Յուրա Մովսիսյան.Այն մարդիկ, ովքեր խաղից հետո սուր քննադատության ենթարկեցին հավաքականին, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք պարզապես ֆուտբոլից բան չեն հասկանում


Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը աքիլեսյան գարշապարի ցավեր ունի: Ֆուտբոլիստը armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս բժիշկները փորձում են լուծել խնդիրը:

— Հայաստան-Իտալիա հանդիպումից հետո առաջին անգամ է հնարավորություն ընձեռնվել զրուցել քեզ հետ ու հետաքրքիր է նախ իմանալ կարծիքդ այդ մրցավեճի մասին:

— Ցավոք չկարողացանք հաղթել, թեև լավ էինք խաղում: Ի վերջո խաղում էինք Իտալիայի դեմ, որն իր կազմում ունի ոչ թե 1-2 ուժեղ ֆուտբոլիստ, այլ իր ողջ կազմով է շատ ուժեղ: Ես այդ խաղում ցավազրկումներով հանդես եկա, քանի որ աքիլեսյան գարշապարի ցավեր ունեի: Դա ինձ խանագարեց, քանի որ խաղի ընթացքում էլ ցավեր զգացի:

— Եթե խաղի արժենքն այսքան մեծ չլիներ հավանաբար ասպարեզ դուրս չէի՞ր գա:

— Այո, ես բաց կթողնեի հանդիպումը, եթե խաղը մեր հավաքականի համար չունենար այդպիսի մեծ արժեք: Ես ստիպված էի թեկուզ ցավերով դուրս գալ խաղադաշտ, քանի որ մեր ողջ ազգի ուշադրության կենտրոնում էր այս հանդիպումը ու պետք էր պայքարել հաղթանակի համար:

— Խաղից հետո Հայաստանի հավաքականի հասցեին հնչեցին, թե գովեստի խոսքեր, թե քննադատություններ…

— Կնշեմ միայն, որ այն մարդիկ, ովքեր խաղից հետո սուր քննադատության ենթարկեցին հավաքականին, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք պարզապես ֆուտբոլից բան չեն հասկանում:

— Նշեցիր, որ աքիլեսյան գարշապարի խնդիր կա: Ի՞նչ իրավիճակ է այս պահին:

— Ներկայումս բժիշկներն աշխատում են այդ ուղղությամբ, կիրառում են բարդ պրոցեդուրաներ, որ կարողանամ առանց ցավերի դուրս գալ խաղադաշտ: «Կրասնոդարում» էլ ես հիմնականում հանդես եմ գալիս ցավազրկումներով:  Այս խնդիրը լուծելու համար ժամանակ է պետք, որը ես չունեմ… Այս ցավերի պատճառով շատ մարզումներ բաց եմ թողնում:

— Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա տուրին կկարողանա՞ս մասնակցել:

— Վաղը պետք է մարզվեմ ընդահանուր խմբի հետ, որից հետո արդեն պարզ կդառնա:

— Առաջիկա մրցակիցը «Վոլգան» է: Ինչ սպասումներ ունես Նիժնի Նովգորոդում կայանալիք խաղից:

— Այսօր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում բոլոր թիմերն էլ ի վիճակի են հաղթանակ տոնել: «Վոլգան» էլ լինելով ետնապահ, վերջին տուրում կարողացավ մրցակցի հարկի տակ հաղթել ու դա նրանց մոտ կավելացնի վստահությունը: Չի կարելի անտեսել նաև այն, որ Նիժնի Նովգորոդում բավական ցուրտ է լինելու: Դա էլ կբարդացնի խաղի ընթացքը:

— Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Կրասնոդարը» երկու անգամ լավ պայմաններով նոր պայմանագիր է քեզ առաջարկել: Այս կապացությամբ ի՞նչ զարգացումներ կան:

— Առաջարկ եղել է, բայց դեռ համաձայնության չենք եկել: Այս կապակցությամբ գործակալներս ներկայումս բանակցում են: Գործող պայմանագրի ավարտին դեռ 1.5 տարի կա: Ես չեմ անհանգստանում, քանի որ ակումբի հետ լավ հարաբերություններ ունեմ։

1 comments on “Յուրա Մովսիսյան.Այն մարդիկ, ովքեր խաղից հետո սուր քննադատության ենթարկեցին հավաքականին, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք պարզապես ֆուտբոլից բան չեն հասկանում