Հարցում. Ինչպե՞ս կավարտվի Հայաստան-Բելառուս հանդիպումը


Օգոստոսի 15-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում: ArmTem-անցկացնում է հարցում, պարզելու համար, թե ֆուտբոլասերները ինչ ելք են կանխատեսում:

“Լրացուցիչ ժամանակ” հաղորդումը եթեր կհեռարձակվի շաբաթ օրը


Ինչպես գիտեք, Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Լրացուցիչ ժամանակ” հաղորդումը հեռարձակվում է ամեն ուրբաթ` 23:50-ին:  Սակայն այս ուրբաթ այն եթեր դուրս չի գա, Օլիմպիական խաղերի հեռարձակմամբ պայմանավորված:

“Լրացուցիչ ժաանակ” հաղորդման հերթական թողարկումը կարող եք դիտել շաբաթ օրը` օգոստոսի 11-ին ժամը 13:30-ին:

Արազ Օզբիլիզ. Կարծում եմ, հարմարվելու հետ խնդիրներ չեն լինի


«Կուբանի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը առաջին հարցազրույցն է տվել կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքին:

Լավ մարզադաշտը, լավ խաղադաշտը շատ կարևոր են տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց ողջ կարողությունները: Լեփ-լեցուն մարզադաշտի հետ միասին այն ֆուտբոլային մթնոլորտի լավագույն երաշխիքն է:

— Մինչ այս եղե՞լ ես Ռուսաստանում:

— Այո, մենք խաղում էինք Մոսկվայի «Սպարտակի» դեմ: Ամենագլխավոր հիշողությունը այդ խաղից այն է, որ շատ ցուրտ էր:

— Ի՞նչ տպավորություն թողեց առաջին մարզումը Դան Պետրեսկուի գլխավորությամբ: Ինչո՞վ է Միստերի հետ աշխատանքը տարբերվում «Այաքսի» մարզումներից:

— Հոլանդիայում ավելի շատ մտածում են հարձակման մասին: Առաջնությունում շեշտն ավելի շատ դրվում է տեխնիկայի, գնդակի արագ վերահսկման վրա: Նույն ձև էլ անցնում են մարզումները: Այստեղ ավելի շատ ուշադրություն է դարձվում ֆիզիկական վիճակին, թիմերն ավելի շատ ուժային ֆուտբոլ են խաղում: Բայց, ամեն դեպքում, ֆուտբոլն ամենուրեք նույնն է, ամենակարևորը գոլերն ու հաղթանակներն են, այնպես, որ, կարծում եմ, հարմարվելու հետ խնդիրներ չեն լինի:

Արաս Օզբիլիսը 4 տարվա պայմանագիր կնքեց Կուբանի հետ


ինչպես տեղեկացնում է Կուբանի  պաշտոնական կայքը, Արաս Օզբիլիզը այսօր՝ հաջող բուժզննումից հետո, ստորագրեց 4 տարվա պայմանագիր «Կուբանի» հետ:

— Շատ ուրախ եմ «Կուբան» տեղափոխվելու համար: Իմ կարծիքով «Կուբանը» լավ թիմ է՝ պատրաստ աճելու և իր առջև դնելու էլ ավելի բարձր նպատակներ: Ես դիտել եմ թիմի խաղը, կարդացել եմ լուրեր տարբեր կայքերից, և համարյա բոլոր խաղերում 30 հազարանոց մարզադաշտը լեփ-լեցուն էր: Դա երևի թե առաջին և ամենակարևոր տպավորությունն է նոր ակումբիս մասին,- ասված է հայ ֆուտբոլիստի հայտարարության մեջ:

Թարգմանությունը TotalFootball.am-ի: