Մենք բոլորս միասին ենք. Հայաստան-Իտալիա հոկտեմբերի 12-ին “Արմենիա”-ի ուղիղ եթերում (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում “Արմենիա” հեռուստաընկերության  պատրաստած հիանալի տեսանյութը, Հայաստան-Իտալիա խաղի համար:

Հիշեցնենք, որ Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա, հոկտեմբերի 12-ին, ժամը 21:00-ին “Հրազդան” մարզադաշտում և կցուցադրվի “Արմենիա” հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Իսկ տոմսերը դեռ վաճառվում են:

ՖԱՖ-ի երթը Հայաստան-Իտալիա խաղից առաջ


Հոկտեմբերի 12-ին “Հրազդան” մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ:
Քանի որ այս անգամ խաղը տեղի է ունենալու «Հրազդան» մարզադաշտում, հետևաբար փոխվել է նաև հավաքատեղին ու երթուղին: Հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ին հավաքվում ենք քաղաքապետարանի մոտ գտնվող Մյասնիկյանի հրապարակում` Մյասնիկյանի արձանի մոտ:
Բոլորիդ կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:
Երթը կընթանա Մյասնիկյանի արձան — Արգիշտի փողոց — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փողոց — Հրազդան մարզադաշտ ճանապարհով:
Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: