Կռիլյա Սովետով-Կրասնոդար, Յուրա Մովսիսյանի գոլը (վիդեո)


Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ հանդիպում է «Կռիլյա Սովետովի» հետ:

 

Թիմերը գնացել են ընդմիջման, առջևում դաշտի տերերն են`  2:1 է: Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

 

Հայաստան-Իտալիա հոկտեմբերի 12-ին “Հրազդան” մարզադաշտում (վիդեո)


Հոկտեմբերի 12-ին Երևանի “Հրազդան” մարզդաշտում տեղի կունենա, Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Չնայաց նրան, որ այս հանդիպմանը չեն մասնակցելու մեր հավաքականի առանցքային մի քանի ֆուտբոլիստներ, այնուամենայնիվ, մեր կորիզը ամուր է և հաղթանակը հնարավոր: Դրա համար, բոլորս դեպի մարզադաշտ, աջակցելու մեր ազգային հավաքականին:

Գևորգ Ղազարյանի գոլը Գովերլայի դարպասը (վիդեո)


Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Գովերլային»: Դաշտի տերերի կազմում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավԱրթուր Եդիգարյանը, իսկ հյուրերի կազմում` Գևորգ Ղազարյանը:

Մեր հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ` Կառլեն Մկրտչյանն ու Արտակ Եդիգարյանը «Մետալուրգի» կազմում փոխարինման դուրս եկան համապատասխանաբար 46-րդ և 81-րդ րոպեներին:

Հենց Մկրտչյանի ձեռքով խաղից հետո 52-րդ րոպեին «Գովերլան» 11 մետրանոցի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Դավիդ Օդոնկորը: Գևորգ Ղազարյանը 69-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, սակայն հանդիպման ավարտից 3 րոպե առաջ «Գովերլան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ ու պահպանեց հաղթական հաշիվը:

Նշենք, որ Արթուր Եդիգարյանը զգուշացվեց 36-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը մնաց պահեստայինների նստարանին:

«Մետալուրգը» վաստակած 14 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Գովերլան» վաստակեց 7 միավոր, սակայն մնաց նախավերջին հորիզանականում: