ТД. ԲԿՄԱ-ն ու Դինամոն հետաքրքրված են Մովսիսյանի ծառայություններով


Ինչպես տեղեկացնում է totalfootball.am-ը Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մտնում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Դինամոյի» հետաքրքրությունների շրջանակներում:

Ըստ «ТД»-ի տեղեկությունների, երկու մայրաքաղաքային ակումբներն էլ գոլ խփող հարձակվողի որոնումների մեջ են: Այդ կապակցությամբ մոսկովյան ակումբների ներկայացուցիչները «Կրասնոդարի» ղեկավարության հետ քննարկել են Մովսիսյանի գնելու հնարավորությունը:
«Մովսիսյանը խաղից խաղ աճում է և դա կասկած չի հարուցում: Յուրան այսօր համարվում է ռուսական առաջնության լավագույն հարձակվողներից մեկը,- «ТД»-ին ասել է ռուս գործակալներից մեկը: – ԲԿՄԱ-ն վաղուց է հետևում Յուրայի ելույթներին: Հաշվի առնելով նրանց բազմաթիվ խնդիրները հարձակման գծում, Մովսիսյանին գնելը հինալի տարբերակ կլինի: Սակայն վերջին խոսքը կմնա «Կրասնոդարի» ղեկավարությանը»:

Կրասնոդարյան ակումբում դեռևս հրաժարվում են մեկնաբանություններից.
«Յուրան արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում և, հնարավոր է, որ շատ ակումների կողմից հետաքրքրություն կա նրա թեկնածության վերաբերյալ, հայտարարել է «Կրասնոդարի» մամուլի քարտուղար Դենիս Դանիլչենկոն: – Սակայն ակումբը դեռևս պաշտոնական առաջարկնե չի ստացել Մովսիսյանի հետ կապված»:

«Դինամոն նույնպես հետաքրքրված է Մովսիսյանով,- ասել է գործակալը: – Դան Պետրեսկուն ժամանակին ցանկանում էր «Յուրային» ձեռք բերել «Կուբանի» համար, իսկ հիմա ռումինացի մասնագետը ֆուտբոլիստին սպաում է «Դինամոյում»:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Կրասնոդար» է տեղափոխվել 2011 թվականի սկզբին: «Կրասնոդարում» նա 37 խաղի է մասնակցել և դարձել է 14 գոլի հեղինակ: