Յուրա Մովսիսյան. Հուսով եմ «Հրազդանը» մինչև ընտրական խաղերը պատրաստ կլինի


Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կրասնոդարյան դերբիից հետո կարճ հարցազրույց ունեցավ Totalfootball.am-ի թղթակցի հետո, ով այժմ գտնվում է Կրասնոդարում: Բնակաբար, հարձակվողը դժգոհ էր խաղի արդյունքից:

«Շատ վատ խաղ ստացվեց մեզ համար: Նորմալից, մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք ու պարտություն կրեցինք: Ցավալի է նման պարտություն կրելը: Երկրորդ կեսում հաշվի տարբերությունը վերականգնելուց հետո արդեն ժամանակը քիչ էր խաղը փրկելու համար: Ամեն վատ հանդիպում ստացվեց մեզ համար, ճիշտ է գոլ խփեցի, սակայն, ֆուտբոլում ամենակարևորը թիմային արդյունքն է, ինչն այսօր հիասթափեցնող էր»:

Հայաստանի հավաքականում իր խաղընկեր Մարկոս Պիզելլիի հետ հակառակորդներ լինելու հանգամանքը Յուրան այսպես մեկնաբանեց.
«Այսպիսին է պրոֆեսիոնալ ֆուտբոլը հավաքականում նույն թիմից ենք, իսկ ակումբային ֆուտբոլով կարող ես մրցակիցներ լինել կամ հակառակը: Արտասովոր ոչինչ չկա»:

Յուրա նաև իր կարծիքով կիսվեց Արաս Օզբիլիզ և Դավիթ Մանոյանի տեղափոխության շուրջ:
«Լավ քայլ է, թե վատ քայլ է, ես չեմ կարող որոշել: Իրենք պետք է որոշեն. յուրաքանչյուր ֆուտբոլիստ ինքն է որոշում, ինչպես վարվել: Ամեն դեպքում, ես ուրախ եմ նրանց համար, քանի որ «Կուբանը» շատ լավ թիմ է»,- ընգծեց Յուրան:

Արդեն երկու օր անց Յուրա Մովսիսյանը կլինի Երևանում և կմիանա Հայաստանի հավաքականի հավաքին.
«Հավաքական միշտ էլ բարձր տրամադրությամբ ենք մեկնում: Իմ կարծիքով, լավ է լինելու ամեն ինչ առաջիկա ընկերական խաղում»:

Հայաստանի հավաքականի կազմում Մովսիսյանի նորամուտը տեղի է ունեցել Իրանի դեմ ընկերական խաղում, որը կայացել էր «Հրազդան» մարզադաշտում: Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիայի դեմ տնային խաղից առաջ հավաքականը հնարավրություն չի ունենա «Հրազդանում» խաղալու Բելառուսի դեմ: Այս հանգամանքը չի անհանգստացնում Մովսիսյանին:
«Մեր հարկի տակ մենք միշտ էլ լավ ենք խաղացել: Չգիտեմ, թե ինչ վիճակում է հիմա «Հրազդանը», բայց հուսով եմ, որ մինչև ընտրական խաղերը պատրաստ կլինի և այնտեղ էլ հաջող հանդես կգանք»,- եզրափակեց Յուրա Մովսիսյանը:

Կուբանը հաղթեց Կրասնոդարին, Մովսիսյանն ու Մարկոսը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը (վիդեո)


Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում կայացած կրասնոդարյան դերբիում «Կուբանը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Կրասնոդարին»:

Մարկոս Պիզելլին  ու Յուրա Մովսիսյանը մանսակցեցին ամբողջ հանդիպմանը: Մարկոսը «Կուբանի» կազնում կրկին լավագույններից էր, իսկ Յուրան դարձավ «Կրասնոդարի» միակ գոլի հեղինակը` կրճատելով հաշվի տարբերությունը հանդիպման ավարտից 4 րոպե առաջ:

Սա առաջին հանդիպումն էր, որտեղ Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ իր թիմը պարտություն կրեց:

Ավելացնենք, որ այս հաղթանակից հետո «Կուբանը» վաստակեց 6 միավոր և հավասարվեց «Կրասնոդարին»:

Զավեն Բադոյան.Պատրաստ եմ օգնել հավաքականին


Բորիսովի ԲԱՏԵ-ի հայ կիսապաշտպան Զավեն Բադոյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքական ու կմասնակցի Բելառուսի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Armsport.am-ի հետ զրույցում 22-ամյա ֆուտբոլիստը խոսում է առաջիկա մրցավեճի, ինչպես նաև ԲԱՏԵ-ում՝ իր կարիերայի մասին:

— Զավեն, ինչպե՞ս ես քեզ զգում Բորիսովում:

— Ամեն ինչ լավ, բողոքելու առիթ չկա: Ակումբն ինձ բնակարան է տրամադրել Միսկնում, որտեղ, սակայն, ես շաբաթական միայն երկու անգամ եմ լինում: Բորիսովը Բելառուսի մայրաքաղաքից գտնվում է 100 կիլոմետր հեռավորության վրա, այդ իսկ պատճառով ես հիմնականում լինում եմ ակումբի մարզաբազայում, իսկ հանգստյան օրերին մեկնում եմ Մինսկ:

— ԲԱՏԵ-ն Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ՝ երկու հանդիպման արդյունքում հաղթելով հունգարական «Դեբրեցենին»: Բայց դու թիմի հետ չմեկնեցիր Հունգարիա՝ պատասխան մրցավեճին: Ի՞նչն էր պատճառը:

— Ես պետք է հարմարվեմ ԲԱՏԵ-ի խաղաոճին: Մարզիչը ցանկանում է, որ ես ավելի շատ նահանջեմ ու աշխատեմ նաև պաշտպանությունում: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ մարզումների ժամանակ, և մարզիչը գոհ է առաջընթացից:

— Դու հրավեր ես ստացել ազգային հավաքականից ու մասնակցելու ես Բելառուսի հետ ընկերական խաղին: Ի՞նչ ֆունկցիոնալ մարզավիճակում ես մոտենում խաղին ու ի՞նչ սպասելիքներ ունես:

— Ես վնասվածք ունեի, բայց հիմա լիովին վերականգնվել եմ ու վաղը կմասնակցեմ ԲԱՏԵ-ի ու Նաֆտանի փոխարինողների կազմի հանդիպմանը: Ես ինձ լավ եմ զգում ու պատրաստ եմ օգնել հավաքականին:

Ինչ վերաբերում է խաղին, ապա ես համոզված եմ, որ մեր ընտրանին գեղեցիկ, հարձակողական ֆուտբոլ կցուցադրի ու կուրախացնի իր երկրպագուներին:

— Ի՞նչ կարծիք կա այդ հանդիպման մասին Բելառուսում:

— Ընդհանուր առմամբ, ԲԱՏԵ-ից 6 ֆուտբոլիստ են հրավիրվել Բելառուսի հավաքական, բայց Երևան կժամանեն նրանցից 5-ը. մեկ ֆուտբոլիստ վնասվածք է ստացել: Այստեղ բոլորը համոզված են, որ Բելառուսի ընտրանին կհաղթի, չնայած ընդունում են նաև, որ հայկական թիմը վերելք է ապրում: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականն ավելի համակրելի ֆուտբոլ է ցուցադրում, քան Բելառուսը ու հաղթանակի լավ հնարավորություններ ունի:

— Ե՞րբ ես ժամանելու Հայաստան:

— Ինչպես արդեն նշեցի, պետք է մասնակցեմ «Նաֆտանի» հետ խաղին: Այդ իսկ պատճառով, Երևանում կլինեմ միայն օգոստոսի 13-ի առավոտյան: