Արաս Օզբիլիս. Կաշխատեմ մեկնել Ռուսաստան հենց առաջին հնարավորության դեպքում


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը չորս տարվա պայմանագիր է կնքել Կրասնոդարի «Կուբանի» թիմի  հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է մեկ միլիոն եվրո:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օզբիլիսն ասաց, որ իրենով հետաքրքրվում էին հոլանդական այլ թիմեր, եւ «Այաքսը» ցանկանում էր իրեն վարձավճարով հանձնել այդ թիմերից մեկին, սակայն «Կուբանի» առաջարկը Հոլանդիայի գործող չեմպիոնին ավելի շատ է հետաքրքրել:

«Ես շատ էի մտածում Ռուսաստան տեղափոխվելու առաջարկի մասին: Ես խորդրդակցեցի Հայաստանի ազգային հավաքականի ընկերներիս` Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի եւ Մարկոս Պիզելիի հետ: Նրանք պատմեցին Ռուսաստանում հանդես գալու բոլոր առավելությունների մասին եւ խորհուրդ տվեցին տեղափոխվել: Ինձ համար շատ կարեւոր է խաղալ, ունենալ խաղային պրակտիկա եւ մշտական տեղ թիմի հիմնական կազմում: Կաշխատեմ մեկնել Ռուսաստան հենց առաջին հնարավորության դեպքում»- ասաց Օզբիլիսը:

Օգոստոսի 15-ին Արաս Օզբիլիսը կմասնակցի Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպմանը:

 

Հենրիխ Մխիթարյան մենք, հավատում ենք քեզ (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում Սուրեն Վարդանյանի պատրաստած նոր, հրաշալի տեսահոլովակը, որը նվիրված է Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցքի Շախտյորի կիասխաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական


Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսական Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, օգոստոսի 15-ին Բելառուսի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար, այս մասին տեղեկացնում է  ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս խաղը կկայանա օգոստոսի 15-ին, Երևանի Հանրապետական Մարզադաշտում և կմեկնարկի` 20:00-ին:

Էդգար Մանուչարյան. Դաշտ կվերադառնամ օգոստոսի վերջին


Ներկա պահին Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանըապաքինվում է վնասվածքից Ամստերդամում:Երեկ ArmFootball.com-ի թղթակիցը զրուցեց Էդգարի հետ իր ապաքինման մասին:

 

— Էդգա´ր, ապաքինման ո՞ր փուլում ես գտնվում:

 

— Արդեն 3 օր է մարզվում եմ դրսում: Հիմնականում ֆիզիկական աշխատանք եմ կատարում, ցավեր ունեմ, բայց բժշկի կարծիքով այս փուլում դա նորմալ է: Փորձում եմ ժամանակից առաջ չընկնել և լիովին ապաքինվել, որ հետագայում զերծ մնամ բարդություններից: Դաշտ կվերադառնամ օգոստոսի վերջին, կոնկրետ երբ չեմ կարող ասել: Կարծում եմ` այն ժամանակ, ինձ լիովին պատրաստ կզգամ և կոնքս չի անհանգստացնի ինձ:

 

— Հետևում ե՞ս «Ուրալի» խաղերին:

 

— Իհարկե հետևում եմ: Վերջին խաղերում միավորներ կորցրինք,  բայց առաջնությունը նոր է սկսվել և ամեն ինչ դեռ առջևում է:

 

— Ի՞նչպիսի հնարավորություններ ունի «Ուրալը»:

 

— Լավ հնարավորություններ ունի, բայց մենք խաղով պետք է ապացուցենք, որ արժանի ենք բարձրագույն խմբում խաղալու: Սեփական հարկի տակ միավորներ չպետք է կորցնենք ու աշխատենք մրցակցի հարկի տակ որքան հնարավոր է շատ միավորներ վաստակել:

 

— «Այաքսին» այցելել ե՞ս:

 

— Ոչ, «Այաքս» չեմ գնացել, քանի որ ժամանակ չունեմ, օրեկան 2 մարզում եմ անցկացնում: Իսկ ընկերներիս հանդիպել եմ:

 

— Հայաստան- Բելառուս…

 

— Ցանկանում եմ լավ խաղ, հաջողություն տղաներին: Անպայման կհետևեմ և կաջակցեմ նրանց: Հուսով եմ` երկրպագուները գոհ կմնան և´ արդյունքից, և´ խաղից:

 

— Այսօր Ռոման Բերեզովսկու ծննդյան օրն է, ի՞նչ կցանկանաս նրան:

 

— Շնորհավորում եմ նրան, ցանկանում եմ ամենակարևորը` առողջություն, երջանկություն, անսահման սեր և թող որքան հնարավոր է երկար մնա մեր կողքին` հավաքականում: Նաև, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել Յուրա Մովսիսյանին, նրան ցանկանում եմ ամենալավն ու բարին, հաջողություն ամեն ինչում: