Վալերի Ալեքսանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական


Իրանի «Սանաթ-Նավթի» պաշտպան Վալերի Ալեքսանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար, տեղեկացնում է Աբադան քաղաքի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Վարդան Մինասյանի սաները կհանդիպեն Մալթայի ազգային հավաքականի, իսկ սեպտեմբերի 11-ին Բուլղարիայի հավաքականի հետ:

 

Ավելացնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Սանաթ Նավթի» այս մրցաշրջանի բոլոր 5 հանդիպումներին, իսկ իր թիմը վաստակած 1 միավորով զբաղեցնում է նախավերջին` 17-րդ տեղը:

 

calciomercato.it. Լացիոն պատրաստ է Մխիթարյանի համար բանակցություններ սկսել 9 միլիոն եվրոյից


Իտալական calciomercato.it կայքը, գրելով «Լացիոյի» տրանսֆերտային քաղաքականության մասին, ակնարկում է, Իտալիայի առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած ակումբը, հնարավոր է, շուտով ձեռք բերի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Աղբյուրը նշում է, որ ակումբը պատրաստ է բանակցություններն սկսել 9 միլիոն եվրոյից։ Նկարագրելով Մխիթարյանի խաղային հատկությունները, կայքը նշում է հայ ֆուտբոլիստի ֆանտաստիկ արագությունն ու աշխատասիրությունը, ցանկացած դիրքում հանդես գալու հմտությունն ու երկու ոտքով էլ հավասար լավ խաղալու ունակությունը։

time-football.com. Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ Արսեն Վենգերի հետաքրքությունը անիրական չէ


Time-football.com-ը ամփոփելով Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրի արդյունքները անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

 

«Տուրի հերոսը» անվանակարգում մեկնաբանություններն ավելորդ են: Հենրիխ Մխիթարյա՛ն:  Առաջնությունում առաջին հեթ-տրիկի հեղինակը հերթական անգամ բոլորին ցույց տվեց, որ գտնվում է հիանալի մարզավիճակում: Հենրիխը արդեն գերազանցում է Ուկրաինայի առաջնության մակարդակը, և այն խոսակցությունները, որ Արսեն Վենգերը հետաքրքրված է իրենով, անիրական չեն թվում: «Արսենալի» գլխավոր մարզիչը  ֆուտբոլիստներ ընտրելու հարցում շատ բծախնդիր է, երբեմն այդ ընտրությունը տարիներ է տևում»,- գրում է ուկրաինական պարբերականը: