«Շախտյորը» հաղթեց «Կարպատներին», Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (վիդեո)


Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել է Լվովի «Կարպատներին»:

Խաղի հաշիվը բացեց «հանքափորների» բրազիլացի լեգիոներԴենտինյոն, մի փոքր անց այն կրկնապատկեց վերջինիս հայրենակիցԱդրիանոն:

Հանդիպման 41-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանըկարողացավ եզրափակել Յարոսլավ Ռակիցկու փոխանցումը՝ 3-0:

Այսպիսով, 23-ամյա ֆուտբոլիստը 7-րդ խաղում իր 11-րդ գոլը խփեց և շարունակում է միանձնյա գլխավորել Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը:

Այս հանդիպումից հետո Միրչա Լուչեսկուի սաները 100 տոկոսանոց արդյունքով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մալթա-Հայաստան պրոմո վիդեո


Ինչպես միշտ, այս անգամ ևս ազգային հավաքականի խաղից առաջ ձեզ ենք ներկայացնում պրոմո վիդեո, նվիրված հավաքականի առաջիկա խաղին:

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մեր հավաքականի առաջին մրցակիցը Մալթայի ազգային հավաքականն է:

Ավելացնենք, որ Մալթա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին ժամը 22:00-ին, և կլինի Առաջին ալիքի ուղիղ եթերում: