Վարդան Մինասյան. Կարելի է ասել, որ լավ չէին տրամադրվել խաղին


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բելառուսից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետևյալը.

“Մինչև խաղին անցնելը ասեմ, որ իմ օրոք սա Հայաստանի հավաքականի ցանկության առումով ամենավատ խաղն էր: Կարող ենք խոսել այն մասին, որ պահեր ունեցանք ու չիրացրինք, բայց եթե չկար ցանկություն, ապա պետք է այդպես էլ լիներ:

Կարելի է ասել, որ լավ չէին տրամադրվել խաղին: Տաք հետքերով չեմ կարող խոսել ցանկության բացակայության պատճառների մասին:

Մալթայի հետ խաղում, թե որ դարպասապահը դուրս կգա` Արթուր Հարությունյանը, Գևորգ Կասպարովը, թե Արսեն Բեգլարյանը դեռ չենք որոշել:

Կառլեն Մկրտչյանի բացակայությունն իրոք զգացվեց, ինձ անհանգստացնում է նաև վնասվածքների առակյությունը, քանի որ առջևում քիչ ժամանակ է մնացել”:

Հայաստանը զիջեց Բելառուսին 1-2 հաշվով (վիդեո)


Հայաստանի ազգային հավաքականը երեկ Հանրապետական մարզադաշտում մրցեց Բելառուսի ընտրանու հետ, և զիջեց 1-2 հաշվով:

Ջեզ ենք ներկայացնում Հայաստան-Բելառուս հանդիպումը ամբողջությամբ