Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են Շալկեն ու Բորուսիան


Ինչպես հայտնում է Tuttomecatoweb-ը, անմիջապես երկու գերմանական թոփ ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիան» ու «Շալկե-04»-ը հետաքրքրված են Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։

Ինչպես հայտնի է, Մխիթարյանը հոյակապ մրցաշրջան է անցկացնում ու արդեն հասցրել է 14 գնդակ հեղինակել Ուկրաինայի առաջնությունում ու գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հենրիխը նաև Հայաստանի հավաքականի առաջատարն է, և բնական է, որ առաջատար եվրոպական ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։
Հիշեցնենք, վերջերս Հենրիխը նշել է, որ ներկայումս նրա մտքերը կապված են միայն «հանքափորների» հետ։