Ռոբերտ Արզումանյանը հանդես կգա Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում


Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանըպայմանագիր կկնքի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» հետ: Այդ մասին  ArmFootball.com-ին հայտնի դարձավ ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրից:

Այժմ ֆուտբոլիստն ու ակումբը համաձայնեցնում են պայմանագրի կետերը, և մոտ օրերս պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև եկող տարվա մայիս:

Ավելացնենք, որ «ԲՄԱ-Էներգիան» Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում ներկա պահին 11 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ ակումբի գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանն է:

Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել Ուկրաինայի առաջնությունում


Ուկրաինական HotSport.ua-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին, ով օգոստոսի 19-ին Ուկրաինայի Պրեմիերի լիգայի 6-րդ տուրի «Չեռնոմորեցի» դեմ արտագնա խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

«Դոնեցկի «Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, այդպիսով առաջնությունում նոր ռեկորդ սահմանեց՝ 6 խաղում դառնալով 10 գոլի հեղինակ: Այդպիսի արդյունավետությամբ Մխիթարյանն ակամա հիշեցնում է Լիոնել Մեսսիին՝ այնքան թեթևորեն ու անկաշկանդ կերպով էր խոցում օդեսացիների դարպասը»,- նշել է ուկրաինական պարբերականը:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ հետ-տրիկի հեղինակ , Շախտյորը հաղթեց (վիդեո)


Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում «Շախըտյորը» Օդեսսայիում մրցեց «Չերնոմորեցի» հետ: Արդեն երրորդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և բացեց հաշիվ:

64-րդ րոպեին Մխիթարյանը հարվածեց դարպասին, Բեզոտոսնին հետ մղեց գնդակը և Տեյշերան երկրորդ գոլը խփեց: Հանդիպման 80-րդ րոպեին Վիլլիանը խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 83-րդ րոպեին Վիլիանի փոխանցումը եզրափակեց Մխիթարյանը՝ 0:4, իսկ ևս երեք րոպե անց նույն Վիլլիանը նորից հարվածային դիրք դուրս բերեց Հենրիխին և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ձևակերպեց հեթ-տրիկ՝ 0:5:Մխիթարյանը վեց խաղում 10 գնդակ է խփել այս առաջնության ընթացքում: