Ֆուտբոլասերները վստահ են, որ Հայաստանը հաղթելու է (հարցման արդյունքներ)


ArmTeam-ը կազմակերպել էր հարցում, թե ինչպես կավարտվի Հայաստան-Բելառուս հանդիպումը:

Հարցման արդյունքում պարզվեց, որ հարցմանը մասնակցաց ֆուտբոլասերների 95.51 %-ը վստահ է, որ հանդիպումը կավարտվի Հայաստանի հավաքականի հաղթանակով, 3.21 % -ը կարծում է, որ խաղն կավարտվի ոչ ոքի, իսկ 1.28 %-ը` Բելառուսի հաղթանակով:

Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի կունենա վաղը, ժամը 20:00-ին Հանրապետական մարզադաշտում:

 

Անդրեյ Խաչատուրյան.Հայաստանի դեմ կխաղամ այնպես, ինչպես յուրաքանչյուր սովորական խաղում


Բելառուսի հավաքականի’ «Հանրապետական» մազրադաշտում անցկացրած մարզումից հետո, լրագրողների հետ հանդիպեց Անդրեյ Խաչատուրյանը, ով առաջին անգամ է հրավիրվել Գերոգի Կոնդրատևի գլխավորած թիմ:
Խաչատուրյանը պատմեց, որ իր հայրը ծնվել է Գյումիրում, սակայն 3 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Բելառուս:
Այն հարցին, թե ինչ-որ հատուկ զգացողություններ ունենալու է Հայաստանի հետ խաղում պատասխանեց. «Հայաստանի դեմ կխաղամ այնպես, ինչպես յուրաքանչյուր’ սովորական խաղում»:
Իսկ վերջում ել հավելեց, որ միշտ էլ հաճելի է հանդես գալ ազգային հավաքականի կազմում, այն էլ առաջին անգամ:

Երկրպագուները տոմս գնելը թողել են վաղվան, տոմսարկղում դժգոհ են


Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպմանը մնացել է մեկ օր, սակայն Երևանի «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում դժգոհ են տոմսերի վաճառքից:

Armsport.am-ի հետ զրույցում տոմսավաճառներից մեկը տեղեկացրեց, որ իրենք օրական միջին կտրվածքով վաճառում են 30 տոմս: Բացի այդ, նա, փորձի վրա հիմնվելով, վստահեցրեց, որ խաղից 2 ժամ առաջ մեծ քանակությամբ տոմսեր կվաճառվեն:

Հիշեցնք, որ Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը ունեն հետևյալ գները’

հարավային և հյուսիսային տրիբունաներ’ 3000 դրամ
արևելյան տրիբունա’ 5000 դրամ
արևմտյան տրիբունա’ 8000 դրամ:

Հայաստան-Բելառուս հանդիպումը կսպասարկեն Վրացական մրցավարական անձնակազմը


Օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը՝ Դավիթ Խարիտոնաշվիլու գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Զազա Պիպիան և Լևան Տոդրիան: Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Լևան Կվարացխելիան:

Բուքմեյքերները հավատում են Հայաստանի հավաքականի հաղթանակին


Վաղը, Երևանի Հանրապետական մարզադաշտում, ժամը` 20:00-ին կմեկնարկի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Այս հանդիպման համար բուքմեյքերները սահմանել են գործակիցներ, և բոլորն էլ նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականի հաղթանակին: Մասնավորապես Վիվարո բուքմեյքերական ընկերությունը սահմանել է հետևյալ գործակիցները.

Հայաստանի հաղթանակ` 2.12

Ոչ ոքի` 3.25

Բելառուսի հաղթանակ` 3.50

Վարդան Մինասյան. Ամեն ինչ գիտենք մեր հակառակորդի մասին


Բելառուսի հավաքականի մասին մեզ ամեն ինչ հայտնի է եւ խաղալու ենք այն մարտավարությամբ, որով դուրս ենք գալու նաեւ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Մալթայի հետ հանդիպմանը, հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը oգոստոսի 15-ին Բելառուս հավաքականի հետ անցկացնելիք ընկերական հանդիպման նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսում։

«Ամեն ինչ գիտենք մեր հակառակորդի մասին: Այն մարտավարությունն ենք ընտրելու, որով խաղալու ենք Մալթայի դեմ խաղում: Ունենք խնդիրներ, դա վնասվածքներն են: Երկու կենտրոնական պաշտպաններին՝ Ռոբերտ Արզումանյանին եւ Վարազդատ Հարոյանին, չեմ հրավիրել, քանի որ լավ մարզավիճակում չեն: Նորայր Մամեդովը չի գա՝ նա ունի անձնագրային խնդիրներ կապված ազգանունի հետ։ Ես ցանկանում էի հրավիրել նաեւ Հովհաննես Համբարձումյանին. վերջին խաղերում նա լավ է խաղում, բայց որոշեցինք, որ նա այս անգամ խաղա երիտասարդական հավաքականի կազմում:

 

Չենք ցանկանում ունենալ անցյալ տարվա խնդիրը, երբ երիտասարդական հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ չխաղացին երիտասարդական հավաքականում եւ խաղացին ազգային հավաքականի ընկերական հանդիպմանը: Բայց ազգային հավաքականն առաջնային է: Բնականաբար այն ֆուտբոլիստները, ովքեր խաղում են երկու հավաքականներում էլ կխաղան ազգային հավաքականում:
Օրինակ՝ Արտակ Եդիգարյանն ազգային հավաքականի կարեւոր խաղացող է: Եթե նա վաղը խաղալու է 90 րոպե, ինչպես կարող է խաղալ երիտասարդականի կազմում:
Երիտասարդական հավաքականի գործը ազգային հավաքականին խաղացողնրով ապահովելն է:

 

Անդրեյ Խաչատրյանի վերջին խաղերը դիտելով՝ մենք տեսանք, որ նա հենակետային կիսապաշտպան է: Թեեւ սկզբում գիտեինք, թե աջ պաշտպան է: Մենք ունենք վեց խաղացող այդ դիրքում եւ հրավիրել 7-րդին անիմաստ է»,- ասել է Վարդան Մինասյանը:

 

Հիշեցնենք, որ Սոլիգորսկի «Շախտյորի» կիսապաշտպան Անդրեյ Խաչատրյանը հրավիրվել է ֆուտբոլի Բելառուսի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Հայաստանի թիմի հետ ընկերական հանդիպմանը։

 

Ռայմոնդ Վերհեյեն.Հավատում եմ այս հավաքականին


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնական, ֆիզպատրասվածության գծով հանրահայտ մասնագետ, հոլանդացիՌայմոնդ Վերհեյենիբացառիկ հարցազրույցը ArmFootball.com-ին:

 

— Ռայմոնդ, անկեղծ ասած Ձեր`Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկվելը մի փոքր անսպասելի էր: Կասկած չկա, որ դուք ավելի լավ առաջարկներ կունենայիք ավելի հայտնի թիմերից: Ի վերջո, մենք ֆուտբոլային գերտերություն չենք: Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք գլխավորել Հայաստանի հավաքականը:

 

— Պատճառն այն է, որ ես միշտ առանձնահատուկ մարտահրավեր եմ որոնում: Անցյալում աշխատել եմ ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող երկրներում, և դա հրաշալի էր: Միշտ խոշոր մրցաշարերի ես մասնակցում: Այն թիմերը, որտեղ աշխատել եմ, 5 անգամ դուրս են խոշոր մրցաշարերի կիսաեզրափակիչներ: Սակայն Հայաստանը առանձնահատուկ մարտահրավեր է: Կա թիմ, որը լավ է խաղում, սակայն նրա առջև նպատակ է դրված կատարել վերջին քայլը` դուրս գալ որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ:

 

Սա է պատճառը, որ ես աշխատում էի Ուելսի հավաքականում: Երբ ես գնացի այնտեղ, Հոլանդիայում շատերն էին հարցնում. «Ի՞նչու Ուելս: Նրանք երբեք չեն խաղացել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում»: Սակայն, ես գիտեի, որ Ուելսը շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ ունի: Եվ ես կարող էի իմ միջազգային փորձը փոխանցելով նրանց` օգնել դուրս գալ մեծ մրցաշարի եզրափակիչ: 4-5 ամիսների ընթացքում մենք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 120-րդ տեղից բարձրացանք մինչև 40-րդ հորիզոնական: Ուելսն իսկապես առաջընթաց գրանցեց, սակայն, ցավոք, ողբերգություն տեղի ունեցավ գլխավոր մարզիչ Գարի Սպիդի հետ (Սպիդը ինքնասպանություն գործեց — ArmFootball.com): Ֆեդերացիայի հետ ծրագրած նախագիծը ընդհատվեց:

 

Ես զգում էի, որ պետք է նմանատիպ մի նախագիծ կյանքի կոչեմ: Եվ Հայաստանն այդ առումով ինձ համար հետաքրքություն էր ներկայացնում, քանի որ այդ թիմը նույնպես վերելքի մեջ է: Ձեր երկրի հավաքականն արդեն աշխարհի ուժեղագույն 50 հավաքականների թվում է, որը գրեթե հաղթահարել էր որակավորման փուլը: Եթե հիշենք Իռլանդիայի դեմ հանդիպումները, ապա ձեզ ընդամենը մեկ քայլ էր բաժանում Եվրոպայի առաջնության եզրափակիչ ուղեգիր նվաճելուց: Հենց դա ինձ դուր եկավ: Նաև ինձ հրապուրեց ուրիշ մշակույթով երկրում աշխատելու հեռանկարը:

 

— Դուք արդեն մի քանի ամիս է աշխատում եք Հայաստանի հավաքականում: Ինչպիսի՞ն են տպավորությունները ՀՖՖ-ից, հավաքականի գլխավոր մարզչից, ազգային հավաքականի ֆուտբոլիստներից:

 

— Ֆուտբոլիստներից ունեցած տպավորություններս հետևյալն են. դուք ունեք երիտասարդ, բավականին ունակ ֆուտբոլիստների սերունդ: Երևում է, որ նրանք հաղթանակների, հաջողությունների ծարավ են, նրանք իսկապես ցանկանում են ինչ-որ բանի հասնել: Ինչ վերաբերում է Վարդանին (Մինասյան — ArmFootball.com), ապա նա էլ հիմնականպատճառներից մեկն էր, որ ես ընտրեցի այս աշխատանքը: Որովհետև նա իր հատկանիշներով շատ նման է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Գարի Սպիդին: Եվ նա էլ ցանկանում է մարզչական աշխատանքում անընդհատ կատարելագործվել, նոր բաներ սովորել:

 

Ես նաև խոսել եմ ձեր ֆուտբոլային միության ղեկավարի հետ (ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի — ArmFootball.com) և զգացել եմ, որ նա ոչ միայն խոսում է, այլ նաև քայլեր է ձեռնարկում ֆուտբոլի զարգացման համար: Եթե մենք ունենում ենք առաջարկներ, դիմում ենք նրան, նա անպայման այդ հարցերում օգնում է մեզ: Որովհետև ֆուտբոլային աշխարհում շատերն են ասում` մենք կանենք, սակայն իրականում ոչնչով չեն օգնում: Եվ դա էլ պատճառներից մեկն է, որ ես այստեղ եմ գտնվում:

 

— Ռայմո`նդ, ասացեք, մեր հավաքականում կա՞ն թոփ-կարգի ֆուտբոլիստներ:

 

— Միշտ էլ վտանգավոր է խոսել առանձին ֆուտբոլիստների մասին: Բայց երկար մարզահագուստով այս տղան… (մատնացույց է անում Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս լսելով, թե ինչի մասին է խոսակցությունը, ծիծաղում է): Այ նա հենց այդպիսի ֆուտբոլիստի օրինակ է:

 

— Իսկ եթե համեմատենք մեր հավաքականը Լեհաստանում և Ուկրաինայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես եկած հավաքականների հետ: Շա՞տ ենք զիջում:

 

— Կարծում եմ…

 

— Դե եթե, օրինակ, համեմատենք նույն Ռուսաստանի հավաքականի հետ..

 

— Դուք խաղացել եք Ռուսաստանի հետ: Դուք կարող էիք տեսնել, որ Ռուսաստանը մեկ քայլ առաջ է: Հայաստանը սեփական հարկի տակ 0-0 խաղաց, իսկ Ռուսաստանում ռուսները բարենպաստ մրցավարության դեպքում հաղթեցին 3:1 հաշվով:Սակայն աշխատելու դեպքում Հայաստանի հավաքականը որակավորման փուլը հաղթահարելու ներուժ ունի:

 

— Ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի հավաքականի խաղաոճը: Մեր հավաքականը մարտավարական տեսանկյունից ժամանակակի՞ց ֆուտբոլ է խաղում:

 

— Հայաստանի հավաքականի խաղաոճը շատ վտանգավոր հակագրոհներն են, շատ արագ խաղը` 2-3 փոխանցումներով: Պետք է աշխատենք հաջող խաղալ կազմակերպված թիմերի դեմ: Պետք էշատ ուշադիր լինել, որովհետև մեր գործողություններում շտապողականություն կա, հատկապես այն դեպքում, երբ կորցնում ենք գնդակը: Եվ երբ մրցակիցը կազմակերպված է գործում, մենք պետք է ուշադիր լինենք, սպասենք մրցակցի սխալին և հետո նոր գրոհենք: Որովհետև եթե անդադար գրոհում ես, իսկ մրցակիցը հմտորեն պաշտպանվում է, ապա կարծես պատի բախվես: Նորից կրկնվեմ, պետք է ուշադիր լինել գնդակը կորցնելիս:

 

— Երկար ժամանակ ֆիզիկական պատրաստությունը մեր թիմի թույլ կողմն էր: Ի՞նչ վիճակ է այժմ:

 

— Կարծում եմ` ֆիզիկական պատրաստությունը դեռ բարելավման կարիք ունի: Սակայն, հավաքականի հետ աշխատելով, մենք չենք կարող կտրուկ բարելավել այն: Խաղացողները մեր տրամադրության տակ են լինում ընդամենը մի քանի օր: Նրանք պետք է բարելավեն իրենց ֆիզպատրաստությունը իրենց ակումբներում: Այստեղ խոսքը միայն ֆիզիկական ուժի վերականգնման մասին է:

 

Շաբաթ կամ կիրակի օրերին նրանք հանդիպումներ են անցկացնում իրենց ակումբներում և երկուշաբթի, երեքշաբթի օրերին դեռ նորմալ հանգստացած չեն լինում: Մենք պետք է թարմ ուժերով նրանց մոտեցնենք հավաքականի խաղերին, որպեսզի չորեքշաբթի օրերին նրանք արդեն լրիվ վերականգնված լինեն:

 

— Սեպտեմբերին մեկնարկում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության 2016թ. ընտրական փուլը: Մեր հավաքականը եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի՞:

 

— Եթե ես չհավատայի, չէի անցնի այս գործին: Այս թիմը հնարավորություն ունի: Եթե ես չտեսնեի ոչ մի հնարավորություն, ապա պարզապես կթողնեի աշխատանքս: Ըստ էության` ես շարունակում եմ, որովհետև հավատում եմ այս հավաքականին: Ակնհայտ է, որ մեր ընտրական խումբը բոլոր խմբերից թերևս ամենաբարդն է: Մեր խմբում են Իտալիան, Դանիան, Չեխիան… Երեքն էլ մասնակցում էին Եվրո-2012-ին: Շատ ուժեղ խումբ է: Սակայն եթե Հայաստանը շարունակի առաջադիմել, ապա հնարավորություններ կունենա:

 

Շատ բան կորոշվի Չեխիայի ու Դանիայի հետ հանդիպումներում: Պետք է նաև փորձել անակնկալ մատուցել Իտալիայի դեմ խաղերում: Մենք պետք է հասկանանք, որ բոլոր թիմերն էլ միավորներ կկորցնեն: Եվ մրցաշարի ավարտին թիմերն ունենալու են 16-17 միավոր: Եվ հնարավոր է, որ մենք մեկ միավոր ավել լինենք մրցակցից, կամ գերազանցենք նրանց խփած-բաց թողած գնդակներով: Այսպիսի իրավիճակ պետք է կարողանանք ստեղծել ընտրական փուլի ավարտին:

 

— Վերջին հարցը` կապված չորեքշաբթի օրվա մեր մրցակցի`Բելառուսի հավաքականի մասին:

 

— Շատ ագրեսիվ թիմ է: Մենք պետք է ուշադիր լինենք փոխանցումներ կատարելիս հենց առաջին րոպեներից, որովհետև բելառուսները շատ լավ են պրեսսինգի դիմում:

 

 

 

Արսեն ՍԱՐԿԻՍՅԱՆ, ArmFootball.com