So Foot. Ռոնալդուն ու Մեսին միայնակ չեն այս աշխարհում կա նաեւ Հենրիխ Մխիթարյան


Ռոնալդուն ու Մեսին միայնակ չեն այս աշխարհում կա նաեւ Հենրիխ Մխիթարյան, գրում է ֆրանսիական So Foot պորտալը:

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստի տպավորիչ խաղը չի վրիպել ֆրանսիական կայքի մասնագետների ուշադրությունից:

So Foot-ի սյունակագիր Էրիկ Մագիորին գրել է, որ ֆուտբոլային մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն Մխիթարյանի խաղի վրա, քանի որ Ուկրաինայի առաջնության մեկնարկային վեց տուրերում 23-ամյա կիսապաշտպանը դարձել է 10 գոլի հեղինակ:

Մագիորիի կարծիքով, եթե Մխիիթարյանը շարունակի այսպես հանդես գալ, ապա նա առաջիկայում կարող է մրցակցել նաեւ Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Շուտով «Շախտյորը» կսկսի մրցելույթները Չեմպիոնների լիգայում, իսկ դա լավ հնարավորություն է Հենրիխի համար ամբողջ Եվրոպային ցուցադրելու իր լավագույն որակները:

Հայկական ֆուտբոլի փայլուն մրցաշրջանը (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում Էդուարդ Քալանթարյանի ռեպորտաժը, Հայաստանի հավաքականի` Եվրո 2012-ում անցկացրած փայլուն մրցաշրջանի մասին: Այն մեզ համար շատ լավ էր դասավորվել, սկայն վերջին պահին մեզ խանգարեցին հասնել մեր բաղձալի ցանկությանը…

ՈՒղևորություն ՖԱՖ-ի հետ Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը


Սեպտեմբերի 11-ին Ֆուտբոլի Աշխարհի առաջնությոան խմբային փուլի շրջանականերում Սոֆիայում կայանալու է Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Այս կապակցությամբ ՖԱՖ-ը կազմակերպում է ուղևորություն երկրպագուների համար բարձրակարգ 50 տեղանոց ավտոբուսով: Ուղևորության արժեքն է մեկ անձի համար 300 USD: Փաթեթը ներառում է 1 օր Սոֆիայում, ուր տեղի կունենա ֆուտբոլային հանդիպումը և երկու օր հանգիստ ծովափնյա Բուրգասում:

Ուղևորությանը մասնակցելու համար ավտոբուսի արժեքը՝ 120 USD, անհրաժեշտ է նախապես վճարել մինչև օգոստոսի 22-ը:

Փաթեթեի արժեքը` 300 USD
Երևան -Սոֆիա-Բուրգաս-Սոֆիա-Երևան ճամփորդության համար
Մեկնումը` 08.09, Վերադարձը Երևան` 15.09
Փաթեթը ներառում է`
-վիզա
-ավտոբուսի տոմս
-ապահովագրություն
-հյուրանոց` 1 օր Տրիադա Սոֆիա Հյուրանոց **** (4 աստղ),
2 օր Սթեմակ Հյուրանոց, Բուրգաս *** (3 աստղ)` 50մ Հարավային ծովափից հեռու

Նախապես 120 USD վճարելու , կամ ուղևորության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել 099 227788:

Արթուր Եդիգարյանը պայմանագիր կնքեց Գովերլայի հետ


Այսօր Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը մինչև 2013թ. մայիսը ժամկետով պայմանագիր կնքեց Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության նորեկ՝ Ուժգորոդի «Գովերլա-Զակարպատեի» հետ: Այս մասին մեզ հայտնեց անձամբ ֆուտբոլիստը՝ հավելելով, որ իր նորամուտը թիմի կազմում ամենայն հավանականությամբ կկայանա ամսի 25-ին «Իլյիչեւեցի» հետ արտագնա խաղում:

Նշենք, որ «Գովերլան» 6 տուրից հետո դեռ ոչ մի միավոր չի վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Գովերլայում» 3-րդ տարին է արդեն հանդես է գալիս Հայաստանի  ազգային հավաքականի նախկին պաշտպան, 32-ամյա Եղիշե Մելիքյանը:

Նկատենք, որ Արթուր Եդիգարյանը բոլորովին վերջերս էր երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը «Խիմկիի» հետ, ու Հայաստանի առաջնությունում էլ «Փունիկի» կազմում հասցրել էր մասնակցել 3 հանդիպման: