Մխիթարյանը խփեց իր 14-րդ գոլը, Շախտյորը հաղթեց (վիդեո)


Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի հարկի 2:0 հաշվով պարտության մատնեց  Խարկովի «Մետալիստին»:

Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

 

Սա Մխիթարյանի 14-րդ գոլն է առաջնությունում: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում հենց այդքան գոլ էր խփել առաջնության լավագույն ռմբարկու Եվգենի Սելեզնյովը:

 

Միրչա Լուչեսկուի սաները 33 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

 

Չեզարե Պրանդելլին հրապարակեց Իտալիայի հավաքականի կազմը


Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հրապարակել է ազգային հավաքականի կազմը, որը պետք է հանդես գա Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի (հոկտեմբերի 12) և Դանիայի (հոկտեմբերի 16) դեմ խաղերին:

 

Հավաքական չի հրավիրվելԱնտոնիո Կասսանոն, նրա փոխարեն Պրանդելլին վերադարձրել է Ալբերտո Ջիլարդինոյին: Հավաքական է հրավիրվել նաև «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին: 3 տարվա ընդմիջումից հետո Իտալիայի հավաքան է վերադարձել «Լացիոյի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան:

 

Դարպասապահներ` Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենթուս»), Մորգան դե Սանկտիս («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ), Էմիլիանո Վիվիանո («Ֆիորենտինա»);

 

Պաշտպաններ` Իգնասիո Աբատե («Միլան»), Ֆեդերիկո Բալձարետտի («Ռոմա»), Անդրեա Բարձալի («Յուվենթուս»), Լեոնարդո Բոնուչչի («Յուվենթուս»), Ջորջիո Կյելլինի («Յուվենթուս»), Դոմենիկո Կրիշիտո («Զենիթ»), Քրիստիան Մաջո («Նապոլի»), Անջելո Օգբոննա («Տորինո»), Անդրեա Ռանոկյա («Ինտեր»);

 

Կիսապաշտպաններ` Անտոնիո Կանդրևա («Լացիո»), Դանիելե դե Ռոսսի («Ռոմա»), Ալեսանդրո Դիամանտի («Բոլոնիա»), Էմանուելե Ջակերինի («Յուվենթուս»), Կլաուդիո Մարկիզիո («Յուվենթուս»), Ռիկարդո Մոնտոլիվո («Միլան»), Անդրեա Պիռլո («Յուվենթուս»), Մարկո Վերատտի (ՊՍԺ);

 

Հարձակվողներ` Մարիո Բալոտելլի («Մանչեսթեր Սիթի»), Մատիա Դեստրո («Ռոմա»), Ստեֆան Էլ Շաարավի («Միլան»), Ալբերտո Ջիլարդինո («Բոլոնիա»), Սեբաստյան Ջովինկո («Յուվենթուս»), Պաբլո Օսվալդո («Ռոմա»)

 

«Команда». Նա լավագույնն է


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Команда» թերթին տված հղումով ուկրաինական «СЭ в Украине» պարբերականում տպագրված նյութը Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

 

Նախկինում գրանցվել են դեպքեր, երբ մի ֆուտբոլիստը երկու ամիս անընդմեջ ճանաչվել է լավագույնը: Սակայն, այնպիսի բացահայտ առավելությամբ, ինչպես Հենրիխ Մխիթարյանն է հաղթում, անկեղծ ասած չեմ հիշում:

 

Այո, համեմատած օգոստոս ամսվա, երբ Հենրիխը կարծես առաջ էր անցել ամբողջ մոլորակից, սեպտեմբերին առավելությունը կրճատվել էր գրեթե երկու անգամ, սակայն դա ոչ մի ինտրիգ չէր ավելացրել:

 

Եվ, իսկապես, նա լավագույնն է: Չնայած սեպտեմբերին կիսապաշտպանն ավելի հազվադեպ էր գոլի հեղինակ դառնում, քան օգոստոսին (չորս գոլ` ընդդեմ ութի), սակայն, սակայն Հենրիխի օգտակարությունը իր ակումբի և ազգային հավաքականի համար անհնար է գերագնահատել: Իզուր չէ, որ Չեմպիոնների լիգայում «հանքափորների» խփած երեք գոլերից երկուսը իր հաշվին է գրանցել թիմի 22 համարը:

 

Եվս մեկը կարող էր լինել, եթե Թուրինում Մխիթարյանը հիասքանչ անցումից հետո դիպուկ հարվածեր Բուֆոնի դարպասի հեռավոր անկյունը: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահներից մեկի նկատմամբ ունեցած ամենայն հարգանքով վստահ եմ, որ Ջանլուիջին ի վիճակի չէր լինի ետ մղել հայ լեգիոների հարվածը:

 

Ընդ որում, Հենրիխը ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև կատարում է իր անմիջական պարտականությունները դաշտի կենտրոնում: Կարելի է հիշել Կիևի «Դինամոյի» դեմ գավաթային խաղը, երբ կիսապաշտպանը խանգարեց Յարմոլենկոյին հարվածել Պյատովի դարպասին: «Հանքափորների» հայ կիսապաշտպանը խլեց գնդակը ու սկսեց իր թիմի գրոհը:

 

Մխիթարյանի բազմազան խաղաոճի մասին «Команда»-ին վերջերս պատմել էր «Շախտյորի» նախկին կիսապաշտպան Սերգեյ Կրավչենկոն: Նա նշում էր, որ դինամոյականները, փակելով Մխիթարյանին, չեն լուծի իրենց խնդիրները: Չէ որ, կիսապաշտպանը այդպիսի դեպքում կսկսի գործել խորքից ու կատարել փոքր-ինչ այլ աշխատանք` ազատ տարածություն տալով խաղընկերներին:

 

Մի խոսքով, ֆուտբոլիստն այժմ շատ լավ մարզավիճակում է, հարցը միայն այն է` կկարողանա նա պահել այդ մարզավիճակը ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Հոկտեմբերը Ուկրաինայի չեմպիոնների և անձամբ նրա լավագույն ռմբարկուի համար լուրջ փորձությունների ամիս է: Եթե նրանք հաղթահարեն «Մետալիստի» ու «Չելսիի» արգելքները, ապա, հնարավոր է, մեկ ամիս անց այս խորագրում դուք կրկին տեսնեք Մխիթարյանի մասին ակնարկը: