Ռոբերտ Արզումանյան. Եթե հրավիրեն, ես պատրաստ կլինեմ միանալ հավաքականին


ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն օրեր առաջ պայմանագիր կնքեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ ԲՄԱ-Էներգիայի հետ:

Մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը 26-ամյա պաշտպանը վարձավճարով հանդես կգա ռուսական ակումբում: Ռոբերտ Արզումանյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է լեհական «Յագելոնիային»:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արզումանյանի հետ:

Ռոբերտշնորհավորում եմ նոր ակումբ տեղափոխվելու կապակցությամբՈրքա՞ն ժամանակով էկնքված պայմանագիրը:

Դա վարձակալության պայմանագիր է: ԲՄԱ-Էներգիայում հանդես կգամ մինչեւ եկող տարվա մայիսի 31-ը:

Մինչեւ այս խոսվում էրոր փորցաշրջան ես անցնում «Կրասնոդարում»: Ինչո՞ւ չտեղափոխվեցիրայնտեղ:

Մի քանի օր մարզվեցի Կրասնոդարում: Սկզբում անհանգստանում էին վնասվածքիս համար, բայց հետո ցանկանում էին ինձ ձեռք բերել թե՛ մարզիչները, թե՛ ակումբի ղեկավարությունը: Գործը հասել էր պայմանագիր ստորագրելուն, սակայն վերջում իրենց սկաուտները մարզիչին խորհուրդ տվեցին այլ ֆուտբոլիստի ձեռք բերել: Դա էր պատճառը, որ ավելի շուտ չտեղափոխվեցի ԲՄԱ-Էներգիա:

Փաստորեն, ԲՄԱԷներգիա վաղո՞ւց էր հետաքրքրվում քո ծառայություններով:

Այո, մեկ ամսից ավելի: Սպասում էին «Կրասնոդարի» պատասխանին:

Գո՞հ ես քո տրանսֆերից:

Այո, գոհ եմ: Հիմա ինձ համար ամենակարեւորը մշտապես խաղալն ու լավ մարզավիճակում լինելն է:

Ի՞նչ կասես ԲՄԱ-Էներգիայի մասին:

Լավ թիմ է: Մարզիչն այս ամառ գրեթե ամբողջ կազմը փոխեց: Այժմ 2-3-րդ տեղում է ընթանում: Թիմի գլխավոր նպատակը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելն է:

Ե՞րբ կարող ես խաղալ:

Այստեղ լեգիոնականների հետ կապված որոշ խնդիրներ կան: Աշխատանքի թույլատվության հարցերը պետք է լուծել: Դա մի քանի օր կտեւի:

Ե՞րբ կրկին լավ մարզավիճակում կլինես:

Մարզիչը հատուկ մարզումներ է ինձ համար անցնացնում, որպեսզի ես շուտ վերականգնվեմ: Կարելի է ասել, որ արդեն մոտավորապես 70 տոկոսով վերականգնվել եմ: Մնում է մի քանի խաղ անցկացնեմ լիովին պատրաստ լինելու համար:

Ի՞նչ ես կարծում, Հայաստանի հավաքականի առաջիկա երկու խաղերին կհրավիրվես ազգային թիմ:

Չգիտեմ: Ինձանից կախված չէ: Եթե հրավիրեն, ես պատրաստ կլինեմ միանալ հավաքականին:

Բելառուսի հետ խաղում մեր հավաքականի պաշտպանությույնը մեղմ ասած այդքան էլ լավ չխաղաց:Ո՞րն էր պատճառը:

Կարծում եմ, որ ընդհանուր կազմակերպվածությունը լավ չէր, բայց այդ խաղում կարող էինք խոշոր հաշվով հաղթանակ տանել:

Bleacher Reports. Մխիթարյանի տաղանդը ավելի շատ աճ է ունեցել, քան իր հանրաճանաչությունը


Bleacherreport.com-ը ողջ աշխարհում հայտնի է իր տարբեր տեսակի վիճակագրություններ պատրաստելով: Այս անգամ կայքը հրապարակել է 15 ֆուտբոլիստների անուններ, ովքեր դեռ այնքան էլ հայտնի չեն լայն հասարակությանը: Նրանց մեջ տեղ է գտել Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհով մեկ սփռված չբացահայտված ֆուտբոլիստների ցանկը, ում հարկավոր է ճանաչել:  bleacherreport.com-ի նեկայացրած ցուցակը գլխավորում է հենց մեր հայազգի ֆուտբոլիստը

(Անուն, ակումբ, տարիք, դիրք)

  1. Հենրիխ Մխիթարյան — «Շախտյոր», 23, հարձակվողական կիսապաշտպան
  2. Ժոյել Պոյանպալո – «Հելսինկի», 17 տ, հարձակվող
  3. Կենսուկե Նագայի – «Նագոյ Գրամպուս» 23 տ, հարձակվող
  4. Կիմ Բո-Կյունգ – «Կարդիֆ Սիթի», 22, հարձակվողական կիսապաշտպան
  5. Մոհամեդ Սալահ – «Բազել», 20, հարձակվող
  6. Էմանուել Մայուկա – «Յանգ Բոյզ», 21, հարձակվող
  7. Մանուել Լանզինի – »Ռիվեր Փլեյթ», 19, հարձակվողական կիսապաշտպան
  8. Խավիեր Ակուինո – «Կրուզ Ազուլ», 22, աջ հարձակվող
  9. Մարկո Բուենո – «Պաչուկա», 18, հարձակվող
  10. Բադեր Ալ-Մուտավա – «Նոթինգհեմ Ֆորեսթ», 27, հարձակվող
  11. Վալոն Բերիշա – «Ռեդ Բուլ Զալցբուրգ», 19, հարձակվողական կիսապաշտպան
  12. Համդան Ալ Կամալի – «Ալ Վահդա», 23, կենտրոնական պաշտպան
  13. Անտե Վուկուսիչ – «Հայդուկ ՍպլիտՄ, 21, հարձակվող
  14. Լազար Մարկովիչ – »Պարտիզան Բելգրադ», 18, հետ քաշված հարձակվող
  15. Անդիկ Վերմանսյա – «Պերսեբայա 1927», 20, հարձակվողական կիսապաշտպան
  16. Հենրիխ Մխիթարյանն այն եզակի ֆուտբոլիստներից է, որ շարունակել է պահպանել ընտանեկան ավանդույթները ֆուտբոլում:

    Հայկական ֆուտբոլի 23-ամյա ներկայացուցիչը ու Չեմպիոնների լիգայի մշտական մասնակից «Շախտյորի» առաջատարը մի խաղացող է, ում տաղանդը ավելի շատ աճ է ունեցել, քան իր հանրաճանաչությունը:

    Այս մրցաշրջանում նրա կարիերայում մեծ պոռթկում եղավ: Նա Ուկրաինայի առաջնության 6 խաղերում խփեց 10 գոլ ու կատարեց 4 գոլային փոխանցում՝ իր թիմին օգնելով հաղթել բոլոր 6 խաղերում ու գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

    Խաղալով «10» համարի դիրքում՝ Մխիթարյանը հարձակողական եռյակի համար փլեյմեյքերի դեր է կատարում: Նա սերտորեն համագործակցում է եզրային հարձակվողների ու կենտրոնական հարձակվողի հետ՝ բացելով տարածություններ տուգանային հրապարակում: Դա հնարավորություն է տալիս կատարել գոլային փոխանցում կամ դառնալ գոլի հեղինակ:

    Wikipedia-ում նրա էջը դիտելով՝ կտեսնենք տպավորիչ արդյունքներ, այդ թվում 8 գոլ Հայաստանի հավաքականում անցկացրած 31 խաղերում

    Եվ եթե նա շարունակի պահպանել այս մարզավիճակը, հեռու չէ այն օրը, երբ նրա անունը կթնդա Եվրոպայում: