“Հրազդան” մարզադաշտում վերջին նախապատրաստական աշխատանքենրն են տարվում (ֆոտո)


“Հրազդան” մարզադաշտը պատրաստվում է հոկտեմբերի 12-ին կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը: Արդեն տեղադրվել են դարպասները, խաղադաշտը գծվել է: Այսօր կարգավորվում եր 2 հսկա էկրանները, պատրաստվում էր թիմերի կազմերը ներկայացնելու ծրագիրը:

Պատկեր

ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ ժամը 19:00-ին


Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 19:00-ին: Բոլոր մարզասերներին խնդրվում է նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր`մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Արգելվում է`
Զենք
Ճայտրուկներ
Ծակող կտրող հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր և ցուցիչներ