրանու հետ մրցավեճը։

Հիշեցնենք, Մարկոս Պիզելին կարմիր քարտ ստացավ խաղադաշտ դուրս գալուց րոպեներ անց՝ մերոնց ու բուլղարացիների բախման արդյունքում, իսկ ահա Ղազարյանը հեռացվեց խաղադաշտից՝ գնդակ մատուցող տղայի ուղղությամբ հարված կատարելու համար։

Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի մարզական հավաքի ծրագիրը


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 8-ից մեկնարկող 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը:

Հոկտեմբերի 8-ից, ժամը 18:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում`ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որին կարող են ներկա լինել միայն Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները: Մարզումից հետո, ժամը 20:30-ից-21:00-ն լրագրողներին հնարավորություն կտրվի զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Հոկտեմբերի 9-11-ը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզումներ

Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում:

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը


Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը հոկտեմբերի 8-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի ավարտից հետո ֆուտբոլիստների հրապարակվող կազմը հնարավոր է համալրվի եւս մեկ ֆուտբոլիստով: Վարդան Մինասյանը տեղեկացրել է նաեւ, որ այս անգամ հավաքականի կազմում չեն լինի Սարգիս Հովսեփյանը, ով հրաժեշտ է տվել «Մեծ» ֆուտբոլին, ինչպես նաեւ Մարկոս Պիզելին եւ Գևորգ Ղազարյանը, ովքեր ունեն կարգապահական տույժեր: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշել է նաեւ, որ հավաքականից կբացակայի նաեւ Լևոն Հայրապետյանը, ով վնասվածք ունի:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Էդգար Մալաքյան, «Վիկտորիա», Պլզեն, Չեխիա
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան